Thursday, 07 12 2023
Կիսվեք մի նյութով, որտեղ մարդու ֆիզիկական արատի բնորոշիչներ են, ընդունելի՞ է
Շանտաժի տարրեր կան. իմ դեմ արշավը վերջացրեք, ուրիշ հերոս փնտրեք. Թորոսյան
15 տարեկան պատանին աշխարհի չեմպիոն է դառնում, ուրեմն չի ծխում, չի խմում. վարչապետ
Բրյանսկի դպրոցներից մեկում 8-րդ դասարանի աշակերտուհին հրաձգություն է իրականացրել․ կա 2 զոհ, 5 վիրավոր
Մեր ձեռքերին արյուն չկա, իրենց հետ չխառնեն. ԱԺ նախագահ
Ալենի եղբայրն իրենից ավելի լավն է, բարեկիրթ, ռումիներեն էլ գիտի. Արսենյան
14:30
ԱՄՆ սենատը չի հաստատել Ուկրաինային, Իսրայելին և Գազային 110 մլրդ դոլարի օգնության մասին օրինագիծը
14:20
ԱՄԷ և Սաուդյան Արաբիա այցի ժամանակ Պուտինի ինքնաթիռն ուղեկցել են ռուսական կործանիչները
Հայտնի է Ռուսաստանի նախագահական ընտրությունների օրը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Իսրայելը թույլ է տվել դեպի Գազա վառելիք մատակարարել
13:50
Հայաստանը հրեաների համար տարածաշրջանի ամենաանվտանգ երկիրն է
Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրություններ կանցկացվեն
Ռազմական ակադեմիայի կուրսանտները զինված ուժերում ծառայության անցնելիս բնակարան կստանան
Անահիտ Ավանեսյանը Գանայում անդրադարձել է առողջապահական համակարգի զարգացման միտումներին
Անընդունելի է ասել՝ եթե չենք ընտրում Հարությունյանին, ուրեմն ձեռնոց ենք նետում քաղհասարակությանը
Ոչ մեկի համար դոշ տալու հարց չկա, բայց պետք չէ ասել՝ նախկինները կոռումպացված էին, մենք՝ մի սուրբ
13:20
Մի դրամի ուժը՝ Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամին
Երբ վարչապետի աշխատակազմի ղեկավարն էի, եկել եմ ԿԿՀ, բայց չեմ հիշում ինչ ճնշման մասին էր խոսքը, ասե՛ք
Հրապարակե՛ք այն փորձագետների անունները, որոնք ենթարկվել են Հարությունյանի ճնշմանը. Մինասյան
13:10
ԱՄՆ-ն դեմ է Գազայում բուֆերային զոնայի ստեղծմանը
Ալիևի նպատակը Հայաստանի աստիճանական, անցնցում կապիտուլյացիան է
Անկախության ճանապարհին առաջին քայլերն անող Հայաստանի համար երկրաշարժը ծանր փորձություն էր. նախագահ
Հենրիխ Մխիթարյանն աջակցում է Օզբիլիսին․ Լեգենդար ֆուտբոլիստը կվերադառնա՞
Բաքվում շարունակվում է գերեվարված պահեստազորային Գագիկ Ոսկանյանի դատավարությունը
Հավատ չի ներշնչում, որ Քոչարյանի 20-ամյա որդին այդքան գումար կարող էր կուտակել
12:20
Լուծումներ՝ Հայաստանում բիզնեսի զարգացման համար
Վատ պատմությունների շղթան. տները ժամանակին չեն հանձնել տերերին. վարչապետը դժգոհ է
Սպիտակի երկրաշարժի 35-ամյա տարելիցն է. գործադիրը նիստը սկսել է լռության րոպեով

Ճապոնիայի աջակցությամբ իրականացվող ծրագրի շրջանակներում Շիրակի մարզում հիմնվել է 85 փոքր բիզնես

Գյումրու Բարեկամության այգում հունիսի 3-ին անցկացվեց քաղաքային տոնավաճառ, որին մասնակցել են Շիրակի մարզի շուրջ 85 փոքր բիզնեսի ներկայացուցիչներ։ Տոնավաճառին մասնակցել են մեղվաբուծությամբ, հրուշակագործությամբ, հացաբուլկեղենի և տրիկոտաժի արտադրությամբ, կահույքագործությամբ, թռչնաբուծությամբ և այլ ուղղություններով գործունեություն ծավալով բիզնեսի ներկայացուցիչներ։

Տոնավաճառը կազմակերպվել էր Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի կողմից իրականացվող «Հայաստանում սոցիալական ներառման և ինքնաբավ կենսապահովման միջոցառումների խթանում» ծրագրի շրջանակում՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և Միասնական սոցիալական ծառայության հետ համագործակցությամբ։ Ծրագիրն իրականացվում է Ճապոնիայի կառավարության ֆինանսավորմամբ (Ճապոնիայի սոցիալական զարգացման հիմնադրամի միջոցով)՝ Համաշխարհային բանկի համակարգման ներքո։

Տոնավաճառների շարքի մեկնարկը տրվել է մայիսի 20-ին՝ Արմավիր քաղաքում, այնուհետև մայիսի 27-ին տոնավաճառն անցկացվել է Արտաշատ քաղաքում, հունիսի 3-ին՝ այն անցկացվեց Գյումրիում, հունիսի 10-ին կանցկացվի Վանաձորում, իսկ հունիսի 13-ին՝ Հրազդանում։

Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի նախագահ Միրա Անտոնյանը կարևորեց նմանօրինակ ծրագրերի իրականացումը և այս ուղղությամբ գործընկեր կազմակերպությունների հետ ջանքերի համախմբումը․ «Մարդիկ, որոնք տարիներ շարունակ իրենց ապրուստի միջոցը համարել են նպաստ ստանալը, այսօր այստեղ հանդես են գալիս որպես անհատ ձեռներեցներ, որպես սեփական ձեռնարկատիրական գործունեություն ծավալած մարդիկ, որոնք այլևս այլ միջոցի վրա հույս չեն դնում, այլ բացառապես սեփական ուժերի: Շատերն այս ծրագրին չէին հավատում, մենք հավատում էինք: Ուրախ եմ, որ համատեղ աշխատանքների արդյունքում ընտանիքների անապահովության գնահատման համակարգում ընդգրկված անձինք այլևս սոցիալական աջակցության շահառուներ չեն և հնարավորություն ունեն իրացնել իրենց ներուժն ու գաղափարները»,-նշեց Միրա Անտոնյանը:

Շիրակի մարզում ծրագրի շրջանակներում հիմնվել է ընդհանուր 85 փոքր բիզնես, որոնցից յուրաքանչյուրը միջինում ստացել է 4000 ԱՄՆ դոլարի դրամաշնորհ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում