Thursday, 05 10 2023
Ռուսաստանն առանց հայերի․ Հայաստանին մերժելու հետևանքը․․․
07:30
Հայ ժողովուրդը բարի է ու վեհ, ՆԱՏՕ-ն ու ԵՄ-ն պետք է միջամտեն». Կապառոս
Աշխարհի առաջնությանն ընդառաջ․ Հայաստանի հավաքականի դիրքը ՖԻԲԱ-ի աղյուսակում
Ինչու ՈւԵՖԱ-ն չի որակազրկվում Ադրբեջանի ազգային հավաքականին․․․
Հայաստանի հավաքականի իրական դիրքը ՖԻՖԱ-ի աղյուսակում
Նանտից՝ Երևան․Արցախցի ֆուտբոլիստը Հայաստանի ազգային հավաքականո՞ւմ
Տիկնիզյանի նպատակը․ Որ դեպքում Հայաստանի հավաքականը կհայտնվի Եվրո-2024-ում
Ի հեճուկս ռուսների․ Սևիկյանը միանում է Հայաստանի ազգային հավաքականին
12:40
Օլիմպիական ուղեգրեր Բելգրադից․ Հայ ըմբիշների ելույթն աշխարհի առաջնությունում
Ադրբեջանը կրկին տապալվեց Հայաստանի հետ սպորտային դիմակայությունում
11:30
Հայտնի մարզիկների արձագանքը․ Արոնյանը պատասխանել է Մամեդյարովին
11:25
Արձագանքեք և օգնեք՝ տարածելու խաղաղության վերականգնման ձայնը. Հենրիխ Մխիթարյան
12:40
Մերժել Հայաստանին հանուն Ռուսաստանի․ Յանա Եգորյանի զոհաբերությունը
Վերջապես․ ՀՖՖ-ի դարակազմիկ որոշումը․․․
Ինչու լցվեց ՈւԵՖԱ-ի համբերության բաժակը․ Ովքեր են մեղավորները․․․
16:00
Բելգրադում սպասում են հայ լեգենդին․ Միջազգային ֆեդերացիայի անդրադարձը
15:58
Fast Sports-ը ստացավ հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզիա
Հայաստանն ու Թուրքիան․Վրացական ֆիասկո, ադրբեջանական անկում․․․
Որ դեպքում Հայաստանի հավաքականը կնվաճի Եվրո-2024-ի ուղեգիր
Պետրակովի ֆունդամենտը․ Խորվաթիայից կրած պարտության հետագիծը․․․
Ալեքսանդր Պետրակովի հետխաղային մամուլի ասուլիսը
22:15
Հայաստանը պայքարեց մինչև վերջ, բայց ցավալի պարտություն կրեց
Հայաստանը պատրաստ է սենսացիայի․ Ուշագրավ փաստեր Խորվաթիայի մասին
Պետրակովը ճիշտ է․ Կարևորագույն հանգրվան Երևանում
00:45
Հայաստանի հավաքականը չպարտվեց Թուրքիային. Պայքարը շարունակվում է
00:04
Դաշյանը դաշունահարեց դարպասը. Հայաստանը բացեց Թուրքիայի հետ խաղի հաշիվը
Ռևանշի խաղը․ Ինչպես հաղթել թուրքերին․․․
Հայաստանի ազգային հավաքականը վերջին մարզումն է անցկացրել Թուրքիայի դեմ խաղից առաջ
Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Թուրքիայի դեմ խաղում․ 1in.am
Պետրակովի հաղթաթուղթն ու հավաքականի հիմնական խնդիրը․․․

Պատմական․ Հայաստանի հավաքականի առաջատարի նվաճումը Ռուսաստանում

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը ճանաչվել է 2022/2023 թթ․ մրցաշրջանի Ռուսաստանի լավագույն ֆուտբոլիստ։ Այս կոչմանը հավակնում էին նաև Ռուսլան Լիտվինովը Մոսկվայի «Սպարտակից» և Վենդելը Սանկտ Պետերբուրգի «Զենիթից»: Եռյակը ձևավորվել էր երկրպագուների քվեարկությամբ: Եզրափակիչ քվեարկությանը մասնակցել են ՌՊԼ-ի թիմերի գլխավոր մարզիչներն ու ավագները, լիգայի լեգենդներն ու փորձագետները։ Սպերցյանը Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ավարտված մրցաշրջանում 28 խաղում խփել է 10 գոլ ու կատարել 12 գոլային փոխանցում: Սպերցյանի այս հաջողությունը կարելի է համարել պատմական։ Մասնավորապես, առաջին անգամ Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստը ճանաչվեց Ռուսաստանի լավագույն կիսապաշտպան։ Ի դեպ, Սպերցյանը ընդգրկվել է նաև 2022/2023 թթ․ մրցաշրջանի խորհրդանշական հավաքականում։ Բացի Սպերցյանից խորհրդանշական հավաքականում տեղ է գտել նաև Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Տիկնիզյանը։ Ինչևէ, Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ավարտից հետո խոսվում է, որ Սպերցյանը կարիերան կշարունակի եվրոպական թոփ ակումբում։ Ներկայում սակայն Սպերցյանը կենտրոնացած է այս մրցաշրջանում «Կրասնոդարի» վերջին հանդիպման վրա։ Այն կարող է վերջինը լինել նաև Սպերցյանի համար ռուսական թիմի կազմում։

Մասնավորապես, հունիսի 11-ին «Կրասնոդարը» Ռուսաստանի գավաթի սուպերեզրափակչում մրցելու է Մոսկվայի ԲԿՄԱ-ի հետ։ «Եվրոպա տեղափոխվելու մասին դեռևս չեմ մտածում: Ես դեռ չեմ վերադարձրել «Կրասնոդարին» այն, ինչ ինձ տվել է ակումբը: Ես խաղացել եմ ընդամենը մեկ ու կես մրցաշրջան: Երբ փոքր էի, նայում էի Չեմպիոնների լիգան, երազում էի խաղալ այնտեղ: Երբ հայտնվեցի ակադեմիայում, երազանքս փոխվեց. հայտնվել «Կրասնոդարի» գլխավոր թիմում ու այնտեղ ավարտել կարիերաս: Առայժմ մենք «Կրասնոդարի» հետ ոչինչ չենք հաղթել: Այդքան էլ չեմ ուզում հեռանալ առանց տիտղոսների: Բայց եթե առաջարկ լինի, գրեթե ամեն ինչ կախված կլինի ակումբի կարծիքից»,- ասել էր Սպերցյանը: Փաստորեն, հայ ֆուտբոլիստը ունի իրական հնարավորություն տեղափոխվել Եվրոպական թոփ ակումբ միևնույն ժամանակ իրականություն դարձնելով երազանքը։ Ինչևէ ԲԿՄԱ-ի հետ հանդիպումից հետո Սպերցյանը միանալու է Հայաստանի հավաքականին, որը այս ամսին երկու հանդիպում է անցկացնելու 2024 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլում։ Հունիսի 16-ին մեր ազգային հավաքականը Քարդիֆում մրցելու է Ուելսի հետ, իսկ երեք օր անց Երևանում հյուրընկալելու է Լատվիային։

Նշենք, որ Հայաստանի հավաքականը նախապատրաստական հավաքը սկսելու է հունիսի 8-ին։ Կապված Ռուսաստանի գավաթի սուպերեզրափակչի հետ, Սպերցյանն ազգային թիմին կմիանա ավելի ուշ։ Նշենք, որ Սպերցյանը հանդիսանում է 2022 թվականի Հայաստանի լավագույն ֆուտբոլիստը։ Անցյալ տարվա հունիսի 4-ին Սպերցյանի տպավորիչ գոլի շնորհիվ Հայաստանի ազգային հավաքականն Ազգերի լիգայի առաջին տուրում Երևանում 1։0 հաշվով առավելության հասավ Իռլանդիայի նկատմամբ։ Գոլ, որն ՈւԵՖԱ-ի կողմից ընդգրկվեց լավագույնների շարքում։ Գոլ, որը մեծացրեց հետաքրքրությունը հայ տաղանդի նկատմամբ։ Սպերցյանն Իռլանդիայի դարպասը գրավեց նաև սեպտեմբերի 27-ին Դուբլինում տեղի ունեցած պատասխան մրցավեճում։ Վստահաբար կարող ենք ասել, որ այսօր Հայաստանի ազգային հավաքականն ունի նոր առաջատար ի դեմս Սպերցյանի։ Վերջինս շարունակում է հանդիսանալ hայաստանցի ամենաթանկ ֆուտբոլիստը։ 22-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը 9 միլիոն եվրո է։

Ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների՝ «Միլանը», «Ֆիորենտինան» և «Մարսելը» պատրաստ էին Սպերցյանի տրանսֆերի համար «Կրասնոդարին» վճարել 14 միլիոն եվրո։ Թե եվրոպական որ լիգայում կարիերան կշարունակի Սպերցյանն՝ այս պահին դժվար է ասել։ Հավանականությունը մեծ է, սակայն, որ Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կհեռանա «Կրասնոդարից»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում