
ԱՄՆ-ի նախագահի հանրապետական թեկնածու Ռոն ԴեՍանտիսը շարունակում է հանդիպումները ընտրողների հետ։ Այս անգամ Հանրապետական կուսակցության անդամը եկել է Այովա նահանգ և քննադատել է երկրի նախագահ Ջո Բայդենի քաղաքականությունը։
Ֆլորիդայի նահանգի նահանգապետ Ռոն ԴեՍանտիսը հայտարարել է, որ Ջո Բայդենի տնտեսական քաղաքականությունը բացասաբար է անդրադառնում քաղաքացիների կենսամակարդակի վրա։
«Մենք կենտրոնանալու ենք ոչ թե խոշոր, այլ փոքր բիզնեսի վրա: Մենք պատրաստվում ենք բացել ամերիկյան էներգիայի արտադրությունը, որպեսզի լիովին էներգետիկ անկախ լինի մեր սեփական ռեսուրսներից այստեղ՝ Միացյալ Նահանգներում: Եթե դեմոկրատները կարողանան իշխանության գալ 2024 թվականին, նրանք կփորձեն ավելացնել ԱՄՆ-ի Գերագույն դատարանի աջակիցների թիվը, նրանք կփորձեն վերացնել Ընտրողների կոլեգիան և չեղյալ համարել ընտրողների անձը հաստատող օրենքները այս երկրի բոլոր իրավասության շրջաններում: Դա անդառնալիորեն կփոխի այս երկիրը։ Եվ մենք կհայտնվենք մի փոսի մեջ, որից դուրս գալու համար մեկ սերունդ կպահանջվի»,- ասել է ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Ռոն ԴեՍանտիսը։