Wednesday, 04 10 2023
«Տղամարդը գրել է, որ ես առաջարկել եմ միջուկային հարված հասցնել ՌԴ տարածքին»․ Սիմոնյանը իրեն զրպարտելու մասին
Երևան-Գյումրի ճանապարհին մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, կախվել ձորակում
Մհեր Մարգարյանը ՄԱԿ-ի կողմից ԼՂ-ում արձանագրածն անվանել է խեղաթյուրված նկարագրություն
00:30
Դոնալդ Թրամփ. Նախագահի իմ ամբողջ ուշադրությունը Ամերիկան ​​կրկին մեծացնելն է, մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, որտեղ երկիրը ձախողվում է, մեզ չեն հարգում աշխարհում
Ռուսաստանն էս ինչ նեղն է, որ դիմում է էս անպատիվներին․․․
00:00
Թալիբներն անընդունելի են համարում աֆղան միգրանտներին ուժով արտաքսելու Պակիստանի որոշումը
Ռուսաստանը լավ հարաբերություններ ունի Իրանի հետ. Պուտին
23:30
ԱՄՆ սենատորն Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու կոչ է արել
Իջևանի երթուղին սպասարկող մարդատար ГАЗель-ը վթարի է ենթարկվել
Հայտնաբերվել է ընտանիքին ուղղված երկտող
Ադրբեջանի «հայ» պարետը․ Լրտեսության «ալիևյան մոդելը» աշխատեց արդյունավետ
ՀՀ-ում ռուսական հեռուստաալիքների արգելափակումը կհարվածի ժողովրդավարական սկզբունքներին. Զախարովա
Ո՞վ է դավաճանել Հայաստանը՝ ԵՄ-ն, թե ՌԴ-ն․ Գաղտնի բանակցություններն ու լրտեսական «խաղերը»
Հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել․ ՌԴ ՊՆ
Ալիևը հրաժարվել է հանդիպել Փաշինյանի հետ Իսպանիայում․ Էրդողանը մտնում է խաղի մեջ
Սուրեն Պապիկյանն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են անվտանգային հարցեր
ԱՀԿ գրասենյակի տնօրենն Ավանեսյսանի հետ հանդիպմանն անդրադարձել ՀՀ-ում երկարաժամկետ ծրագրերի հնարավորություններին
Ֆրանսիան հրում է սայլը. ինչ կանի Հայաստանը ֆրանսիական «զենք ու զրահ» ստանալու համար
Այլ երկրներ պետք է հետևեն Ֆրանսիային ու հզորացնեն ՀՀ անվտանգային համակարգը
ԼՂ-ից բռնի տեղահանված ուսանողների համար կգործի կրթաթոշակի ծրագիր
Ալիևի Գրանադա չգնալը Հայաստանի համար պարունակում է և վտանգներ, և հնարավորություններ
Գրանադայի տապալումից հետո Հայաստանը պետք է դիտարկի Իրանի առաջարկը
«Առաջին» լրատվական-վերլուծական թողարկում
21:30
Լիտվան 350 հազար եվրոյի մարդասիրական օգնություն է ուղարկում Հայաստան
«Քվանտ» վարժարանի սանը հաղթել է կիրառական քիմիայի միջազգային օլիմպիադայում
21:10
Եվրախորհրդարանը կոչ է անում ԵՄ-ին պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ
Հայաստանում քաղաքացիական պատերազմ է՝ առանց ավտոմատների
20:50
Տարածաշրջանում Իրանի համար անընդունելի է ՆԱՏՕ-ի ուժերի ներկայությունը․ Ռայիսի
20:40
Հռոմում և Միլանում տեղի է ունեցել Հայաստանը ներկայացնող զբոսաշրջային Roadshow
20:30
Վլադիմիր Զելենսկին զանգահարել է Իլհամ Ալիևին

Կրեմլի արձագանքը Փաշինյանին. «լռելյայն փոխանակում»

Կրեմլը արձագանքել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ Ուկրաինայի պատերազմում Հայաստանը ՌԴ դաշնակիցը չէ: Փաշինյանն այդպես էր արձագանքել CNN prima news հեռուստաընկերությանը Չեխիա կատարած այցի ընթացքում տված հարցազրույցում հնչած հարցին, ասելով, որ ուկրաինական պատերազմում Հայաստանը ոչ մեկի դաշնակիցը չէ, ավելացնելով, որ Հայաստանն ինքն ունի այնքան անվտանգային հոգսեր, որ բացարձակապես չունի հնարավորություն որեւէ կերպ առնչվել եւ ներգրավվել այդ շրջանակից դուրս տեղի ունեցողին: Պեսկովը հայտարարել է, որ ի գիտություն են ընդունել Հայաստանի վարչապետի հայտարարությունը այն մասին, ու ուկրաինական պատերազմում Հայաստանը ՌԴ դաշնակիցը չէ: «Մենք դա ընդունում ենք ի գիտություն: Սա կարևոր հայտարարություն է: Մենք գիտենք, որ Հայաստանի մոտեցումներում կան որոշակի նրբերանգներ Ուկրաինայի շուրջ հակամարտության վերաբերյալ, մենք դրանք հաշվի ենք առնում, գիտենք դրանց մասին: Բայց, իհարկե, մենք շարունակում ենք զարգացնել մեր դաշնակցին հարաբերությունները Հայաստանի հետ», ասել է Պեսկովը:

Խնդիրը բավականին կարեւոր է, հատկապես այն հայտարարության համատեքստում, որ արել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախորդ շաբաթ Հայաստանում տեղի ունեցած ժողովրդավարական ֆորումի ընթացքում: Փաշինյանը հայտարարեց, որ համաշխարհային դիմակայության պայմաններում Հայաստանի համար մանեւրը դառնում է ավելի ու ավելի բարդ: Այլ կերպ ասած, նեղանում է այն «արահետը», որով Հայաստանը պետք է անցնի աշխարհաքաղաքական թոհուբոհը կամ այլ կերպ ասած՝ համաշխարհային վերաբաժանման այս պատերազմը, խուսափելով դրա մասնակիցների միջեւ ընտրությունից:

Այստեղ շատ կարեւոր է, թե Հայաստանը իր դիրքորոշումները որքանով հասկանալի, բացատրելի կդարձնի ուժային կենտրոնների համար, որոնք վարում են ազդեցության համար թեժ պայքարը: Այդ իմաստով, Կրեմլի խոսնակի արձագանքը գոնե հրապարակային առումով պարունակում է դրական երանգներ, այն իմաստով, որ Հայաստանի համար ուկրաինական հակամարտությունում կարեւոր նրբերանգներն ունեն ընկալում: Միեւնույն ժամանակ, թերեւս կասկածից վեր է, որ Հայաստանի դիրքորոշումն էլ Մոսկվան կդարձնի հայ-ադրբեջանական հարցում իր մոտեցումների փաստարկ, առ այն՝ պայմանական իմաստով, որ Հայաստանի ու Ադրբեջանի հակամարտությունում էլ Մոսկվան Հայաստանի դաշնակից չէ, այլ այսպես ասած չեզոք միջնորդ: Այդ մասին չի հնչում բարձրաձայն, սակայն ըստ ամենայնի Երեւանն ու Մոսկվան ունեն «լռելյայն փաստարկների» փոխանակում: Մենք «դաշնակից» չենք ուկրաինական պատերազմում, իրենք՝ հայ-ադրբեջանական հակամարտությունում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում