Փաշինյանին Անկարա հրավիրելը նշանակում է, որ Թուրքիան չի փակում դռները: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Էդգար Վարդանյանը:
Քաղաքագետի խոսքով՝ Փաշինյանի այցը նշանակում է՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման թրեքը շարունակվելու է․ «Փաշինյանի այցը Անկարա մեսիջ է միջազգային հանրությանը․ ՀՀ-ն հանդես է գալիս կոնստրուկտիվ դիրքերից: ՀՀ-ն ամեն ինչ անում է խաղաղության հասնելու համար: ՀՀ-ն հնարավորինս փորձում է միջազգային հանրության առաջ հանդես գալ որպես խաղաղասեր պետություն»: