
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը շնորհավորել է Հաքան Ֆիդանին՝ Թուրքիայի արտգործնախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ․
ԱՄՆ պետքարտուղարը նշել է, որ «անհամբերությամբ է սպասում Թուրքիայի ԱԳՆ-ի հետ աշխատանքը շարունակելուն»։ Նա ընդգծել է, որ Թուրքիան «ՆԱՏՕ-ի արժեքավոր դաշնակիցն ու գործընկերն է»։