Մեր մասշտաբի երկրները չեն կարող լիովին անվտանգության ապահովել, եթե ինտեգրված չեն միջազգային պաշտպանական կառույցներին, օրինակ ՆԱՏՕ-ին: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Արմեն Հովհաննիսյանը:
Քաղաքագետը կարծում է, որ եթե զոհի դերում մնանք, դաշնակիցներ չենք ունենա․ պետք է ցույց տանք՝ պատրաստ ենք այս տարածքը պաշտպանել․ «Պետության տոնը, տեսակը պետք է փոխվի, կառավարության աշխարհայացքը պետք է փոխվի: Պետք է լինենք ֆունկցիոնալ պետություն, հստակ դիրքորոշվենք՝ ուր ենք գնում:Պետք չէ անընդհատ մեզ վախեցնել, դա պարալիզացնում է մեր գործողություններն ու հնարավորությունները:Այն, որ ԱՄՆ-ն ստիպում է Ադրբեջանին մասնակցել բանակցություններին, արդեն իսկ երաշխիք է: Արևմտյան ձևաչափով բանակցությունները պետք է շարունակվեն, դա մեր շնչելու հնարավորությունն է: Քանի գնում են արևմտյան ձևաչափով բանակցությունները, Հայաստանի դերը բարձրանում է»: