Thursday, 05 10 2023
«Տղամարդը գրել է, որ ես առաջարկել եմ միջուկային հարված հասցնել ՌԴ տարածքին»․ Սիմոնյանը իրեն զրպարտելու մասին
Երևան-Գյումրի ճանապարհին մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, կախվել ձորակում
Մհեր Մարգարյանը ՄԱԿ-ի կողմից ԼՂ-ում արձանագրածն անվանել է խեղաթյուրված նկարագրություն
00:30
Դոնալդ Թրամփ. Նախագահի իմ ամբողջ ուշադրությունը Ամերիկան ​​կրկին մեծացնելն է, մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, որտեղ երկիրը ձախողվում է, մեզ չեն հարգում աշխարհում
Ռուսաստանն էս ինչ նեղն է, որ դիմում է էս անպատիվներին․․․
00:00
Թալիբներն անընդունելի են համարում աֆղան միգրանտներին ուժով արտաքսելու Պակիստանի որոշումը
Ռուսաստանը լավ հարաբերություններ ունի Իրանի հետ. Պուտին
23:30
ԱՄՆ սենատորն Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու կոչ է արել
Իջևանի երթուղին սպասարկող մարդատար ГАЗель-ը վթարի է ենթարկվել
Հայտնաբերվել է ընտանիքին ուղղված երկտող
Ադրբեջանի «հայ» պարետը․ Լրտեսության «ալիևյան մոդելը» աշխատեց արդյունավետ
ՀՀ-ում ռուսական հեռուստաալիքների արգելափակումը կհարվածի ժողովրդավարական սկզբունքներին. Զախարովա
Ո՞վ է դավաճանել Հայաստանը՝ ԵՄ-ն, թե ՌԴ-ն․ Գաղտնի բանակցություններն ու լրտեսական «խաղերը»
Հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել․ ՌԴ ՊՆ
Ալիևը հրաժարվել է հանդիպել Փաշինյանի հետ Իսպանիայում․ Էրդողանը մտնում է խաղի մեջ
Սուրեն Պապիկյանն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են անվտանգային հարցեր
ԱՀԿ գրասենյակի տնօրենն Ավանեսյսանի հետ հանդիպմանն անդրադարձել ՀՀ-ում երկարաժամկետ ծրագրերի հնարավորություններին
Ֆրանսիան հրում է սայլը. ինչ կանի Հայաստանը ֆրանսիական «զենք ու զրահ» ստանալու համար
Այլ երկրներ պետք է հետևեն Ֆրանսիային ու հզորացնեն ՀՀ անվտանգային համակարգը
ԼՂ-ից բռնի տեղահանված ուսանողների համար կգործի կրթաթոշակի ծրագիր
Ալիևի Գրանադա չգնալը Հայաստանի համար պարունակում է և վտանգներ, և հնարավորություններ
Գրանադայի տապալումից հետո Հայաստանը պետք է դիտարկի Իրանի առաջարկը
«Առաջին» լրատվական-վերլուծական թողարկում
21:30
Լիտվան 350 հազար եվրոյի մարդասիրական օգնություն է ուղարկում Հայաստան
«Քվանտ» վարժարանի սանը հաղթել է կիրառական քիմիայի միջազգային օլիմպիադայում
21:10
Եվրախորհրդարանը կոչ է անում ԵՄ-ին պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ
Հայաստանում քաղաքացիական պատերազմ է՝ առանց ավտոմատների
20:50
Տարածաշրջանում Իրանի համար անընդունելի է ՆԱՏՕ-ի ուժերի ներկայությունը․ Ռայիսի
20:40
Հռոմում և Միլանում տեղի է ունեցել Հայաստանը ներկայացնող զբոսաշրջային Roadshow
20:30
Վլադիմիր Զելենսկին զանգահարել է Իլհամ Ալիևին

Սենեգալում բախումների հետևանքով կա 16 զոհ, 350-ից ավելի վիրավոր

Առնվազն 16 մարդ է զոհվել և 360 մարդ՝ վիրավորվել Սենեգալում անկարգությունների ժամանակ, որոնք սկսվել են հունիսի 1-ին, երբ ընդդիմության առաջնորդ Ուսման Սոնկոն դատապարտվեց 2 տարվա ազատազրկման: Այդ մասին այսօր հայտնել է BBC-ն՝ վկայակոչելով Սենեգալի Կարմիր խաչի աշխատակիցների։

Առավել խոշոր ցույցերը տեղի են ունեցել մայրաքաղաք Դակարում և երկրի հարավում: 16 զոհերը Դակարից են և Սոնկոյի հայրենի Զիգինշոր քաղաքից։ Իշխանությունները ձերբակալել են մոտ 500 մարդու, որոնք մասնակցել են անկարգություններին:

Լարվածությունը գագաթնակետին է հասել հունիսի 1-ին և 2-ին: Ինչպես հայտնել է Սենեգալի ներքին գործերի նախարար Անտուան ​​Ֆելիքս Աբդուլա Դիոմը, իրադրությունը երկրում սկսել է կայունանալ հունիսի 3-ից: Այդուհանդերձ, զինվորականները շարունակում են պարեկությունը Դակարի փողոցներում։ Մայրաքաղաքի կենտրոնական հատվածի ռազմավարական կարևոր կետերում պահպանվում են բանակային ուղեփակոցները, տեղակայված են տանկեր։ Ոստիկանության ուժեղացված ջոկատները հսկում են խոշորագույն առևտրի կենտրոնները, ինչպես նաև ավտոլցակայանները։ Ինտերնետ հասանելիությունը սահմանափակված է: Արգելափակված է սոցիալական ցանցեր մուտքը շարժական կրիչներից:

Դակարի քրեական դատարանը հունիսի 1-ին 48-ամյա Սոնկոյին մեղավոր է ճանաչել մանկապղծության մեջ՝ հանելով բռնաբարության և մահվամբ սպառնալու հետ կապված մեղադրանքները։ Ընդդիմության առաջնորդը հրաժարվել է ներկայանալ դատարան, դատավճիռը հրապարակվել է նրա բացակայությամբ։

Սենեգալի արդարադատության նախարար Մալիկ Սալը հայտարարել է, որ իշխանությունները ցանկացած պահի կարող են ձերբակալել Սոնկոյին։ Ինչպես նշում է սենեգալյան Seneweb լրատվական հարթակը, Սոնկոն առայժմ գտնվում է իր տանը՝ անվտանգության ուժերի հսկողության ներքո։ Իշխանությունները մտավախություն ունեն, թե նրա տեղափոխումը բանտ կարող է անկարգությունների նոր բռնկում առաջացնել։

Իր հերթին ТАСС-ը հաղորդում է, որ Սոնկոն գլխավորում է «Սենեգալի հայրենասերները հանուն աշխատանքի, էթիկայի և եղբայրության» կուսակցությունը, որը հիմնադրվել է 2014 թվականին: Նա մասնակցել է 2019 թվականի նախագահական ընտրություններին և զբաղեցրել երրորդ տեղը՝ քվեների 16%-ով։ Սոնկոն արդեն հայտարարել է, որ մտադիր է մասնակցել նախագահական ընտրություններին, որոնք կկայանան 2024 թվականի փետրվարին։ Սակայն երկու տարվա բանտարկության դատավճիռն ընդդիմադիր առաջնորդին զրկում է իր թեկնածությունն առաջադրելու հնարավորությունից։ Սենեգալի գործող նախագահ Մակի Սալը դեռ չի հայտարարել՝ արդյոք մտադիր է կրկին առաջադրել իր թեկնածությունը գալիք ընտրություններում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում