Երևանը սկսել է անհարմար քաղաք դառնալ․ այս խնդրի շուրջ պետք է մտածել: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Տեղական ինքնակառավարման փորձագետ Դավիթ Մարգարյանը:
Մարգարյանի խոսքով՝ Երևանը գերբնակեցված ու տրանսպորտի մասով գերծանրաբեռնված քաղաք է․ «Երևանցին Երևանում ապրելով՝ որքանով է իրեն հարմար զգում: Երևանի կառավարման վատ պլանավորումը իր մեղքի մեծ բաժինն ունի: Պետք է հստակ հասկանանք՝ ինչպիսի Երևան ենք ուզում տեսնել ապագայում»: