Saturday, 23 09 2023
Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ
Սերգեյ Լավրովը ԿԽՄԿ նախագահի հետ քննարկել է մարդասիրական աշխատանքը նաև ԼՂ-ում
ՌԴ-ում հայտնել են, որ կորոնավիրուսի նոր՝ «պիրոլա» տեսակը նախորդներից ավելի վարակիչ է
Եթե ՄԻԵԴ որոշման խախտման դեպքեր արձանագրվեն, հասնելու ենք Բաքվի դեմ սանկցիաների
ՄԱԿ ԱԽ-ն կոնսենսուսով ի վիճակի է Արցախում ներկայացնել հումանիտար ինտերվենցիա
ԶԼՄ-ների մեծամասնությունը ճամբարների մեջ են. անցնում են բոլոր կարմիր գծերը
Պատրաստ են գետնին քնել, բայց չվերադառնալ տուն․ «Հրապարակ»
Հայաստան է այցելում ԱՄՆ կոնգրեսական պատվիրակություն
Վաչագան Ղազարյանը մի քանի օրից ազատ կարձակվի. ազատության գինը. «Ժողովուրդ»
Ողբերգության հետևանքով ջրի երես ելնող ճգնաժամը
Ձեր գեներացրած ատելությունը բումերանգի էֆֆեկտ է ունենալու, հավատացած եղեք .Լիլիթ Մինասյան
ՀՀ ԱԳ փոխնախարարը ՄԱԿ-ի ներկայացուցչին է ներկայացրել իրավիճակն Արցախում
00:30
Ուկրաինան ստանձնել է Ղրիմում Ռուսաստանի Սևծովյան նավատորմի շենքի վրա հրթիռային հարձակման պատասխանատվությունը
Բլինքենը և Ֆիդանը քննարկել են ԼՂ շուրջ ստեղծված իրավիճակը
Ինչո՞ւ այսպես ստացվեց
«Կվերականգնենք Հայաստանի նկատմամբ մեր վերահսկողությունը»․ ՌԴ պետդումայի պատգամավոր
23:45
Մահացել Է Իտալիայի նախկին նախագահ Ջորջո Նապոլիտանոն
Արցախի համար պայքարի երևանյան մոտիվները․ 9 ամիս լռություն ու հանկարծակի պայթյուն
Լևոն Քոչարյանը ձերբակալվել է
Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են մեքենաներ, տուժածների թվում կան անչափահասներ
Ֆրանսիայի և Իրանի դեսպանները քննարկել են Հայաստանում և տարածաշրջանում տեղի ունեցող վերջին զարգացումները
1 ռուսի կյանքը՝ հազար հայի կյանք․ Ինչպե՞ս Մոսկվան ՄԱԿ-ում ապացուցեց, որ դաշնակից չէ
ՄԻՊ ներկայացուցիչները տեսակցել են ակցիայի շրջանակում ձերբակալված 150 անձանց,առանձնազրույցներ ունեցել
Նիկոլ Փաշինյանը և Օլաֆ Շոլցը քննարկել են ԼՂ շուրջ ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակը
Մարգարիտասիմոնյանների, սալավյովների, մեդվեդևների գործողություններն ուղղված են հայոց պետականության դեմ
Ադրբեջանի ԱԻՆ-ը ԼՂ բնակիչներին սննդամթերք և հիգիենայի պարագաներ է մատակարարել
Այս աղետի բույնը Արցախի ԱԺ-ն է
Լուրերը, թե իբր փաստաթղթեր են այրվում, իրականությանը չի համապատասխանում. ԱՀ տեղեկատվական շտաբ
Զոհված զինծառայող Լևոն Գալստյանի հորը մեղադրանք ներկայացվեց Հովիկ Աղազարյանին հայհոյելու համար. փաստաբան
ՄԱԿ խաղաղապահ առաքելություն ԼՂ կարող է ուղարկվել միայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշմամբ․Դյուժարիկ

Հայ-ամերիկյան կարևոր ներդրում. բազմազան անվտանգության հրամայականը

Էկոնոմիկայի նախարարը ֆեյսբուքյան գրառումով հայտնել է Երասխում հայ-ամերիկյան մետալուրգիական գործարանի կառուցման մասին, որը լինելու է 70 միլիոն դոլարի ներդրում, ապահովելով հետագայում մոտ 1000 աշխատատեղ: Սա կարևոր թե տնտեսական, թե նաև քաղաքական և գուցե անգամ ռազմա-քաղաքական բնույթի նախաձեռնություն է, իհարկե վերջին երկուսի առումով՝ անուղղակի իմաստով: Իհարկե այդ հանգամանքները հիշատակում եմ ամենևին առանց գերագնահատելու, սակայն հենց տնտեսական այդօրինակ նախաձեռնություններն ու կապերն են նաև, որ ձևավորում են պետությունների անվտանգության միջավայր, հատկապես, եթե դրանք նյութականանում են կարևոր սահմանամերձ գոտիներում: Այս դեպքում խոսքն իհարկե Երասխի մասին է, իսկ հանգամանքը թերևս հիշեցնում է դարձյալ մեկ այլ խոշոր ծրագիր, որը 2018-ի թավշյա հեղափոխությունից հետո հայտնվեց արգելափակման մեջ, մինչդեռ իրագործվելու պարագայում կարող էր դառնալ հենց Հայաստանի անվտանգության միջավայրի էական բաղադրիչներից մեկը:

Խոսքն Ամուլսարի ծրագրի մասին է, որի կարևորության, նշանակալիության մասին է խոսում հենց այն հանգամանքը, որ դրա առնչությամբ մի շարք հայտարարություններ են արել Հայաստանում ԱՄՆ դեսպաններ ու ամերիկացի այլ դիվանագետներ: Հայաստանում անվտանգության, երկրի պաշտպանական համակարգի վերաբերյալ խոսակցությունները կամ հանրային-քաղաքական «դիսկուրսը»  գերազանցապես սահմանափակվում է «աազգովի կռվել-մեռնելու» ուռա-հայրենասիրական տրամաբանության շրջանակում, այդ շրջանակում միակ փրկություն տեսնելով լոկ պածտպանական միջոցների համալրումը:

Դա  իհարկե կարևորագույն խնդիր է, սակայն մեր շուրջ փոփոխվող աշխարհում, ունենալով նաև մեզ պատուհասած ողբերգական իրողությունների դառը փորձ է, պետք է գիտակցել, որ ինչպես մարտահրավերներն են դառնում ավելի ու ավելի հիբրիդային, նույնքան ավելի բարդ է լինելու դրանց միագիծ տրամաբանությամբ դիմակայությունը և հարկավոր է նույնպիսի բազմաշերտ, հիբրիդային անվտանգության համակարգի ձևավորում, գլխավոր խնդիրներից մեկը դիտելով զուտ պաշտպանական համակարգի անմիջական ֆիզիկական բեռը կանխելու խնդիրը, հաշվի առնելով և այն, որ այդ բեռը անհամամասնորեն լինելու է ավելին, քան բանակի կարողությունը՝ անգամ առավել արդյունավետ իրատեսական սցենարների պարագայում: Կրկնեմ, այդ հարցերը, պաշտպանական կարողությունները առաջնային ու կարևորագույն խնդիր են, սակայն անվտանգության համակարգը ժամանակակից աշխարհում ձևավորվում է տնտեսա-քաղաքական թիկունքի բարդ ու բազմաշերտ կառուցվածքով, որտեղ շատ կարևոր են դառնում նաև տնտեսական ներդրումային շատ, թե քիչ մասշտաբային ծրագրերը և շահերի ու հետաքրքրությունների փոխկապակցվածությունն ու բազմազանությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում