
Վերաքննիչ դատարանը որոշել է, որ Գայանե Մարտիրոսյանի խափանման միջոցը փոխի տնային կալանքի:
Հիշեցնենք, որ նախնական որոշմամբ Գայանե Մարտիրոսյանը մեկ ամսով էր կալանավորվել:
Հիշեցնենք, որ մայիսի 17-ին Աշոտ Փաշինյանը իրավապահներին հայտնել էր, որ Վերաքննիչ դատարանի դիմացով անցնելիս է եղել, երբ հանդիպել է 2020 թվականի պատերազմի ժամանակ զոհված զինծառայողների ծնողներին, որոնցից մի կին մոտեցել է իրեն, առաջարկել նստել մոտակայքում կայանված իր ավտոմեքենան, որպեսզի կարողանան հանգիստ զրուցել: Ըստ իրավապահների հաղորդագրության՝ երբ Աշոտ Փաշինյանը նստել է մեքենան, կինը սկսել է այն վարել, ապա խոսել է 2020թ․ պատերազմից, տարածքային ու մարդկային կորուստներից, և տեսնելով, որ վերջինս դրսևորում է ոչ ադեկվատ վարքագիծ, երթևեկում է արագությունը գերազանցելով՝ երթևեկության կանոնների խախտմամբ, պահանջել կանգնեցնել ավտոմեքենան, որպեսզի ինքն իջնի: Գայանե Հակոբյանն ասել է, որ իր տղային առանց իրեն հարցնելու տարել և սպանել են, ինքը կորցնելու ոչինչ չունի, կարող է նրան սպանել, ուստի առանց հարցնելու իրեն տանում է Եռաբլուր, որտեղ, իր էմոցիաներից ելնելով, կորոշի՝ ազատ թողնել, թե՝ ոչ: Համացանցում տարածվել է տեսանյութ, որում երևում է, որ Աշոտ Փաշինյանը մեքենայից դուրս է նետվում։ Փաշինյանը նաև հայտնել է, որ մեքենայից դուրս գալուղց հետո, երբ կանգնած է եղել, սպիտակ «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան հարվածել է իրեն: Շրջվելով նկատել է, որ նշված ավտոմեքենայի վարորդը և ուղևորները դատարանի մոտ կանգնած ծնողներն են: Ելնելով իր անվտանգությունից՝ անմիջապես մտել է սուպերմարկետի տարածք: