Հունիսի 5-ին, օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մեկնարկել է միաբանական համագումարը, որին մասնակցում են Հայաստանի եւ Սփյուռքի թեմերից միաբան վարդապետներն ու աբեղաները։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է Բելգիայի հայոց հոգևոր հովիվ, Արևմտյան Եվրոպայում Հայրապետական Պատվիրակի փոխանորդ Զատիկ Վարդապետ Ավետիքյանի հետ:
Սրբազանի խոսքով` Գերագույն հոգևոր խորհրդի ժողովին զանազան հարցեր կքննարկվեն, կփորձենք այդ հարցերի լուծման ճանապարհներ գտնել. «Սա առիթ է, որ վերանորոգենք մեր հավատը, ուխտը, մեր սերը ժողովրդի նկատմամբ»: