Thursday, 05 10 2023
«Տղամարդը գրել է, որ ես առաջարկել եմ միջուկային հարված հասցնել ՌԴ տարածքին»․ Սիմոնյանը իրեն զրպարտելու մասին
Երևան-Գյումրի ճանապարհին մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, կախվել ձորակում
Մհեր Մարգարյանը ՄԱԿ-ի կողմից ԼՂ-ում արձանագրածն անվանել է խեղաթյուրված նկարագրություն
00:30
Դոնալդ Թրամփ. Նախագահի իմ ամբողջ ուշադրությունը Ամերիկան ​​կրկին մեծացնելն է, մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, որտեղ երկիրը ձախողվում է, մեզ չեն հարգում աշխարհում
Ռուսաստանն էս ինչ նեղն է, որ դիմում է էս անպատիվներին․․․
00:00
Թալիբներն անընդունելի են համարում աֆղան միգրանտներին ուժով արտաքսելու Պակիստանի որոշումը
Ռուսաստանը լավ հարաբերություններ ունի Իրանի հետ. Պուտին
23:30
ԱՄՆ սենատորն Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու կոչ է արել
Իջևանի երթուղին սպասարկող մարդատար ГАЗель-ը վթարի է ենթարկվել
Հայտնաբերվել է ընտանիքին ուղղված երկտող
Ադրբեջանի «հայ» պարետը․ Լրտեսության «ալիևյան մոդելը» աշխատեց արդյունավետ
ՀՀ-ում ռուսական հեռուստաալիքների արգելափակումը կհարվածի ժողովրդավարական սկզբունքներին. Զախարովա
Ո՞վ է դավաճանել Հայաստանը՝ ԵՄ-ն, թե ՌԴ-ն․ Գաղտնի բանակցություններն ու լրտեսական «խաղերը»
Հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել․ ՌԴ ՊՆ
Ալիևը հրաժարվել է հանդիպել Փաշինյանի հետ Իսպանիայում․ Էրդողանը մտնում է խաղի մեջ
Սուրեն Պապիկյանն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են անվտանգային հարցեր
ԱՀԿ գրասենյակի տնօրենն Ավանեսյսանի հետ հանդիպմանն անդրադարձել ՀՀ-ում երկարաժամկետ ծրագրերի հնարավորություններին
Ֆրանսիան հրում է սայլը. ինչ կանի Հայաստանը ֆրանսիական «զենք ու զրահ» ստանալու համար
Այլ երկրներ պետք է հետևեն Ֆրանսիային ու հզորացնեն ՀՀ անվտանգային համակարգը
ԼՂ-ից բռնի տեղահանված ուսանողների համար կգործի կրթաթոշակի ծրագիր
Ալիևի Գրանադա չգնալը Հայաստանի համար պարունակում է և վտանգներ, և հնարավորություններ
Գրանադայի տապալումից հետո Հայաստանը պետք է դիտարկի Իրանի առաջարկը
«Առաջին» լրատվական-վերլուծական թողարկում
21:30
Լիտվան 350 հազար եվրոյի մարդասիրական օգնություն է ուղարկում Հայաստան
«Քվանտ» վարժարանի սանը հաղթել է կիրառական քիմիայի միջազգային օլիմպիադայում
21:10
Եվրախորհրդարանը կոչ է անում ԵՄ-ին պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ
Հայաստանում քաղաքացիական պատերազմ է՝ առանց ավտոմատների
20:50
Տարածաշրջանում Իրանի համար անընդունելի է ՆԱՏՕ-ի ուժերի ներկայությունը․ Ռայիսի
20:40
Հռոմում և Միլանում տեղի է ունեցել Հայաստանը ներկայացնող զբոսաշրջային Roadshow
20:30
Վլադիմիր Զելենսկին զանգահարել է Իլհամ Ալիևին

ՀՀ պետական պարտքի ցուցանիշներն աճել են անհամաչափորեն` 2.5%-ով

2023 թվականի առաջին եռամսյակում ՀՀ պետական բյուջեի ծախսերը կազմել են 422.7 մլրդ դրամ կամ ծրագրված ցուցանիշի 76.5%-ը: Շեղումը կազմել է 130 մլրդ դրամ, որը հիմնականում արձանագրվել է ՀՀ պաշտպանության (52.6 մլրդ դրամ), ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների (18.4 մլրդ դրամ), ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի (11.2 մլրդ դրամ), ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (8.4 մլրդ դրամ), ՀՀ առողջապահության (7.7 մլրդ դրամ), ՀՀ ֆինանսների (5.7 մլրդ դրամ), ՀՀ էկոնոմիկայի (5 մլրդ դրամ) նախարարությունների և ՀՀ ոստիկանության (6.1 մլրդ դրամ) պատասխանատվությամբ իրականացվող ծրագրերում ,- այս մասին նշված է ՀՀ 2023 թվականի առաջին եռամսյակի պետական բյուջեի կատարման վերաբերյալ տեղեկանքում։

Պետական բյուջեի փաստացի ծախսերում ամենամեծ տեսակարար կշիռները՝ 38.6% և 14.1%, ունեցել են համապատասխանաբար ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և ՀՀ պաշտպանության նախարարության պատասխանատվությամբ իրականացվող ծրագրերը:
2022 թվականի առաջին եռամսյակի համեմատ ՀՀ պետական բյուջեի ծախսերն աճել են 6.5% ով կամ 25.9 մլրդ դրամով։

Նախագահի լիազորությունների իրականացման ապահովման ծախսերը 2023 թվականի առաջին եռամսյակում կատարվել են 68.2% ով՝ կազմելով 228 մլն դրամ: Նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ հանրապետության նախագահի աշխատակազմի ծախսերն աճել են 2.8%-ով կամ 6.3 մլն դրամով, որը հիմնականում արձանագրվել է հանրապետության նախագահի գործունեության և ներկայացուցչականության ապահովման ծախսերում:

ՀՀ ազգային ժողովի ծախսերը 2023 թվականի առաջին եռամսյակում կատարվել են 56.2%-ով՝ կազմելով 937 մլն դրամ: Նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ ՀՀ Ազգային ժողովի ծախսերն էական փոփոխություն չեն կրել:

ՀՀ Վարչապետի աշխատակազմի պատասխանատվությամբ 2023 թվականի առաջին եռամսյակում կատարվել է պետական բյուջեի 8 ծրագիր: Ծախսերը կազմել ենշուրջ 2.8 մլրդ դրամ կամ ծրագրի 62.4% ը: Նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ ՀՀ Վարչապետի աշխատակազմի պատասխանատվությամբ իրականացվող ծրագրերի գծով ծախսերն աճել են 1.1% ով կամ 29.5 մլն դրամով:

ՀՀ արտաքին գործերի նախարարության պատասխանատվությամբ 2023 թվականի առաջին եռամսյակում կատարվել է պետական բյուջեի 5 ծրագիր, որոնց գծով ծախսերը կազմել են 3.6 մլրդ դրամ կամ ծրագրված ցուցանիշի 91.6% ը: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նախարարության ծախսերի նվազումը 14.3% ով կամ 603.4 մլն դրամով հիմնականում պայմանավորված է օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների գործունեության կազմակերպման ու իրականացման ծախսերով:

2023 թվականի մարտի 31-ի դրությամբ ՀՀ պետական պարտքը կազմել է 4,232.2 մլրդ դրամ (10,899.4 մլն ԱՄՆ դոլար): ՀՀ դրամով և ԱՄՆ դոլարով արտահայտված` նախորդ տարեվերջի համեմատ ՀՀ պետական պարտքի ցուցանիշներն աճել են անհամաչափորեն` համապատասխանաբար 1.1%-ով և 2.5%-ով: Դա պայմանավորված է եղել 2022 թվականի վերջի և 2023 թվականի մարտ ամսվա վերջի դրությամբ ձևավորված ԱՄՆ դոլար / ՀՀ դրամ փոխարժեքների տարբերությամբ, որը նվազել է 1.3%-ով՝ 393.57-ից դառնալով 388.3: ՀՀ պետական պարտքում 2,484.5 մլրդ դրամը (6,398.3 մլն ԱՄՆ դոլարը) կազմել է արտաքին պարտքը, 1,747.8 մլրդ դրամը (4,501.1 մլն ԱՄՆ դոլարը)՝ ներքին պարտք

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում