Wednesday, 04 10 2023
«Տղամարդը գրել է, որ ես առաջարկել եմ միջուկային հարված հասցնել ՌԴ տարածքին»․ Սիմոնյանը իրեն զրպարտելու մասին
Երևան-Գյումրի ճանապարհին մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, կախվել ձորակում
Մհեր Մարգարյանը ՄԱԿ-ի կողմից ԼՂ-ում արձանագրածն անվանել է խեղաթյուրված նկարագրություն
00:30
Դոնալդ Թրամփ. Նախագահի իմ ամբողջ ուշադրությունը Ամերիկան ​​կրկին մեծացնելն է, մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, որտեղ երկիրը ձախողվում է, մեզ չեն հարգում աշխարհում
Ռուսաստանն էս ինչ նեղն է, որ դիմում է էս անպատիվներին․․․
00:00
Թալիբներն անընդունելի են համարում աֆղան միգրանտներին ուժով արտաքսելու Պակիստանի որոշումը
Ռուսաստանը լավ հարաբերություններ ունի Իրանի հետ. Պուտին
23:30
ԱՄՆ սենատորն Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու կոչ է արել
Իջևանի երթուղին սպասարկող մարդատար ГАЗель-ը վթարի է ենթարկվել
Հայտնաբերվել է ընտանիքին ուղղված երկտող
Ադրբեջանի «հայ» պարետը․ Լրտեսության «ալիևյան մոդելը» աշխատեց արդյունավետ
ՀՀ-ում ռուսական հեռուստաալիքների արգելափակումը կհարվածի ժողովրդավարական սկզբունքներին. Զախարովա
Ո՞վ է դավաճանել Հայաստանը՝ ԵՄ-ն, թե ՌԴ-ն․ Գաղտնի բանակցություններն ու լրտեսական «խաղերը»
Հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել․ ՌԴ ՊՆ
Ալիևը հրաժարվել է հանդիպել Փաշինյանի հետ Իսպանիայում․ Էրդողանը մտնում է խաղի մեջ
Սուրեն Պապիկյանն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են անվտանգային հարցեր
ԱՀԿ գրասենյակի տնօրենն Ավանեսյսանի հետ հանդիպմանն անդրադարձել ՀՀ-ում երկարաժամկետ ծրագրերի հնարավորություններին
Ֆրանսիան հրում է սայլը. ինչ կանի Հայաստանը ֆրանսիական «զենք ու զրահ» ստանալու համար
Այլ երկրներ պետք է հետևեն Ֆրանսիային ու հզորացնեն ՀՀ անվտանգային համակարգը
ԼՂ-ից բռնի տեղահանված ուսանողների համար կգործի կրթաթոշակի ծրագիր
Ալիևի Գրանադա չգնալը Հայաստանի համար պարունակում է և վտանգներ, և հնարավորություններ
Գրանադայի տապալումից հետո Հայաստանը պետք է դիտարկի Իրանի առաջարկը
«Առաջին» լրատվական-վերլուծական թողարկում
21:30
Լիտվան 350 հազար եվրոյի մարդասիրական օգնություն է ուղարկում Հայաստան
«Քվանտ» վարժարանի սանը հաղթել է կիրառական քիմիայի միջազգային օլիմպիադայում
21:10
Եվրախորհրդարանը կոչ է անում ԵՄ-ին պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ
Հայաստանում քաղաքացիական պատերազմ է՝ առանց ավտոմատների
20:50
Տարածաշրջանում Իրանի համար անընդունելի է ՆԱՏՕ-ի ուժերի ներկայությունը․ Ռայիսի
20:40
Հռոմում և Միլանում տեղի է ունեցել Հայաստանը ներկայացնող զբոսաշրջային Roadshow
20:30
Վլադիմիր Զելենսկին զանգահարել է Իլհամ Ալիևին

Նիկոլ Փաշինյանի գնալու անհրաժեշտությունը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր մեկնում է Անկարա, որտեղ մասնակցելու է Թուրքիայի նախագահ վերընտրված Էրդողանի երդմնակալության արարողությանը: Թուրքական մամուլը հայտնել է նաև, որ հնարավոր է Հայաստանի վարչապետի և Թուրքիայի նախագահի հանդիպում, թեև պաշտոնապես գոնե առայժմ այդպիսի հանդիպման մասին ազդարարված չէ: Հայաստանի վարչապետի այցը տեղի է ունենում Նեմեսիսի հուշարձանի շուրջ ստեղծված լարվածության պայմաններում: Հայտնի է, որ Թուրքիան այդ հուշարձանի բացումից հետո փակել է օդը Հայաստանի ավիաընկերությունների համար, իսկ արտգործնախարար Չավուշօղլուն էլ հայտարարել, որ հուշարձանը չհեռացնելու դեպքում Անկարան կմտածի այլ քայլերի մասին:

Միևնույն ժամանակ, Էրդողանի երդմնակալության և Հայաստանի վարչապետի այցի շեմին հրապարակվեց Թուրքիայի կառավարության նոր կազմը, որտեղ արտաքին գործերի նոր նախարար է: Հուշարձանի թեմայով Հայաստանի հասցեին կոշտ հայտարարություններ արած Չավուշօղլուն այլևս արտգործնախարար չէ, նրան փոխարինում է Հաքան Ֆիդանը: Հատկանշական է, որ հենց Չավուշօղլուն էր ստանձնել կոշտ հայտարարությունների «խոսնակի» դերը: Հետևաբար հարց է առաջանում, թե արդյո՞ք նոր արտգործնախարարի հանգամանքը Անկարային տալիս է մանևրի հնարավորություն, որովհետև Չավուշօղլուի հայտարարությունները փաստացի մանևրի տեղ չէին թողնում թե Թոււրքիային, թե Հայաստանին:

Հայաստանի համար պարզապես խայտառակություն կլիներ հուշարձանը հեռացնելը, իսկ Թոււրքիան էլ այդ դեպքում փաստորեն պետք է ավելի կոշտացներ իր վերաբերմունքը, ինչը փակուղի էր ստեղծում հայ-թուրքական հարցում: Մինչդեռ հայ-թուրքական կարգավորման խնդիրը ամենևին լոկ երկկողմ հարց չէ, այլ միջազգային, աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական կարևոր հարց, որտեղ Անկարային էլ պետք է մանևրի հնարավորություն: Չավուշօղլուի հեռացումն իհարկե հազիվ թե պայմանավորված լինի հենց այդ մանևրի տեղ բացելու նկատառումով, արտգործնախարարի փոփոխությունը ըստ ամենայնի թուրքական քաղաքականության ավելի լայն օրակարգի համատեքստում է, որտեղ սակայն բացվում է վերը նշված հնարավորությունը: Դրան էլ փաստացի «ձեռք է մեկնում» Նիկոլ Փաշինյանը, ընդունելով երդմնակալությանը մասնակցելու հրավերը և մեկնելով Անկարա: Այդ հարցը Հայաստանում առաջացնում է արդեն բավականին հայտնի շեշտադրումներով բուռն խոսակցության հերթական ալիքը, սակայն անկախ այդ հանգամանքից, Նիկոլ Փաշինյանը թերևս պետք է գնար Թուրքիա և գնալը ճիշտ էր, թե սխալ հարցադրումը տվյալ պարագայում չի պարփակում խնդրի ամբողջ խորությունն ու բազմաշերտությունը, նաև բարդությունը: Այստեղ  Հայաստանը ոչ թե ճիշտ կամ սխալ եզրերի, այլ անհրաժեշտության առաջ է, իսկ այդ անհրաժեշտության աստիճանը լավագույնս կարող է պատկերացնել միայն Փաշինյանը, որովհետև հենց նա կարող է ունենալ առավելագույն իրազեկվածությունը իրեր դրության առնչությամբ՝ Վաշինգտոնից մինչև Մոսկվա, իսկ գուցե դրանից էլ անդին՝ մինչև Պեկին: Միևնույն ժամանակ, նա իհարկե իր որոշման և դրա հնարավոր այս կամ այն ազդեցության պատասխանատուն է: Գլխավոր խնդիրն անշուշտ Հայաստանն ու Արցախը որևէ մասշտաբային ագրեսիայից զերծ պահելն է, հատկապես այն առավել նեղացող միջավայրում, որում հայտնվում է Հայաստանը աշխարհաքաղաքական բևեռների սեղմման հետևանքով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում