Thursday, 05 10 2023
«Տղամարդը գրել է, որ ես առաջարկել եմ միջուկային հարված հասցնել ՌԴ տարածքին»․ Սիմոնյանը իրեն զրպարտելու մասին
Երևան-Գյումրի ճանապարհին մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, կախվել ձորակում
Մհեր Մարգարյանը ՄԱԿ-ի կողմից ԼՂ-ում արձանագրածն անվանել է խեղաթյուրված նկարագրություն
00:30
Դոնալդ Թրամփ. Նախագահի իմ ամբողջ ուշադրությունը Ամերիկան ​​կրկին մեծացնելն է, մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, որտեղ երկիրը ձախողվում է, մեզ չեն հարգում աշխարհում
Ռուսաստանն էս ինչ նեղն է, որ դիմում է էս անպատիվներին․․․
00:00
Թալիբներն անընդունելի են համարում աֆղան միգրանտներին ուժով արտաքսելու Պակիստանի որոշումը
Ռուսաստանը լավ հարաբերություններ ունի Իրանի հետ. Պուտին
23:30
ԱՄՆ սենատորն Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու կոչ է արել
Իջևանի երթուղին սպասարկող մարդատար ГАЗель-ը վթարի է ենթարկվել
Հայտնաբերվել է ընտանիքին ուղղված երկտող
Ադրբեջանի «հայ» պարետը․ Լրտեսության «ալիևյան մոդելը» աշխատեց արդյունավետ
ՀՀ-ում ռուսական հեռուստաալիքների արգելափակումը կհարվածի ժողովրդավարական սկզբունքներին. Զախարովա
Ո՞վ է դավաճանել Հայաստանը՝ ԵՄ-ն, թե ՌԴ-ն․ Գաղտնի բանակցություններն ու լրտեսական «խաղերը»
Հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել․ ՌԴ ՊՆ
Ալիևը հրաժարվել է հանդիպել Փաշինյանի հետ Իսպանիայում․ Էրդողանը մտնում է խաղի մեջ
Սուրեն Պապիկյանն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են անվտանգային հարցեր
ԱՀԿ գրասենյակի տնօրենն Ավանեսյսանի հետ հանդիպմանն անդրադարձել ՀՀ-ում երկարաժամկետ ծրագրերի հնարավորություններին
Ֆրանսիան հրում է սայլը. ինչ կանի Հայաստանը ֆրանսիական «զենք ու զրահ» ստանալու համար
Այլ երկրներ պետք է հետևեն Ֆրանսիային ու հզորացնեն ՀՀ անվտանգային համակարգը
ԼՂ-ից բռնի տեղահանված ուսանողների համար կգործի կրթաթոշակի ծրագիր
Ալիևի Գրանադա չգնալը Հայաստանի համար պարունակում է և վտանգներ, և հնարավորություններ
Գրանադայի տապալումից հետո Հայաստանը պետք է դիտարկի Իրանի առաջարկը
«Առաջին» լրատվական-վերլուծական թողարկում
21:30
Լիտվան 350 հազար եվրոյի մարդասիրական օգնություն է ուղարկում Հայաստան
«Քվանտ» վարժարանի սանը հաղթել է կիրառական քիմիայի միջազգային օլիմպիադայում
21:10
Եվրախորհրդարանը կոչ է անում ԵՄ-ին պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ
Հայաստանում քաղաքացիական պատերազմ է՝ առանց ավտոմատների
20:50
Տարածաշրջանում Իրանի համար անընդունելի է ՆԱՏՕ-ի ուժերի ներկայությունը․ Ռայիսի
20:40
Հռոմում և Միլանում տեղի է ունեցել Հայաստանը ներկայացնող զբոսաշրջային Roadshow
20:30
Վլադիմիր Զելենսկին զանգահարել է Իլհամ Ալիևին

Փաշինյանի Անկարա այցի ծանր պատկերն ու Հայաստանը և Արցախը շրջապատող ծանր միջավայրը

Թուրքիայի նախագահի երդմնակալության արարողությանը Հայաստանի վարչապետ Փաշինյանի մասնակցությունը Հայաստանում շարունակում է լինել բուռն քննարկումների առարկա, որոնք սակայն կենտրոնացած են ավելի շուտ արտաքին «ատրիբուտիկայի» վրա՝ որտեղ էր նստել Փաշինյանը, ու՞մ է բարևել, ինչու՞ նրա անունը չի հնչել Էրդողանի ելույթում՝ երբ նա թվարկում էր մասնակից հյուրերին, թեև Էրդողանն իհարկե բաց էր թողել շատ այլ անուններ: Կասկածից վեր է, որ քաղաքականության մեջ այդ՝ թվում արարողակարգային հանգամանքները ևս ունեն կարևորություն, ու միաժամանակ վեր է կասկածից՝ որ Էրդողանի երդմնակալությանը Հայաստանի վարչապետի մասնակցությունն այդ իմաստով լինելու էր ծանր պատկեր, իր գրեթե բոլոր դետալներով:

Կասկած չկար նաև, որ թուրքական կողմը՝ իհարկե «արարողակարգային անմեղության» պայմաններում, սակայն իր հերթին փորձելու էր ընդգծել այդ ծանրությունը: Բայց, այդ ամենի պարագայում, եթե Փաշինյանը ընտրել է մասնակցության տարբերակը, կնշանակի, որ արել է դա ավելի ծանր հանգամանքներով պարտադրված, որ առկա են Հայաստանն ու Արցախը շրջապատող միջավայրում: Դա ամենևին չի նշանակում, որ հայ հանրությունը, քաղաքական ընդդիմախոսները պետք է այդ ընտրությունը ողջունեին և ըմբռնեին: Ավելին, այս դեպքում սուր քննադատությունն ու հարցադրումները գուցե ավելի կարևոր են: Սակայն, շատ կարևոր է, որ դրանք ներառեն ոչ թե արարողակարգային առերևույթ շերտերը, կամ, ավելի ճիշտ՝ ոչ թե կենտրոնանան դրանց վրա, դրանք դարձնեն քննարկումների և ընդդիմախոսության հիմնական նյութը, այլ հենց անվտանգային միջավայրն ու դրանում Թուրքիայի հետ առնչվող հանգամանքները, Թուրքիայի դերը, այդ դերի հանդեպ մյուս ուժային կենտրոնների մոտեցումների և հնարավորությունների հարաբերակցությունը, թե անմիջական ռեգիոնալ խաղացողներ Ռուսաստանի և Իրանի, թե ավելի հեռահար խաղացողների, այդ շարքում հատկապես՝ ԱՄՆ ու Բրիտանիայի:

Նաև պրոյեկտել այդ իրողություններն ու հանգամաքները ուկրաինական ճակատում տեղի ունեցողի հետ, որտեղ վերջին օրերին նկատվում է մարտական գործողությունների ինտենսիվացման առանձնահատուկ դրսևորումներ, այդ թվում Ռուսաստանի տարածքի, ընդհուպ Մոսկվայի թիրախավորում անօդաչուներով: Սրանք երկրորդական նշանակության իրողություններ չեն, այլ վկայում են իրադրության սրացման նոր ալիքի մասին: Իսկ այդ պարագայում, որքան սրվում է իրավիճակը երկու բևեռների միջև, այնքան բացվում է թուրք-ադրբեջանական տանդեմի սակարկությունների ու մանևրի դաշտը, որը Հայաստանի ու Արցախի անվտանգային միջավայրի ռիսկերի առանցքային աղբյուրներից մեկն է: Այդ միջավայրում կայունություն ապահովելու Հայաստանի կենսունակության առավելագույն աստիճանը կախված է հենց նրանից, թե հասարակական-քաղաքական դաշտում քննարկումների տրամաբանությունն ու բովանդակությունը որքանով զերծ կլինի առավել դեկլարատիվ զգայական շեշտադրումներից և կպարունակի քաղաքականություն, ձևավորելով Հայաստանի շատ թե քիչ երկար խաղի տարածություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում