Saturday, 23 09 2023
Ադրբեջանը կրկին տապալվեց Հայաստանի հետ սպորտային դիմակայությունում
11:30
Հայտնի մարզիկների արձագանքը․ Արոնյանը պատասխանել է Մամեդյարովին
11:25
Արձագանքեք և օգնեք՝ տարածելու խաղաղության վերականգնման ձայնը. Հենրիխ Մխիթարյան
12:40
Մերժել Հայաստանին հանուն Ռուսաստանի․ Յանա Եգորյանի զոհաբերությունը
Վերջապես․ ՀՖՖ-ի դարակազմիկ որոշումը․․․
Ինչու լցվեց ՈւԵՖԱ-ի համբերության բաժակը․ Ովքեր են մեղավորները․․․
16:00
Բելգրադում սպասում են հայ լեգենդին․ Միջազգային ֆեդերացիայի անդրադարձը
15:58
Fast Sports-ը ստացավ հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզիա
Հայաստանն ու Թուրքիան․Վրացական ֆիասկո, ադրբեջանական անկում․․․
Որ դեպքում Հայաստանի հավաքականը կնվաճի Եվրո-2024-ի ուղեգիր
Պետրակովի ֆունդամենտը․ Խորվաթիայից կրած պարտության հետագիծը․․․
Ալեքսանդր Պետրակովի հետխաղային մամուլի ասուլիսը
22:15
Հայաստանը պայքարեց մինչև վերջ, բայց ցավալի պարտություն կրեց
Հայաստանը պատրաստ է սենսացիայի․ Ուշագրավ փաստեր Խորվաթիայի մասին
Պետրակովը ճիշտ է․ Կարևորագույն հանգրվան Երևանում
00:45
Հայաստանի հավաքականը չպարտվեց Թուրքիային. Պայքարը շարունակվում է
00:04
Դաշյանը դաշունահարեց դարպասը. Հայաստանը բացեց Թուրքիայի հետ խաղի հաշիվը
Ռևանշի խաղը․ Ինչպես հաղթել թուրքերին․․․
Հայաստանի ազգային հավաքականը վերջին մարզումն է անցկացրել Թուրքիայի դեմ խաղից առաջ
Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Թուրքիայի դեմ խաղում․ 1in.am
Պետրակովի հաղթաթուղթն ու հավաքականի հիմնական խնդիրը․․․
Ընդդեմ 250 միլիոնանոց Թուրքիայի․ Կորուստներ մրցակցի ճամբարում
Հայաստանի հավաքականը «ամուր ընկույզ» է դարձել. Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիա
Մահ, կամ ազատությո՞ւն․ Անընդունելի օրակարգ Թուրքիայի դեմ խաղի շուրջ
Ռուսները ճնշե՞լ են Օգանեսյանին․ Հայ ֆուտբոլիստն ուրախ է, բայց․․․
Մերժել ռուսներին․ Հայ ֆուտբոլիստի որոշումն ու հայտարարությունը
Արսեն Զախարյանը Հայաստանի հավաքականո՞ւմ․ Նոր զարգացումներ․․․
Որքան է գնահատված Հայաստանի հավաքականը Թուրքիայի դեմ խաղից առաջ
Ֆուտբոլի տոմսի գնի նոր ռեկորդ․ Որքան վճարել Հայաստան-Խորվաթիա խաղը դիտելու համար
16:00
Կրկին Բելգրադում․ Արթուր Ալեքսանյանի ոսկե հնարավորությունը․․․

«Փյունիկը» չի ճանաչում «Ուրարտուի» չեմպիոնությունը․ Շնորհավորանք ՀՖՖ նախագահին

Երևանի «Ուրարտուն» Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի հաղթողն է։ Նախավերջին՝ 35-րդ տուրում երեկ «Ուրարտուն» 1։0 հաշվով առավելության հասավ Հայաստանի գործող չեմպիոն «Փյունիկի» նկատմամբ։ Երևանյան դերբիում որոշիչ եղավ հանդիպման ավելացված րոպեին «Ուրարտուի» և հաղթանակ գնդակը: Գոլի հեղինակ դարձավ Եվգենի Ցիմբալյուկը։ «Ուրարտուն» Հայաստանի առաջնության վերջին տուրից առաջ ունի 82 միավոր և առաջնության ավարտից մեկ տուր առաջ անհասանելի դարձավ երկրորդ տեղը զբաղեցրած «Փյունիկի» համար, որն ունի 77 միավոր: Ընդհանուր առմամբ հանդիպում անցավ լարված և ոչ այնքան դիտարժան պայքարում։ «Ուրարտուն» ավելի շատ էր տիրում գնդակին և դավանելով փակ ֆուտբոլ չեզոքացրեց մրցակցին։ Տակտիկական առումով «Ուրարտուն» գերազանցեց մրցակցին և արժանի հաղթանակ տարավ։ «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքայնը հետխաղային մամուլի ասուլիսում հայտարարեց, որ «Ուրարտուն» Հայաստանի չեմպիոն դարձավ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ապօրինի որոշումների շնորհիվ ըստ էության չընդունելով առաջնության վերջնական արդյուքը։ «Շնորհավորում եմ ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանին, քանզի իրենց ծրագիրը աշխատեց։ 5 փաստ ունեմ, որ մեզ խանգարել են չեմպիոն դառնալ։ Մեր թիմը ոգի ունի, ճիշտ է աշխատում, ուղղակի մեր թիմը ի վիճակի չէ իր ռեսուրսներով պայքարել համակարգի դեմ։ Կարմիր քարտի որակազրկման համար ֆեդերացիան չհանեց 3 միավորը՝ մենք այսօր չեմպիոն չդարձանք։ Մենք այդ 3 միավորի կարիքը շատ ունեինք։ Խնդրեցինք հետաձգել հանդիպումներ, բայց չհետաձգեցին։ Օրենքի կոպիտ խախտումներով ֆեդերացիան չեմպիոնությունը տվեց «Ուրարտուին»:

Ես պատրաստ եմ իրենց բոլոր հարցերին պատասխանել, բայց իրենք պատրաստ չեն իմ հարցերին պատասխանել։ Համակարգտ միայն մեկ ուղղութամբ չեն փակում մեզ, արգելք են դնում․ երբ ուզում եմ գնամ «Վիվարո» խոսել, չեն թողնում, ուզում եմ գնալ Հանրային, չեն թողնում։ Ես ազատ խոսքի իրավունք չունեմ։ Ուզում եմ իմ խոսքն ասել, չեն թողնում։ Մենք ենք տերը մեր ֆուտբոլի։ Մարդիկ այդ պաշտոններում գալու են գնան, մենք ենք մնացողը, մենք պետք է պայքարենք ֆուտբոլի, արդարության համար։ Ես չեմ տխրել, որ չեմպիոն չենք դարձել։ Շնորհակալ եմ մեր ֆուտբոլիստներին աշխատանքի եւ պայքարի համար։Անցած տարի դարձանք չեմպիոն, այս տարի ոչ, կարևորը մենք ճիշտ ուղու վրա ենք։ Շուտով եվրագավաթներում կխաղանք, ու կտեսնենք, թե որ թիմն ինչպես հանդես կգա ու կներկայացնի մեր երկիրը»,- հայտարարել է Եղիշե Մելիքյանը։ Փաստորեն, Հայաստանի առաջնությունը կրկին սկանդալային ավարտ ունեցավ, որի պատասխանատուն ՀՖՖ-ն է։ Եթե գործող չեմպիոնը չի ընդունում մրցաշարի արդյունքները, ապա այդ առաջնությունը ուղղակի չէր կարող լավը լինել։ «Գիտակցում էինք, որ ծանր խաղ է լինելու։ Չեմպիոնության ճանապարհը բարդ էր, որը մենք անցանք։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ակումբի ղեկավարությանը՝ մարզչական շտաբին վստահելու համար, և յուրաքանչյուրին ակումբում։ Մենք ամեն օր զգացել ենք բոլորի աջակցությունը։ Ինչ-որ պահի մենք հավատացինք, որ կարող ենք չեմպիոն դառնալ։

Շատ ուրախալի է, որ հենց այս խաղում մենք նվաճեցինք չեմպիոնությունը։ Ես շատ հպարտ եմ իմ ֆուտբոլիստներով։ Ինչո՞ւ հիշել, թե մենք նախորդ խաղերում քանի միավոր ենք կորցրել։ Հիշեք միայն այն, որ մենք դարձանք Հայաստանի չեմպիոն ու գավաթակիր։ Այո, մենք դժվար ճանապարհ անցանք, բայց ո՞վ է ոսկե դուբլ ձևակերպելիս հեշտ ճանապարհ անցնում։ Եկեք հիշենք առաջնության մեկնարկը, որևէ մեկը հավատո՞ւմ էր, որ «Ուրարտուն» կարող է չեմպիոն ու գավաթակիր դառնալ այս կազմով։Վերջին անգամ «Փյունիկն» էր ոսկե դուբլ ձևակերպել 2014 թվականի՞ն․ մենք գրեցինք պատմության նոր էջը»,- խաղից հետո ասել է «Ուրարտուի» գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոն։ Նշենք, որ Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակչում «Ուրարտուն» հաղթել էր Գյումրիի «Շիրակին»։

Այս հանդիպումից հետո «Շիրակ» ակումբը հայտարարել էր, որ ՀՖՖ-ն լատվիացի մրցավար Անդրեաս Ստրեյմանիսի օգնությամբ գավաթակիր կարգեց «Ուրարտուին»։ Եթե «Շիրակի» և «Ուրարտուի» պնդումները ճիշտ են կստացվի, որ 2022/2023 մրցաշրջանում ֆուտբոլի ֆեդերացին ոսկե դուբլ ձևակերպեց «հաղթելով» թե գավաթի խաղարկությունում և թե առաջնությունում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում