Թուրքիայի արդեն նախկին ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հաջողություն է մաղթել նոր կաբինետին, որում ընդգրկված չէ։ Թվիթերի իր էջում օաշտոնյան գրել է․
«Թող նախագահի նոր կաբինետն օգուտ բերի մեր երկրին և մեր ժողովրդին։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել իմ բոլոր ընկերներին, ում հետ հպարտ եմ եղել աշխատել նույն գրասենյակում, և հաջողություն մաղթել մեր նոր կաբինետին։
Մեր նախագահի գլխավորությամբ կանգ չառնեք, շարունակեք ճանապարհը»,- գրել է Չավուշօղլուն, որը Թուրքիայի ԱԳ նախարարի պաշտոնն զբաղեցնում էր 2014 թվականից։