ԱԽ քարտուղարի շուրթերով՝ պաշտոնական Երևանը հրաժարվում է Նոյեմբերի 9-ով հաստատված ստատուս քվոյից և գերապատվությունը տալիս է արևմտյան նախաձեռնությանը: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Դեմոկրատական այլընտրանք կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը:
Սուրենյանցի խոսքով՝ ԱԽ քարտուղարի շուրթերով պաշտոնական Երևանը երեկ հրաժարվեց ռուսական նախաձեռնություններից:
Ըստ Սուրենյանցի՝ իշխանության ներկայացուցիչները հակասական ու իրադրությունից թելադրված հայտարարություններ են անում: