Saturday, 23 09 2023
Հրեշավոր ծրագրի դեպքերի հաջորդականությունը. Հայկ Կոնջորյան
Ստեփանակերտի փողոցները
Մի խումբ քաղաքացիներ փակել են Երևան-Երասխ մայրուղին
Անհնազանդության ակցիաներ՝ Երևանի փողոցներում
17:30
ՄԱԿ-ի պաշտոնյան իր մտահոգությունն է հայտնել Ադրբեջանի կողմից ԼՂ-ում իրականացրած ռազմական գործողությունների կապակցությամբ
Եթե Սամվել Բաբայանը լիներ, զորքն ու զենքը այսպես չէին տանի
17:15
Որ դեպքում ՄԱԿ-ը խաղաղապահ առաքելություն կուղարկի ԼՂ
«Եկալինք շկոլի պադվալը, որ խոխոցը բան չպատահի»
16:45
ԱՄՆ կոնգրեսականները ՀՀ-ին և ԼՂ-ին մարդասիրական օգնություն տրամադրելու վերաբերյալ նախագիծ են ներկայացրել
Արցախի վերջին 4 նախագահները և 22 պատգամավորները դարձան Արցախի պետականության գերեզմանափորը. Խանումյան
Արկադի Ղուկասյանը կարևոր դեր է ունեցել Արցախում իրականացրած խաղաղ հեղաշրջման համար
Մայրաքաղաքում իրականացվող զանգվածային հավաքների ընթացքում քրեական հետապնդում է հարուցվել 49 անձի նկատմամբ, 5 անձ կալանավորվել է. ՔԿ
Ադրբեջանցիները Շուշիի տանկ-հուշարձանը տեղափոխել են Բաքվի ռազմավարների պուրակ
Կրկժան թաղամասում ռուս խաղաղապահներն են տեղակայված. Շտաբ
15:15
Նավթի գները նվազել են- 22-09-23
Լուրերի արտակարգ թողարկում 15։00
Քննարկել ենք ուսուցիչների առաջարկները, և դրանց զգալի մասն ընդունվել է. Ժաննա Անդրեասյան
Ուղիղ. Հավաք Շվեյցարիայի Բեռն քաղաքում՝ հաջակցություն Արցախի
Քաղաքակիրթ Եվրոպան չի կարող հանդուրժել հերթական զանգվածային ոճրագործության իրականացում. Արարատ Միրզոյան
Ադրբեջանը կրկին տապալվեց Հայաստանի հետ սպորտային դիմակայությունում
Արարատ Միրզոյանը Ֆրանսիայի արտգործնախարարի հետ քննարկել է ԼՂ ժողովրդի դեմ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը
ՀՀ-Ուկրաինա հարաբերությունների զարգացումն այս փուլում ստրատեգիական և քաղաքական առումով շատ կարևոր է
Մենք անելիք ունենք, լուրջ անելիք, քանի որ չեմ կարծում, թե ամեն ինչ անվերադարձ կորսված է. Գեղամ Բաղդասարյան
13:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Պայթյուն՝ Երևանի շինհրապարակներից մեկում. 39-ամյա տղամարդը «բազմաբեկոր վնասվածքներ» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց
Թույլ չտալ մի բան՝ ջրի պղտորում, որում կխեղդվի Հայաստանը
Չափերդ չանցնեք. վիզներդ կտեսնեք, մեզ նահանգի, ղեկավարին էլ` նահանգապետի կարգավիճակում չեք տեսնի
Ռուսաստանի և Իրանի արտգործնախարարները քննարկել են Անդրկովկասում տիրող իրավիճակը
Թբիլիսին պատրաստ է աշխատել Հայաստանի և Ադրբեջանի հետ՝ տարածաշրջանում կայուն խաղաղություն ապահովելու համար
Համացանցի հայկական տիրույթում արձանագրվել է կիբերհարձակումների զգալի աճ․ ԱԱԾ

Բաքվի հետ խոսելու համապատասխան պոտենցիալ է պետք, ես անձամբ պատրաստ եմ. Կարեն Օհանջանյան

Իսկապես, մենք լեռնային Ղարաբաղի ժողվորդի կողմից մանդատ չենք ստացել իրենց ապագան բանակցելու, և մենք հավականություն էլ չենք ներկայացնում՝ որոշելու իրենց կարգավիճակը։ Միակ բանը, որ մենք փորձում ենք ապահովել Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացում, հետևյալն է՝ մենք համարում ենք, որ այդ կարգավորումն իրատեսական, ամբողջական չի կարող լինել, երկարատև, կայուն չի կարող լինել, եթե այդ կարգավորման շրջանակներում չի ստեղծվում մի հարթակ, մի երկխոսության մեխանիզմ, որտեղ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը և պաշտոնական Բաքուն կարող են երկխոսել, քննարկել, բանակցել բոլոր այն հարցերի շուրջ, որոնք հետաքրքրում են և կարևոր են ԼՂ ժողովրդի և նրանց ապագայի համար։

Այս մասին  խորհրդարանում հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ ընդգծելով, որ իրենք  կարգավիճակի շուրջ չեն բանակցում և այդպիսի հավակնություն էլ չունեն։

«Բայց մենք բազմիցս ասել ենք՝ որպեսզի կարգավորումը, խաղաղությունը, եթե այն հնարավոր լինի հաստատել, լինի աշխատող, լինի կայուն, երկարատև, պետք է որ առկա խնդիրները հասցեագրվեն։ Իսկ այդ խնդիրները կան։ Որևէ մեկը աշխարհում չի կարող ժխտել, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության և իրավունքների հետ կապված կան բազմաթիվ բաց հարցեր, բլոկադան է դրա մասին վկայում, Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը, գազի ու էլեկտրաէներգիայի մատակարարման խափանումները և բազմաթվ այլ հարցեր։ Այսինքն՝ բոլորս գիտենք, թե ինչպիսի իրավիճակ է Լեռնային Ղարաբաղում, և այդ հարցերը պետք է քննարկվեն և հասցեագրվեն, ոչ՝ մեր կողմից, այլ  Լեռնային Ղարաբաղի ժողովրդի, ԼՂ ընտրված մարմինների և լիազոր ինստիտուտների կողմից։ Մենք պիտի փորձենք ապահովել այդ երկխոսության սկիզբը, մեկնարկը, մեխանիզմը, հարթակը»,-հայտարարել է Արարատ Միրզոյանը։

«Հելսինկյան նախաձեռնություն-92» Լեռնային Ղարաբաղի կոմիտեի համակարգող, խաղաղության և մարդու իրավունքների միջազգային մրցանակների դափնեկիր Կարեն Օհանջանյանը համարում է, որ ակնհայտորեն Հայաստանը չի կարող լինել Լեռնային Ղարաբաղում ապրող հայերի անվտանգության երաշխավորը. «Միաժամանակ Հայաստանն ի վիճակի չէ նաև միջազգային ասպարեզում հասնել Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչմանը։ Դրանից ելնելով էլ Երևանը հիմա փնտրում է այնպիսի մեխանիզմներ, որոնք թույլ կտան, որ Լեռնային  Ղարաբաղի ժողովուրդը կարողանա ինքնորոշվել»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Օհանջանյանի խոսքերով՝ այս կոնտեքստում միանգամայն հասկանալի են Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարի հայտարարությունները.«Բոլորի համար ակնհայտ է, որ Ռոբերտ Քոչարյանը ժամանակին խախտել է այն մեխանիզմը, ըստ որի՝ Լեռնային Ղարաբաղը ճանաչվում էր հակամարտության կողմ։ Այսօր ծայրաստիճան կարևոր է, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը կարողանա ինքնորոշվել։ Միջազգային միջկառավարական շատ կազմակերպություններ այժմ աշխատում են այն ուղղությամբ, որ ստեղծվեն համապատասխան մեխանիզմներ, որոնց միջոցով կքննարկվի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը։ Եվ դա պետք է լինի Ադրբեջանի ու Լեռնային Ղարաբաղի ուղիղ երկխոսության միջոցով»։

Այլ հարց է, որ ըստ, մեր  զրուցակցի, Ադրբեջանի իշխանություններն այսօր պատրաստ  չեն այդպիսի բանակցություններին.«Քանի որ ցանկացած խոսակցություն Ղարաբաղի ու Ադրբեջանի իշխանության միջև կնշանակի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչում։ Ես կարծում եմ, որ  Հայաստանի այսօրվա դիվանագիտական ողջ պոտենցիալը պետք է աշխատի այն ուղղությամբ, որ միջազգային  միջակառավարական ինստիտուտները ստիպեն Ադրբեջանին վերանայել իր դիրքորոշումները ու գնա Լեռնային Ղարաբաղի իշխանությունների հետ երկխոսության»։

Արցախցի իրավապաշտպանը համարում է, որ այսօրվա դրությամբ Լեռնային Ղարաբաղում կա դիվանագիտական ռեսուրսների խիստ անբավարարություն.«Այսինքն  կա շատ ցածր պրոֆեսիոնալիզմ։ Նման ցածր պոտենցիալը, բնականաբար, չի համապատասխանում այն չափանիշներին,որը կա այսօր Ադրբեջանում։ Մենք  կարճ ժամանակահատվածում պետք է կարողանանք համապատասխան կադրեր ունենալ, որ ինքնաբավ բանակցային գործընթացի մեջ մտնենք Ադրբեջանի պրոֆեսիոնալ պաշտոնյաների հետ»։

Իրավապաշտպանը համարում է, որ հենց  Հայաստանը պետք է պատրաստի համապատասխան դիվանագիտական պոտենցիալ, որը կկարողանա Ադրբեջանի հետ հավասարը հավասարի սկզբունքով խոսել»։

Օհանջանյանն ինքը կողմնակից է, որ այսօր Լեռնային Ղարաբաղն  Ադրբեջանի հետ բանակցություններ վարի։ Իսկ արդյոք Լեռնային Ղարաբաղի իշխանությունը պատրաստ է դրան, թե դա լրացուցիչ պատասխանատվություն է, որից Արցախի իշխանությունները մշտապես խուսափել են, դիտարկմանն ի պատասխան, մեր զրուցակիցն ասաց.«Ես կարող եմ խոսել իմ անունից։ Ես ինքս պատրաստ են վարել բանակցություններ, քանի որ ես առաջիններից մեկն էի, ով ժամանակին Ադրբեջանի ղեկավարության հետ բանակցություն է վարել»,-եզրափակեց նա։

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում