Thursday, 25 04 2024
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից

Հայաստանում հիմնականում առկա է ոչ թե գիտական հետազոտություն, այլ տարրական գրագողություն

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցը MIT-ի` Մասաչուսեթսի Տեխնոլոգիական ինստիտուտի հայկական միության (MITAS) հիմնադիր, այժմ մագիստրատուրայի ուսանող Տիգրան Սլոյանն է:

-Տիգրան, շարունակվում է Ռուսաստանի հայերի միության և Համաշխարհային հայկական կոնգրեսի հայտարարած «Մրցանակաբաշխություն-2011»-ը: ՀՀ ԳԱ ակադեմիայի նախագահությունը հրապարակել է «Լավագույն գիտական աշխատանք» ամենամյա մրցանակաբաշխության հաղթողների անունները: Եվ շատ է խոսվում, որ մտավորականներին ստեղծագործելու հնարավորություն են տալիս այսպիսի մրցանակաբաշխությունները: Համաձա՞յն եք այս կարծիքի հետ: Ո՞րն է, ըստ Ձեզ, նման մրցանակաբաշխությունների իմաստը, կամ որքա՞ն է այդ միջոցառումների անցկացման օբյեկտիվությունը:

-Կարծում եմ, որ նման մրցանակաբաշխությունը անշուշտ դրական ազդեցություն ունի Հայաստանում գիտության զարգացման վրա, սակայն այդ ազդեցությունը դժվար է նշանակալի համարել: Ես հավատում եմ, որ իսկական գիտնականները գիտությամբ են զբաղվում ոչ թե փառքի կամ փողի համար, այլ գիտության նկատմամբ իրենց սիրո և հետաքրքրության համար: Հետևաբար, հզոր գիտնականներ ունենալու համար մեզ պետք է նախ և առաջ գիտության հանդեպ հետաքրքրություն առաջացնել երիտասարդ սերնդի մեջ: Հետո, երբ այդ երիտասարդ սերնդի որոշ տաղանդավոր ներկայացուցիչներ ընտրեն գիտության ուղին, պետք է անենք ամեն ինչ, որպեսզի այդ մարդիկ սոցիալական խնդիրներ չունենան: Այսինքն, լինելով գիտնական, որն ամեն օր պետք է մտածի, թե իր երեխաներն ինչ են ուտելու կամ հագնելու, դժվար է մոտիվացիա գտնել սիրած գործով զբաղվելու համար: Վերջապես պետք է այնպես անել, որ այդ գիտնականները կարողանան առողջ մթնոլորտում համագործակցել թե՛ միմյանց, և թե՛ միջազգային գիտական հանրության հետ:

-Ի՞նչ կերպ կարելի է գիտության հանդեպ հետաքրքրություն առաջացնել, ըստ Ձեզ:

– Գիտության հանդեպ հետաքրքրություն պետք է առաջացնել դեռ վաղ տարիքից՝ գիտական մրցույթներ անցկացնելով, աշակերտներին գիտական ակումբներին մասնակից դարձնելով: Սակայն այս գործում ամենակարևոր դերը ուսուցիչներինն է: Եթե դպրոցում աշխատում են ուսուցիչներ, որոնք իրենք էլ առանձնապես հետաքրքրված չեն իրենց առարկայով, ապա նրանք դժվար թե կարողանան հետաքրքրություն առաջացնել աշակերտների մոտ իրենց առարկայի նկատմամբ: Եվ վերջապես պետք է ստեղծել մի մթնոլորտ, որտեղ աշակերտների համար գիտությամբ (ոչ թե քրեական հեղինակություններով) հետաքրքված լինելը ամոթալի չլինի:

-Հայաստանում ի՞նչ սկզբունքով են տրվում գիտական կոչումները, կա՞ գիտելիքները ստուգելու հստակ մեխանիզմ:

-Ցավոք սրտի, մանրամասն ծանոթ չեմ գիտական կոչումներ տալու կարգին, սակայն համոզված եմ, որ անհրաժեշտություն կա հանելու գիտական աստիճան ստանալու երկաստիճան համակարգը: Օրինակ, արևմուտքում չկա «գիտության թեկնածու» գիտական կոչումը: Այնտեղ ասպիրանտները զբաղվում են իրենց գիտական թեմայի հետազոտությամբ չորսից վեց տարի, և վերջում ստանում են (կամ չեն ստանում) գիտության դոկտորի կոչում: Այսպիսով, այնտեղ ասպիրանտուրա գնալը լուրջ քայլ է, ու այդ քայլին դիմում են միայն այն մարդիկ, որոնք լրջորեն հետաքրքրված են գիտությամբ և ունեն դոկտորի աստիճան ստանալու պոտենցիալ, այլ ոչ թե մարդիկ, որոնք ցանկանում են խուսափել բանակից:

-Կարծում եք` մեզ մոտ գնում են ասպիրանտուրա միայն բանակից խուսափելու համար, թե՞ այլ պատճառներ էլ կան:

– Անշուշտ կան նվիրյալ և խիզախ երիտասարդներ, որոնք ասպիրանտուրա են գնում իրոք գիտությամբ զբաղվելու համար: Սակայն, ցավալիորեն այդ երիտասարդների կողքին սովորում են մարդիկ, որոնք այնտեղ են հայտնվել լոկ բանակից խուսափելու համար:

-Մեր գիտական, կրթական համակարգը թոթափե՞լ է խորհրդային լուծը, մտածողությունը, թե՞ դեռ դրա հովանու ներքո է:

– Չեմ կարծում, որ «խորհրդային լուծ» ասելը ճիշտ չէ գիտության պարագայում, քանի որ Խորհրդային Հայաստանի տարիներին հայ գիտնականները բավականին լուրջ հաջողություններ են ունեցել: Սակայն ճիշտ է, որ ԽՍՀՄ-ի փլուզումից ի վեր Հայաստանի գիտության ոլորտում շատ բան չի փոխվել, ինչը ներկայիս արագ փոփոխվող աշխարհում անթույլատրելի երևույթ է:

-Ի՞նչ եք կարծում, հնարավո՞ր է վերցնել և թարգմանել, ինչու ոչ, նաև զարգացնել արտասահմանում կատարված որևէ գիտական հետազոտության տվյալները, և դրանք ներկայացնել որպես սեփական ու ստանալ գիտական կոչում:

-Զարգացնել ինչ-որ մի այլ գիտնականի գիտական հետազոտություն և ստանալ դրա համար գիտական կոչում, իհարկե կարելի է և նույնիսկ` խրախուսելի, սակայն Հայաստանում հիմնականում առկա է ոչ թե դա, այլ տարրական գրագողություն: Այսինքն, հաճախ գիտական աստիճան են ստանում մարդիկ, որոնք պարզապես թարգմանում են այլ գիտնականի աշխատանքը: Եվ դա գաղտնիք չի լինում ո՛չ ասպիրանտի ղեկավարի և ո՛չ էլ պաշտպանությանը ներկա հանձնաժողովի համար: Այսպիսի պահվածքը ուսանողների մոտ խրախուսվում է բակալավրում սովորելու տարիներից: Օրինակ, երբ ուսանողների կուրսային աշխատանքների ղեկավարները խորհուրդ են տալիս իրենց ուսանողներին վերցնել որևէ ռուսերեն կամ լավագույն դեպքում անգլերեն մասնագիտական գրականություն և պարզապես թարգմանել այնտեղից նյութեր իրենց կուրսային աշխատանքը գրելու համար:

-Ինչպե՞ս եք վերաբերվում այն փաստին, որ մեզանում մարդիկ դառնում են պետական պաշտոնյաներ, և այդժամ որոշում են գիտական կոչումներ ստանալ, իսկ այդպիսիք, ցավ ի սիրտ, հայ իրականության մեջ հանդիպում են:

-Կարծում եմ, որ պետական պաշտոնայների ձգտումը գիտական աստիճան ստանալու խոսում է այն մասին, որ գիտական կոչում ունենալը հարգված է քաղաքական ոլորտում, և դա շատ ուրախալի է: Սակայն, ցավալի է այն փաստը, որ Հայաստանում այնքան հեշտ է գիտական աստիճան ստանալ, որ դա կարելի է անել ունենալով այնպիսի ծանրաբեռնված և պատասխանատու աշխատանք, ինչպիսին պետական պաշտոնյաներինն է: Ես ունեմ բազմաթիվ տաղանդավոր և խելացի ընկերներ, որոնք ասպիրանտներ են ԱՄՆ-ում, և նրանք օր ու գիշեր աշխատում են միայն իրենց ասպիրանտական թեզի վրա և լավագույն դեպքում կկարողանան գիտական աստիճան ստանալ միայն հինգ տարի սովորելուց հետո:

-Ո՞վ, ո՞ր կառույցն է շահում այդքան գիտական աստիճաններ շնորհելով և ի՞նչ է շահում: Ինչի՞ արդյունք է դա, գուցե պետք է բարեփոխումները սկսել հենց ա՞յդ կառույցից:

– Չգիտեմ` ով կամ որ կառույցն է շահում այդքան գիտական աստիճաններ շնորհելու արդյունքում, սակայն հաստատ գիտեմ, որ դրա արդյունքում տուժում է մեր գիտությունը և գիտնականները: Երբ գիտական աստիճան ունենում են մարդիկ, որոնք գիտության հետ ոչ մի կապ չունեն, ապա գիտական աստիճան ունենալը նվիրյալ գիտնականների մոտ այլևս պատվաբեր չի համարվում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում