ՀՀ վարչապետ Փաշինյանի այցը Անկարա պոլսահայերի համար ուրախություն է: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց համայնքային գործիչ Ալբերտ Քեշիշյանը:
Քեշիշյանը հույս հայտնեց, որ Փաշինյանի Թուրքիա այցը կնպաստի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը. «Էրդողանի երդմնակալությունը մի պատկեր պարզեց` ոչ մահմեդական ղեկավարներ էին հրավիրված: Էրդողանից դրական մեսիջ եղավ` փոքրամասնությունների հետ լավ հարաբերություններ պետք է սպասել»: