Արտաքին աշխարհից Հայաստանին լիազորել են 29800 քկմ-ից խոսել: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՔԺԿ անդամ, քաղաքագետ Հայկ Սուքիասյանը:
Սուքիասյանը կարծում է, որ իշխանությունը որոշ բաների մեջ չպետք է մտնի, Արարատ կա, թե չկա, դրանով Չարենց են թռցնում. «Ուզում եք հարյուր հատ կադաստրի վկայական ունեցեք, հետևում պետություն ու բանակ է պետք: Եթե մեր իրադրությունը հարմար լիներ, մենք այլ կադաստրի վկայական ունենք 1920 թվականը: Քանի ՀՀ-ն ուժ չունի, հայտարարում է այն, ինչի թույլտվությունը ունի արտաքին աշխարհից: Մեր հայրենիքը հոշոտված է, բայց սահմանները հավերժ չեն, փոխվում են: Լավ կլինի, որ ՀՀ-ն մնա այն սահմաններով, որով կա»: