ՀՀ վարչապետի Անկարա այցը նշանակում է հայ-թուրքական գործընթացի վերականգնման փորձ: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը:
Փորձագետը կարծում է, որ հայ-թուրքական հարաբերություններում այս պահին ճգնաժամը դժվար հանգուցալուծվի. «Թուրքական կողմը կշարունակի կառչած մնալ Նեմեսիսի արձանի պատմությունից: Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը ներկայումս Անկարայի օրակարգում չէ: Էրդողանը «պարտքեր» ունի Ալիևին. հայ-թուրքական հարաբերություններում ճգնաժամը կշարունակվի»: