Thursday, 25 04 2024
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է նախաձեռնվել
Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել

«Անառակին հրեշտակ մի ըսեր, մեղք է»

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Վեդանտ Պատելը հայտարարել է, որ սպասում են Վաշինգտոնում Միրզոյան-Բայրամով հանդիպումների նոր փուլին, որն ըստ տեղեկության լինելու է հունիսի երկրորդ կեսին: Պատելը նշել է, որ անհամբեր սպասում են, քանի որ կողմերը շարունակում են ձգտել Հարավային Կովկասի խաղաղ ապագան կառուցելուն: Այն, որ Հայաստանը շարունակում է ձգտել, առավել քան ակնառու է: Ավելին, կա նույնիսկ մտավախություն, որ Հայաստանը պարզապես կարող է «ուժասպառ» լինել այդ ձգգտումներից, բայց այդպես էլ չհասնել խաղաղության: Ձգտումը սակայն ակնառու է, ինչի վերջին օրինակը Հայաստանի վարչապետի մասնակցությունն էր Էրդողանի երդմնակալության արարողութանը, որից հետո Ամերիկայի ձայնը հղում անելով պետքարտուղարության անանուն աղբյուրին հաղորդում է, որ ԱՄՆ-ն գոհ է Հայաստան-Ադրբեջան բանակցային ընթացքից: Ըստ ամենայնի, այդ գոհունակությունն ավելի շուտ առնչվում էր Փաշինյանի Անկարա այցին: Այդպիսով, Հայաստանի ձգտումն ակնառու է, իսկ Ադրբեջանինը՝ ոչ:

Ավելին, ակնառու է, որ Ադրբեջանը շարունակում է սպառնալ՝ թե Արցախին, թե Հայաստանին: Էլ ավելի տարօրինակ է, որ Միացյալ Նահանգների պետքարտուղարության խոսնակ Պատելը օրեր առաջ նույնիսկ ողջունելի էր համարել «համաներման» մասին Ալիևի հայտարարությունը, որը հնչել էր Արցախի ղեկավարության և ժողովրդի հասցեին ուղղված ամբողջապես սպառնալից ու շանտաժով լեցուն նոր խոսքում, որ նա հնչեցրել էր մայիսի 28-ին: Եվ, էլ ավելին՝ Միացյալ Նահանգները Պատելի այդ հայտարարության առնչությամբ որևէ պարզաբանում չներկայացրեց նույնիսկ Հայաստանի հանրային շրջանակներում առաջացած տարակուսանքի և դժգոհության արտահայտումից հետո: Ֆորմալ իմաստով Ալիևն իհարկե ձգտում է խաղաղության, սակայն խաղաղության բացառապես սեփական պայմաններով: Իսկ դա չի կարող լինել խաղաղության ճանապարհ, մոդել, որովհետև ցանկացած խաղաղություն հիմնվում է որոշակիորեն բալանսավորված իրողությունների վրա: Առայժմ սակայն այդ բալանսը նկատելի չէ: Ավելին, Ադրբեջանը բառացիորեն նախօրեին արեց ևս մի հայտարարություն, նշելով, թե որևէ կերպ համաձայն չէ Հայաստանի հետ սահմանագծման ու սահմանազատման աշխատանքը կառուցել 1975  թվականի, կամ որևէ այլ քարտեզի վրա, այլ միջազգային իրավական փաստաթղթերի վերլուծության և մշակման: Սա պարզապես այն մասին է, որ Ադրբեջանը սահմանազատման և սահմանագծման գործընթացը փորձում է դիտարկել այսպես ասած «լղոզվածության» հիմքով, քանի որ այդ կերպ պահպանվում է նաև շանտաժի վրա հիմնված ուժային քաղաքական մեթոդաբանության կիրառման հիմքը: Այս պայմաններում ի՞նչն է թույլ տալիս խոսել այն մասին, որ երկու կողմն էլ ձգտում են Կովկասի խաղաղության, հասկանալի չէ: Եթե սրանք լոկ դիվանագիտական հայատարարություններ են, ապա պետք է հասկանալ, թե ո՞րն է դրանց էֆեկտիվությունը, որովհետև ավելի պարզ է, թե որն է վտանգը:

Վտանգը այն է, որ այդ կերպ հավասարեցնելով Երևանի և Բաքվի բացարձակապես տարբեր որակի և բնույթի, տարբեր տրամաբանության ձգտումները, լեգիտիմացվում է ուժի կիրառման կամ ուժի կիրառման սպառնալիքի վրա հենված ադրբեջանական քաղաքական մեթոդաբանությունն ու մոտեցումը, հետևանքների համար պատասխանատվությունը փաստացի տարածելով նաև Հայաստանի վրա: Ինչպես հնչում է հայկական դասական ստեղծագործությունում, իհարկե կյանքի բոլորովին այլ հարթության առնչությամբ՝ «անառակին հրեշտակ մի ըսեր, մեղք է»: Չի կարելի ռազմատենչին ասել խաղաղության ձգտող, դա մեղք է այն հասարակությունների հանդեպ, որոնք հետո վճարում են այդ ռազմատենչության ծանր գինը: Թեև, դրա համար մեղքի իրենց բաժինն են ունենում նաև հասարակությունները, եթե չեն կարողանում այդ խնդիրները հասցեագրել բոլոր այն միջազգային դերակատարներին, որոնք այս կամ այն կերպ ստանձնում են Կովկասի խաղաղության համար աշխատանքի հանձնառություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում