
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նոր կաբինետում փոխարինել է բոլոր նախարարներին, այդ թվում՝ Արտգործնախարարության, Պաշտպանության նախարարության, Ֆինանսների և ներքին գործերի նախարարության ղեկավարներին։ Այսպիսով՝
◾️ Ջևդեթ Յըլմազը նշանակվել է Թուրքիայի փոխնախագահ,
◾️ Հետախուզության պետ Հաքան Ֆիդանը նշանակվել է ԱԳՆ ղեկավար,
◾️ Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Յաշար Գյուլերն ստանձնել է Պաշտպանության նախարարության ղեկավարի պաշտոնը,
◾️ Նախկին փոխվարչապետ Մեհմեթ Շիմշեքը երկրորդ անգամ դարձել է Թուրքիայի ֆինանսների նախարարության ղեկավար,
◾️ Թուրքիայի ներքին գործերի նախարարության ղեկավարի պաշտոնը նոր կաբինետում ստանձնել է Ստամբուլի նահանգապետ Ալի Երլիքայան։
Ավելի վաղ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել էր, որ իր նախագահությամբ նոր նախարարների կաբինետի առաջին նիստը տեղի կունենա հունիսի 6-ին։