Արցախը պնդել և պնդում է՝ պատրաստ է բանակցային հարթակում սեփական շահերը ներկայացնել, խնդիրը ֆորմատի մեջ է: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ԱՀ ԱԺ պատգամավոր, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Արամայիս Աղաբեկյանը:
Աղաբեկյանի խոսքով՝ Արցախը երբեք չի հրաժարվել Բաքվի հետ երկխոսելուց․ «Բաքուն ցույց չի տալիս որոշակի ազդակներ, որ Արցախը կառուցողականություն տեսնի: Պետք է հստակեցվի՝ ինչ ձևաչափով են լինելու Ստեփանակերտ-Բաքու երկխոսությունը»: