Saturday, 23 09 2023
Հրեշավոր ծրագրի դեպքերի հաջորդականությունը. Հայկ Կոնջորյան
Ստեփանակերտի փողոցները
Մի խումբ քաղաքացիներ փակել են Երևան-Երասխ մայրուղին
Անհնազանդության ակցիաներ՝ Երևանի փողոցներում
17:30
ՄԱԿ-ի պաշտոնյան իր մտահոգությունն է հայտնել Ադրբեջանի կողմից ԼՂ-ում իրականացրած ռազմական գործողությունների կապակցությամբ
Եթե Սամվել Բաբայանը լիներ, զորքն ու զենքը այսպես չէին տանի
17:15
Որ դեպքում ՄԱԿ-ը խաղաղապահ առաքելություն կուղարկի ԼՂ
«Եկալինք շկոլի պադվալը, որ խոխոցը բան չպատահի»
16:45
ԱՄՆ կոնգրեսականները ՀՀ-ին և ԼՂ-ին մարդասիրական օգնություն տրամադրելու վերաբերյալ նախագիծ են ներկայացրել
Արցախի վերջին 4 նախագահները և 22 պատգամավորները դարձան Արցախի պետականության գերեզմանափորը. Խանումյան
Արկադի Ղուկասյանը կարևոր դեր է ունեցել Արցախում իրականացրած խաղաղ հեղաշրջման համար
Մայրաքաղաքում իրականացվող զանգվածային հավաքների ընթացքում քրեական հետապնդում է հարուցվել 49 անձի նկատմամբ, 5 անձ կալանավորվել է. ՔԿ
Ադրբեջանցիները Շուշիի տանկ-հուշարձանը տեղափոխել են Բաքվի ռազմավարների պուրակ
Կրկժան թաղամասում ռուս խաղաղապահներն են տեղակայված. Շտաբ
15:15
Նավթի գները նվազել են- 22-09-23
Լուրերի արտակարգ թողարկում 15։00
Քննարկել ենք ուսուցիչների առաջարկները, և դրանց զգալի մասն ընդունվել է. Ժաննա Անդրեասյան
Ուղիղ. Հավաք Շվեյցարիայի Բեռն քաղաքում՝ հաջակցություն Արցախի
Քաղաքակիրթ Եվրոպան չի կարող հանդուրժել հերթական զանգվածային ոճրագործության իրականացում. Արարատ Միրզոյան
Ադրբեջանը կրկին տապալվեց Հայաստանի հետ սպորտային դիմակայությունում
Արարատ Միրզոյանը Ֆրանսիայի արտգործնախարարի հետ քննարկել է ԼՂ ժողովրդի դեմ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը
ՀՀ-Ուկրաինա հարաբերությունների զարգացումն այս փուլում ստրատեգիական և քաղաքական առումով շատ կարևոր է
Մենք անելիք ունենք, լուրջ անելիք, քանի որ չեմ կարծում, թե ամեն ինչ անվերադարձ կորսված է. Գեղամ Բաղդասարյան
13:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Պայթյուն՝ Երևանի շինհրապարակներից մեկում. 39-ամյա տղամարդը «բազմաբեկոր վնասվածքներ» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց
Թույլ չտալ մի բան՝ ջրի պղտորում, որում կխեղդվի Հայաստանը
Չափերդ չանցնեք. վիզներդ կտեսնեք, մեզ նահանգի, ղեկավարին էլ` նահանգապետի կարգավիճակում չեք տեսնի
Ռուսաստանի և Իրանի արտգործնախարարները քննարկել են Անդրկովկասում տիրող իրավիճակը
Թբիլիսին պատրաստ է աշխատել Հայաստանի և Ադրբեջանի հետ՝ տարածաշրջանում կայուն խաղաղություն ապահովելու համար
Համացանցի հայկական տիրույթում արձանագրվել է կիբերհարձակումների զգալի աճ․ ԱԱԾ

Եկեղեցին թիկունքից խփում է իշխանությանը. «Գավիթ»-ը դավադրության մի դրվագ է, հնարավոր են «անակնկալներ»

Օրերս Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանում Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ տեղի է ունեցել նորաստեղծ «Գավիթ» հարթակի անդրանիկ քննարկումը։ Քննարկմանը մասնակցել են եկեղեցականներ, ազգային, հասարակական, քաղաքական գործիչներ և տարբեր ոլորտների պատկառելի այլ ներկայացուցիչներ։ Որպես քննարկման առաջին նյութ ընտրվել է «Հայաստանը և Արցախը շրջադարձային խաչմերուկում. մարտահրավերներ և հաղթահարման ուղիներ» թեման՝ նկատի առնելով հայրենական կյանքը փոթորկող գործընթացները, առկա անվտանգային հիմնախնդիրներն ու Արցախի ժողովրդի դեմ սաստկացող գոյաբանական սպառնալիքները։

«Լիահույս ենք, որ Հայաստանի և Արցախի առջև ծառացած բազմաբնույթ մարտահրավերների շուրջ միասնական խորհրդածությամբ կկարողանանք ձևակերպել կառուցողական առաջարկներ, որոնք կարևորությամբ նկատի կառնվեն ինչպես իշխանությունների, այնպես և քաղաքական տարբեր ուժերի ու գործիչների կողմից և առիթ կհանդիսանան՝ մեր ողջ ներուժով համախմբվելու ու դուրս բերելու երկիրը առկա բարդ իրավիճակից։ Ամենքս գիտակցում ենք՝ միայն համազգային միաբանությամբ կարող պիտի լինենք հաղթահարել ազգի առջև ծառացած ծանր ու դժվարին փորձությունը», – ասել է Վեհափառ Հայրապետը։

«Մարտահրավերներ արցախյան հարցի շուրջ և հաղթահարման ուղիներ» թեմայով զեկույց է ներկայացրել կ.գ.թ., դոցենտ Շավարշ Քոչարյանը։ Իր զեկույցում Քոչարյանը, անդրադառնալով հայրենիքի առջև ծառացած մարտահրավերներին և դրանց հաղթահարմանը, ընդգծել է, որ պետք է ձերբազատվել «փրկիչների» փնտրտուքից. «Չկան փրկիչներ ո՛չ երկրի ներսում (անհատներ, կուսակցություններ, մարդկանց խմբեր), ո՛չ երկրից դուրս (ոչ մի պետություն մեր փոխարեն չի պայքարելու): Փրկիչը յուրաքանչյուրիս մեջ է, իսկ փրկությունը կլինի ժողովրդի հավաքական կամքի դրսևորման արդյունքում»,-նշել է Շավարշ Քոչարյանը:

Զեկույցների ավարտից հետո ծավալվել են քննարկումներ, եղել են ելույթներ Հայաստանում, Արցախում և տարածաշրջանում տիրող բարդ իրավիճակի շուրջ։ Հարթակի քննարկումները լինելու են շարունակական։

Այս առնչությամբ, ՀՀ Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ նախ օրենքում հարկավոր է փոփոխություն մտցնել և անպայման գրել, թե ՀԿ-ները, օրինակ, հայրենակցական միությունները, կրոնական կազմակերպությունները քաղաքական կազմակերպություն են, թե ոչ. «Արդարադատության նախարարությունը հենց հիմա պետք է պարզի, եթե Առաքելական եկեղեցին ունի գրանցում, որ ինքը կուսակցություն է, ամեն ինչ նորմալ է, բայց եթե քաղաքական կուսակցություն չէ, խախտում է իր գրանցման պայմանը, հարկավոր է սանկցիաներ կիրառել օրենքի սահմաններում։ Իսկ ընդհանրապես, Հայ առաքելական եկեղեցու այսօրվա նոմենկլատուրան ստալինյան կանոնադրությունով հաստատված զամպալիտներն են: Այն ժամանակ կային աթեիստներ և զամպալիտներ, որոնք հոգևորականներին էին։ 1942-1943 թավականներին հատուկ թույլ տվեց, որ հավատացյալները նույնպես ունենան իրենց զամպալիտները, կոմիսարները։ Եվ քանի դեռ մեր եկեղեցին ղեկավարվում է Սովետական Միության կողմից նշանակված զամպալիտների կողմից, նա պետք է պաշտպանի Սովետական Միության արժեքային համակարգը, Սովետական Միության իրավահաջորդի համակարգը»,-ասաց Ազատ Արշակյանը:

Նրա խոսքով, նրանք առիթից օգտվում են, որ իշխանությունն արհեստավարժ չէ. «Այժմ մեծացել է ժողովրդավարությունը, անկախությունը, պայքարը կոռուպցիայի դեմ, և այն ուժերը, որոնք համամիտ են Սովետական Միությանը, այսինքն գավառականութանը, պայքարում են իշխանության դեմ։  Այս թույլ իշխանությանը թիկունքից խփել, ճիշտ չէ, իսկ իրենց նպատակը հենց դա է՝ իշխանությանը թիկունքից խփելը։ Ուզում են Հայաստանը տեղափոխել խորտակվող նավ, այդ նավը խորտակվում է, խոցված է։ Հենց իշխանափոխության հարց է, նրանք խոցում են իշխանությանը՝ տեղ բացելով ուրիշի համար, իսկ թե ով է այդ ուրիշը, չգիտենք, որ իմանանք թե նա ուր է տանում Հայաստանը, դեպի Ոսկե հորդա՞, առաջադիմությո՞ւն, թե՞ հետադիմություն»:

Ազատ Արշակյանը նկատեց, որ եթե հոգևորականները մասնակցում են քաղաքականությանը, դա մեզ տանում է կղերականություն և հետադիմություն, քանի որ Հայաստանի Հանրապետությունն աշխարհիկ պետություն է։

«Նրանք խոցում են իշխանությանը, իշխանությունն էլ շատ թույլ է և այս առումով անակնկալներ հնարավոր են։ Մենք ՝քաղաքացիներս, պետք է իմանանք, թե ով է գալիս, քաղաքական ուժը, որը հավակնում է իշխանության, մրցակից ուժը պետք է բաց լինի, ներկայանա, իսկ սա դավադրության մի դրվագ է: Նրանք աջակցում են Սովետական Միության վերականգնմանը, նրանք դեմ են անկախությանը, նրանք Լենին-Աթաթուրք կոնցեպցիայի աջակիցներն են։ Եվ կարող է ստացվի այնպես, ինչպես ստացվեց 1920 թվականին։ Սա լուրջ ահազանգ է, և իշխանությունը պետք է լուրջ հետևություններ անի»,- իր խոսքն ամփոփեց Ազատ Արշակյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում