Sunday, 01 10 2023
Արցախից տեղահանվածների համար կլինի անվճար երթևեկություն․ ՀԿԵ
Դավիթ Տոնոյանի հայտարարությունը
Բաքուն միջազգային հետախուզում է հայտարարել Արայիկ Հարությունյանի և Ջալալ Հարությունյանի նկատմամբ
ՄԱԿ-ի առաքելությունն այցելել է ԼՂ
11:15
ՄԱԿ-ը մոտ օրերս առաքելություն կուղարկի Լեռնային Ղարաբաղ․ Դյուժարիկ
Եթե հայ զինվորականները հանձնեն զենքերը, ազատ կարձակվեն և կմեկնեն Հայաստան․ Հաջիև
Ֆրանսիան ուսումնասիրում է Հայաստանի կարիքները պաշտպանության ոլորտում
Ռուսաստանից ամեն ինչ կարելի է սպասել, տարբեր բնույթի գործողություններ
10:24
ԱՄՆ պետական պարտքը նոր ռեկորդ է սահմանել
Եթե կարողանանք մեզ ճանաչել, գուցե կարողանանք փոխել մեր պատմության ընթացքը
Կորսված Արցախից մայր Հայաստան
10:00
Ավստրալիան մոտ 1 մլրդ դոլար կծախսի ծովային դրոնների վրա
09:45
Ճապոնիայի իշխանությունները կոչ են արել սահմանափակել հազի դեմ միջոցների օգտագործումը
09:30
Ուղիղ. Սրբազան պատարագ՝ Մայր աթոռում և Համազգային աղոթք Արցախի համար
09:15
Շոլցը հայտարարել է, որ չափազանց շատ փախստականներ են ձգտում Գերմանիա գնալ
Հայաստանի վերելքի ստեղծարար հենակետերը
Վրաերթի է ենթարկվել և մահացել ծննդյան օրը Հասարակություն
«Այս օրերին աշակերտներին ամենակարևոր դասն եք տալիս»․ ԿԳՄՍ նախարար
«Դիմում ենք պատկան միջազգային կառույցներին»․ Մատենադարանի տնօրենություն
23:15
Ռումինիան հակաօդային պաշտպանության համակարգեր է տեղակայում՝ Ուկրաինայի հետ սահմանի մոտ գտնվող Դանուբ գետի երկայնքով՝ բնակավայրերը պաշտպանելու համար
Արարատում դոբերմանը հարձակվել է 10-ամյա երեխայի վրա․ վիճակը գնահատվում է ծանր
«Ֆեյքերի ոհմակները հարձակվել են Google, Yandex քարտեզների վրա, Երևանում հայտնվել են Ալիևի անվան այգիներ»․ Սամվել Մարտիրոսյան
22:30
Ֆրանսիա-Ադրբեջան պատգամավորական բարեկամության խումբը դադարեցնում է իր գործունեությունը
ՌԴ ՊՆ-ն Արցախում հրադադարի ռեժիմի խախտումներ չի արձանագրել
22:00
Ժոզեպ Բորելը չհայտարարված այցով ժամանել է Օդեսա
21:45
Շատերը սոված են, ուժասպառ և անհապաղ օգնության կարիք ունեն. Ֆիլիպո Գրանդի
Կա փոքր պատուհան, ստրատեգիկ հարաբերություններ պետք է կառուցել ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի հետ
Ատելության խոսքի ցանկացած դրսևորում պետք է բացառվի հանրային խոսույթից․ ՄԻՊ
Արցախից բռնի տեղահանված ընտանիքներին ամսական կտրամադրվի 40 հազար դրամ, ևս 10 հազար դրամ՝ կոմունալ բոլոր ծախսերի համար․ Փաշինյան
Արցախցի Սոսեն արդեն հատել է Հակարիի կամուրջը

Հայաստանի խնդիրների խորքային լուծումը պետք է փնտրել այդտեղ

Գաղտնիք չէ, որ Հայաստանում պետական ինստիտուտները եղել են առավելապես ցուցանակային, արարողակարգային բնույթի, իսկ համակարգը աշխատեցրել է կոռուպցիոն մոտիվը, այսինքն կոռուպցիոն ինստիտուցիոնալությունը, այլ ոչ թե պետական: Ամբողջ հարցն այն է, որ ինստիտուտը լոկ կառուցվածք չէ, ինստիտուտը լոկ մարմին չէ, լոկ շենք և շինություն չէ, լոկ պաշտոնների համակարգ և որոշակի հիերարխիա չէ, այլ նախ և առաջ մտածողություն, ավանդույթ, արժեհամակարգային որոշակի ընդհանրություն: Չկա դա՝ չի կարող լինել կայուն և կենսունակ որևէ ինստիտուտ: Ահա թե ինչու է կենսունակ, ինստիտուցիոնալ եղել կոռուպցիան: Որովհետև այն ունեցել է այդ մտածողական և արժեհամակարգային, ավանդութային հիմքը: Եվ ավելի քան երկու տասնամյակ Հայաստանում խորացվել է հենց դա, այլ ոչ թե քայլեր են արվել դա չեզոքացնելու և պետական ինստիտուտների մտածողական ու արժեհամակարգային հիմք ձևավորելու համար:

Հետևանքն այն է, որ Հայաստանում պետությունը չի աշխատել, այլ ընդամենը ծածկել է կոռուպցիոն քվազիպետության աշխատանքը, եղել դրա քող: Այլապես, երկրում իրավիճակը բացարձակապես չէր կարող հասունանալ հեղափոխության անհրաժեշտության և անխուսաափելիության , հեղափոխության հնարավորության աստիճանի: Իսկ ի՞նչ է արել Նիկոլ Փաշինյանը հեղափոխությանը հաջորդած տարիներին, այդ պետական կառավարման համակարգը շտկելու, կայացնելու համար:

Այն, որ հետհեղափոխական կառավարման եռամյա շրջանում եղել են շոշափելի բացթողումներ ու վրիպումներ, կասկածից վեր է: Բայց, թերևս նույնքան անկասկած է այն, որ մեկ, երկու, երեք կամ հինգ տարին անգամ բավարար չեն մինչև ուղն ու ծուծը կոռումպացված համակարգը ապամոնտաժելու և իրապես աշխատող պետական համակարգի, պետական ինստիտուցիոնալ մեխանիզմի վերածելու համար: Առավել ևս, որ «հիբրիդային պատերազմի» շահառուները գործնականում կանգ չեն առել որևէ վայրկյան, և թերևս որևէ վայրկյան չեն թուլացրել իրենց ինստիտուցիոնալ կարողությունները, թեկուզ զրկված լինելով իշխանությունից, որովհետև ինստիտուտը ոչ թե կարգավիճակով, այլ առաջին հերթին մտածողության և արժեհամակարգի, այսպես ասած աշխարհընկալման և հոգեբանության ընդհանրությամբ է ինստիտուտ, իսկ կարգավիճակը պարզապես աշխատանքային գործիք:

Այստեղ առանցքային նշանակություն ունեցող գործոն է և այն, որ թավշյա հեղափոխության արդյունքում Հայաստանում ընդդիմությունը ոչ թե իշխանության է եկել որպես ինստիտուտ, այլ որպես տարաբնույթ հավաքականություն, որովհետև մինչ այդ Հայաստանում ձևավորված չի եղել ինստիտուցիոնալ ընդդիմություն իր արժեհամակարգային և գաղափարական հիմքով: Հայաստանի խնդիրների խորքային լուծումը պետք է փնտրել այդտեղ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում