Wednesday, 24 04 2024
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Ամերիկահայ ուսանողները կազմակերպում են Հայոց ցեղասպանության հիշատակի և իրազեկման շաբաթ
19:40
Լուկաշենկոն հայտարարել է, որ հանգստի կգնա այն ժամանակ, երբ ժողովուրդն իրեն այդ մասին ասի
Շիրակի մարզի Կամո գյուղում ավտոտնակի և անասնագոմի ընդհանուր տանիք է այրվել
19:30
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի գործադիր տնօրեն
19:20
Չինաստանում ՀՀ դեսպանատանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի երեկո է անցկացվել
19:10
Կատալոնիայում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Սահման ՀԱՊԿ-ի՝ զենն Ադրբեջանի՞

Հայաստանի առջև բացվել են մեծ հնարավորություններ. ՀԱՊԿ անդամակցությունը մնում է խոչընդոտ

Հունիսի 2-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պաշտպանության քարտուղարի քաղաքականության հարցերով տեղակալ Քոլին Քահլի հետ: Այս մասին հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը։

«Քննարկվել են հայ-ադրբեջանական սահմանին և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր: Քննարկվել է 2022 թ. սեպտեմբերին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի` ԱՄՆ կատարած աշխատանքային այցի ընթացքում դոկտոր Քահլի հետ տեղի ունեցած քննարկումների արդյունքում հայ-ամերիկյան պաշտպանական համագործակցության զարգացման առնչությամբ ձեռք բերված պայմանավորվածությունների ընթացքը»։

Քաղաքագետ, «Հանուն Հանրապետության» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանի կարծիքով՝  հարցերի շրջանակը չափազանց զգայուն է, որպեսզի մենք ունենանք տեղեկատվություն բուն քննարկումների մասին.«Դատողություններ կարող ենք անել միայն բաց հաղորդագրությունների հիման վրա, իսկ այդ հաղորդագրություններից բխում է, որ այսօր Հայաստանի ու Միացյալ Նահանգների միջև ընթանում է շատ ընդարձակ օրակարգով երկխոսություն՝ անվտանգության, պաշտպանության և չի բացառվում՝ նաև ռազմատեխնիկական համագործակցության հետ կապված։ Ըստ այդմ՝ քննարկումներ կան նաև անհրաժեշտ պայմանների ստեղծման վերաբերյալ, որոնք թույլ կտան այդ ռազմատեխնիկական համագործակցության ողջ ներուժն օգտագործել՝ մի կողմից հաշվի առնելով Հայաստանի պահանջմունքները, մյուս  կողմից էլ՝ ԱՄՆ տարածաշրջանային և ոչ միայն տարածաշրջանային շահերը»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Մեհրաբյանի խոսքերով՝ դատելով հաղորդագրություններում առկա պոզիտիվ ինտոնացիաներից,  հաշվի առնելով իրավիճակի բարենպաստ փոփոխությունները, որ տեղի են ունենում թե՛ տարածաշրջանում և թե՛ Հայաստանում, կարելի է ասել, որ կա տպավորություն, որ գործընթացն ընթանում է բավականին հաջող.«Արդյունքներն էլ, ըստ ամենայնի, երկար սպասել չեն տա։ Մանավանդ՝ Հայսատան-Ադրբեջան բանակցությունների ֆոնին,  նաև Հայաստանի պաշտոնական հաղորդագրությունն՝  առ այն, որ Հայաստանը պատրաստ է  փոխադարձաբար ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ հենվելով 1991թվականի Ալմա Աթայի Հռչակագրի դրույթների վրա, դրական ակնկալիքներ կան»։

Ըստ մեր զրուցակցի՝ բացվել են մեծ հնարավորություններ, որոնք անպայման պետք է օգտագործվեն.«Այս ամենի ֆոնին նաև կարևորում եմ այն համատեղ հայ-ամերիկյան զորավարժությունները, որոնք տեղի են ունեցել  «ԶԱՌ» ուսումնական կենտրոնում ամեիկյան զինվորականների մասնակցությամբ. դրա մասին պաշտոնական տեսահաշվետվություն կա։ Մենք այդ իմաստով ճիշտ  ճանապարհի վրա ենք, սակայն այդ անցնելիք ճանապարհի սկզբնամասում ենք։ Արվելիք գործերը շատ շատ են»։

Դիտարկմանը, թե արդյոք Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին ինչ-որ չափով խոչընդոտում է  հայ-ամերիկյան համագործակցությանն անվտանգության ոլորտում, Մեհրաբյանն արձագանքեց.«Մենք  տեսնում ենք խոստովանություններ նաև բարձրագույն ղեկավարության կողմից՝ առ այն, որ ՀԱՊԿ-ին մեր անդմակացությունը մեզ այլևս ոչինչ չի տալիս։ Հաստատպես ՀԱՊԿ-ում անդամակցությունը այսօր հանդիսանում է այն գլխավոր խոչընդոտը, որ մեր հեռանկարային գործընկերները կարողանան իրենց երկկողմ հարաբերությունների ողջ ներուժն օգտագործել»,-եզրափակեց նա։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում