
Հունիսի 2-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 21:00-ի սահմաններում MAN մակնիշի մարդատար ավտոբուսը Երևան Գառնի ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի Ջրվեժի գերեզմանների տարածում, դեռևս ահայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել մի քանի շիրմաքարերի և հայտնվել գերեզմանոցի տարածքում:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Դեպքի վայրում հավաքված քաղաքացիները նշել են, որ ավտոբուսում եղել է 28 երեխա, ովքեր սովորում են Գառնու միջնակարգ դպրոցի 6-րդ դասարանում և Աշտարակի ձորից վերադառնում էին Գառնի և նշված վայրում տեղի է ունեցել վթարը:
Ըստ նախնական տեղեկությունների՝ երեխաները չեն տուժել, սակայն բժիշկները բուժզննման են ենթարկում նրանց: Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ: Պարեկային ծառայություն ու քննչական բաժինը պարզում են հիվանդանոց տեղափոխված վարորդի ինքնությունը: