Thursday, 07 12 2023
Պուտինը Իրանի նախագահին հրավիրել է քննարկելու Պաղեստինում տիրող իրավիճակը
Զինծառայողի մոտ արգելված իր հայտնաբերելու դեպքը չարձանագրելու համար միջնորդել է կաշառքի համար
Վայոց Ձորի վերաբերյալ կառավարության ուշագրավ որոշումը
Մեր երկրում քաղաքական անասնաբուծարաններ են գործել, որոնց նողկալի արգասիքները տեսնում ենք
Մհեր Գրիգորյանը Լուիս Բոնոյի հետ քննարկել է տարածաշրջանային զարգացումները
ՔՊ-ն չունի սրտի թեկնածու. հրավիրում է ԿԿՀ աշխատանքի
Գազայից 11.000 արտասահմանցի է տարհանվել
ՔՊ-ն բոյկոտեց ԿԿՀ անդամի թեկնածուի քվեարկությունը
20:30
Բրիտանիայի պաշտպանության նախարարը կայցելի Մերձավոր Արևելք
20:20
Թուրքիայի և Հունաստանի միջև չկա խնդիր, որը հնարավոր չէ լուծել․ Էրդողանը՝ Միցոտակիսին
Ինչ գին է պահանջում Բաքուն արևմտյան հարթակ վերադառնալու համար
Հայացք դրսից
19:50
2023 թվականին Գերմանիա է ժամանել ավելի քան 325 հազար փախստական
19:40
Ռուսաստանը և Սաուդյան Արաբիան կհամագործակցեն միջազգային անվտանգության ոլորտում
Բաքվի դատարանը 18 տարվա ազատազրկման է դատապարտել պահեստազորային Գագիկ Ոսկանյանին
19:20
Ֆրանսիան կառաջարկի ՀԱՄԱՍ-ի դեմ ԵՄ պատժամիջոցների հատուկ ռեժիմ սահմանել
Մեհրաբյան online
Տարադրամի փոխարժեք այսօր
19:00
Իսրայել-Գազա հակամարտության ընթացքում ավելի քան 11 հազար օտարերկրացիներ են տարհանվել Եգիպտոս
Նվազագույն սպառողական զամբյուղի ապրանքների գները դեկտեմբեր- 8
Գազի փոխարժեք այսօր
Բենզինի փոխարժեք այսօր
18:54
Եղանակը Աշխարհում դեկտեմբեր 8 2023
18:45
Բորելը կհանդիպի Միրզոյանին և Արևելյան գործընկերության այլ նախարարների
Պատրաստ են Արևմուտքի հետ գործարքի. Ալիևը Օ’Բրայանի այցից հետո խոսեց ընտրությունների մասին
18:20
Սեյշելյան կղզիներում հզոր պայթյուն է տեղի ունեցել․ հայտարարվել է արտակարգ դրություն
18:10
«Չինաստանն ու ԵՄ-ը պետք է ամրապնդեն փոխադարձ քաղաքական վստահությունը». Սի Ցզինպին
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Բաքվի դատարանը Գագիկ Ոսկանյանին դատապարտել է 18 տարվա ազատազրկման
Քվեատուփ են շուռ տալիս, մե՞նք ենք իշախանազավթում անում. շատ ոստիկան կար, որովհետև շատ խուլիգան կար

Թռչնամսի երեք ապրանքանիշներում արձանագրվել են անհամապատասխանություններ

«Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ի «Հետք» թերթը, տեղական թռչնամսի շուկայի ուսումնասիրություն սկսելուց առաջ, դիմել է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին՝ զուգահեռ նմուշառում կատարելու առաջարկով:

Տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները, իրացման ցանցերից մեկում ընթացող ստուգման շրջանակներում, նմուշներ են վերցրել «Արաքս», «Աշտարակ», «Էրեբունի» և «Գետամեջ» ապրանքանիշների 15.05.2023թ. արտադրության պաղեցված հավերից և հանձնել «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ՝ լաբորատոր հետազոտության:

Հաշվի առնելով, որ ՍԱՏՄ-ն, իր գործառույթների շրջանակում, չի կարող առանց հիմքի վերահսկողություն իրականացնել, նմուշներ են վերցվել իրացման այն ցանցից, որտեղ այդ պահին ընթացել է պետական վերահսկողություն (նախատեսված 2023 թվականի ստուգումների ծրագրով): Նմուշառումն արվել է միայն առկա 4 արտադրատեսակից։

«Հետք» թերթի ներկայացուցիչները ևս 2 ապրանքանիշի պաղեցրած հավի գնում են կատարել իրացման այլ ցանցից (այդ երկու ապրանքանիշի թռչնամսի նմուշներում եթե հայտնաբերվեն անհանապատասխանություններ, Տեսչական մարմինը դա կընդունի որպես ահազանգ և կիրականացնի պետական վերահսկողություն):

Համաձայն լաբորատոր փորձաքննության արդյունքների՝ «Արաքս» և «Գետամեջ» ապրանքանիշերի պաղեցված թռչնամիսը՝ սալմոնելա, իսկ «Էրեբունի» ապրանքանիշը՝ ՄաֆանՄՔ ցուցանիշերով չեն համապատասխանել «Թռչնամսի և դրա վերամշակման արտադրանքի անվտանգության մասին» Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին։

Հիմք ընդունելով հայտնաբերված խախտումները՝ Տեսչական մարմնի կողմից տրվել է 15.05.2023 թվականի արտադրության պաղեցրած հավերի խմբաքանակների իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու, օգտահանելու կամ ոչնչացելու կարգադրագիր:

«Արաքս Թռչնաֆաբրիկա» և Վլադ Հակոբյանի անվան «Համակցված Կերերի Գործարան» ՓԲԸ-ներում («Էրեբունի» ապրանքանիշ), ինչպես նաև Թռչնաֆաբրիկա «Գետամեջ 2016» ՍՊԸ-ում այս պահին իրականացվում են վերահսկողական միջոցառումներ՝ ստուգում:

«Աշտարակ» ապրանքանիշի պաղեցված թռչնամսում խախտումներ չեն հայտնաբերվել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում