Tuesday, 19 03 2024
10:22
Միքայել Վարդանյանը Մասիսին նվիրել է 117 մլն դրամ արժողությամբ աղբահավաք մեքենաներ և 230 աղբաման
Բելգիայի Սենատում քննարկում կանցկացվի Հարավային Կովկասում իրավիճակի վերաբերյալ
ԵՄ արտգործնախարարները վերահաստատել են իրենց աջակցությունը Հայաստանին. Ստանո
ՊԵԿ-ը փետրվարին 150 հարկ վճարողի մոտ արձանագրել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում
Ուղիղ. Ազգային ժողովի հերթական նիստը
Դիլիջանի ոլորանները փակ են բեռնատարների համար
4 պատճառ, թե ինչու չարձագանքել Պուտինի վերընտրությանը
Սպասվում են ինտենսիվ տեղումներ
Եթե նախկինում հնարավոր էր ընտրություն կատարել, այսօր չկա այլընտրանք, քան Եվրոպան
Արսենյանը չի ճանաչում իր գրասենյակի մոտ պայթուցիկ տեղադրելու գործով կալանավորվածներին․ մանրամասներ. «Ժողովուրդ»
Հանրահավաքը կպառակտի՞, թե՞ կմիավորի. «Հրապարակ»
Ռուսները նախազգուշացնում են՝ գենոցիդ ենք անելու
Ինչ է քննարկվել ՔՊ խմբակցության փակ նիստում. «Հրապարակ»
«Ներքին գործերի նախարարությունը 89 հատ թանկարժեք ժամացույց է գնել. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մոտ 5 միլիոն դրամ՝ օրացույցների և օրագրերի համար․ ԱԺ անհիմն գնումները 2024-ի առաջին եռամսյակում. «Ժողովուրդ»
ՀՀ իշխանություններն իրականում չեն պատրաստվում խզել ՌԴ-ի հետ որեւէ միջպետական պայմանագիր. «Հրապարակ»
Փաշինյանը պաշտոնա՞նկ կանի Շիրակի մարզպետին. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանն ապահովագրում է իրեն Ա և Բ պլանների համա՞ր
Հանրապետության նախագահն ընդունել է ֆրանսիացի մտավորականների
Պուտինը ՌԴ նախագահի թեկնածուներին առաջարկել է համատեղ աշխատել
Եթովպիայում ՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել երկրի նախագահին
Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարությունների միջև անցկացվել են առաջին քաղաքական խորհրդակցությունները
Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել «…և նորից Գարուն» ներկայացմանը
00:07
Բայդենը Նեթանյահուին հայտնել է Իսրայելի ռազմական ծրագրերի վերաբերյալ մտահոգությունների մասին
Էրդողանը շնորհավորել է Պուտինին
00:03
ԱՄՆ-ն չի շնորհավորի Պուտինին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
Եղանակային պայմանները ՀՀ ավտոճանապարհներին
Արա Աբրահամյանի ներկայացուցիչը 20-ամյա երիտասարդի է ծեծի ենթարկել
Փաշինյանը փոխզիջման օրինակ է ծառայում․ 31 գյուղի հեկտարները կվերադարձվե՞ն

Չկա արցախահայերի ճակատագրի հարց, կա չկարգավորված ԼՂ հիմնախնդիր. դիսկուրսը չի կարելի շեղել. Վահրամ Աթանեսյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Արցախի խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախկին նախագահ, քաղաքագետ Վահրամ Աթանեսյանը։

Քիշնևում կայացած բանակցություններից հետո Ելիսեյան պալատը հանդես է եկել հայտարարությամբ՝ ընդգծելով, որ հանդիպմանը քննարկվել է ԼՂ հայերի իրավունքների և երաշխիքների ներդրման կարևորությունը, նաև վերահաստատել Պրահայում ձեռք բերված պայմանավորվածությունները։ Ի՞նչ դիտարկումներ ունեք հանդիպման վերաբերյալ, ինչքանո՞վ է իրատեսական, որ արևմտյան հարթակում կհաջողվի Ալիևին բերել արցախահայերի իրավունքների ու անվտանգության երաշխիքների քննարկման դաշտ՝ նկատի ունենալով իր վերջին հայտարարությունները։

Ինձ թույլ եմ տալիս չմիամտանալ և հավատ չընծայել Ելիսեյան պալատի տարածած հաղորդագրությանը։ Կարևոր է՝ թե ինչ և ինչպես կասի Ադրբեջանի նախագահը, նրա գրասենյակը կամ արտաքին գործերի նախարարությունը։ Առ այս պահը նման տեղեկատվություն չկա։ Մնացածը դիվանագիտական «փայլաթիթեղ» է։ Եկեք իրատեսական լինենք։

-Արտգործնախարարների հաջորդ հանդիպումը տեղի է ունենալու Վաշինգտոնում, իսկ տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման մասով փոխվարչապետերի հանդիպումը՝ Մոսկվայում։ Արդյոք կարծում եք, որ արցախահայերի ճակատագրի մասին քննարկումներն ու հնարավոր ելքերի բանալին մնում է արևմտյան դաշտում։ Նկատի ունեմ այն, որ Մոսկվան այդ հարցը չի էլ արծարծում։

Մի քանի անգամ եմ ասել, կրկնեմ․ որևէ կարգավորում տեղի է ունենալու ռուս-թուրքական համաձայնությունների ընդհանուր տիրույթում։ Ես չեմ պատկերացնում, թե Ֆրանսիայի նախագահը և Գերմանիայի կանցլերը ի՞նչ պիտի ասեն, եթե որոշված է, որ հայ-ադրբեջանական սահմանազատում իրականացվելու է Ռուսաստանի կուրացիայով, ԽՍՀՄ ԶՈՒ ԳՇ քարտեզներով, իսկ կումունիկացիաների և լոգիստիկայի հետ կապված հարցերը քննարկվում են հայ-ռուս-ադրբեջանական՝ փոխվարչապետների մակարդակով հանձնաժողովի ձևաչափում։ Չկա արցախահայերի ճակատագրի հարց, կա չկարգավորված ԼՂ հիմնախնդիր։ Դիսկուրսը չի կարելի շեղել։ Լեռնային Ղարաբաղի բնակչությունը ինքնորոշման իրավունքի սուբյեկտ է։ Այլ մոտեցում ունենալ, առավել ևս՝ պաշտպանել, նշանակում է 120 հազար մարդու ճանաչել ադրբեջանահպատակ։ Ոչ ոք նման իրավասություն չունի։ Սա ամբիցիա չէ, միջազգային իրավունքի սկզբունք է։ Ադրբեջանի սահմանադրությունը, պետական-քաղաքական համակարգը չի ներկայացնում ԼՂ հայ բնակչության կամքը, որովհետև ձևավորվել է առանց նրա մասնակցության։ ԼՂՀ և Ադրբեջանի կայացումը ընթացել է զուգահեռ։ Իսկ եթե ես չեմ քվեարկել Ադրբեջանի անկախության, այդ երկրի սահմանադրության ընդունման համար, այսինքն՝ իմ կամքն ազատորեն չեմ արտահայտել, ապա իրավա-քաղաքացիական որևէ կապ այդ երկրի հետ չունեմ։ Ինքնորոշման իրավունքը անբեկանելի է և որեւէ ձևով պետք է իրացվի։

-Խաղաղության պայմանագրի հնարավոր ստորագրմանը նորից անդրադարձել է ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը՝ նշելով, որ թեպետ չգիտի փաստաթուղթ կստորագրվի, թե ոչ, բայց բանակցությունների ելքը վճռված է։ Օսկանյանը մասնավորապես նշել է.«Ես կարծում եմ, որ Հայաստանն այսօր հնարավորություն ունի խուսափել Ադրբեջանի հետ որևէ փաստաթուղթ ստորագրելուց։ Դրա համար կան հիմնավոր պատճառներ, ինչը շատ հասկանալի և ընկալելի է բոլորի համար։ Եթե Նիկոլ Փաշինյանը, այնուամենայնիվ, ուզում է ինչ-որ փաստաթուղթ ստորագրել, դա պետք է ստորագրի վերապահումով, որը կվերաբերի Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակին։ Եթե Փաշինյանը ստորագրի այն, ինչի մասին բանավոր ասել է, ապա դա հայ ժողովրդի համար կլինի անդառնալի ազգային ողբերգություն»,-նշել է Օսկանյանը։ Արդյոք կարծում եք խուսափելով կամ վերապահումներով դիվանագիտությունը կարող է հաջողություն ունենալ և ստեղծված իրավիճակում օգտակար լինել ու էլ ավելի նոր աղետների չհանգեցնել։

Վարդան Օսկանյանն, իհարկե, տեսականորեն արդարացի է։ Գործնականում հնարավո՞ր է հասնել դրան։ Շատ դժվար է ասել։ Ակնհայտ է, որ Ադրբեջանը Հայաստանի տարածքային ամբողջականության ճանաչումը պայմանավորում է Արցախի հարցից Երևանի պաշտոնական հրաժարմամբ։ Այսինքն, եթե Հայաստանը պնդում է, որ ԼՂ-ն, այո, Ադրբեջանի տարածքում է, բայց ունի ինքնորոշման իրավունք, ապա Ալիևն իրեն իրավունք է վերապահում պահանջել, ասենք, Սյունիքը կամ ծայրահեղ դեպքում՝ Հայաստանի տարածքում ադրբեջանցիների վերաբնակեցում՝ նրանց համար «համարժեք իրավունքներով» հանդերձ։ Այս մասին ոչ ոք չի բարձրաձայնում, բայց իրականում այդպես է։ Այստեղ արդեն անելիք ունեն ներգրավված կողմերը։ Հնարավո՞ր է ունենալ հայ-ադրբեջանական այսպես կոչված շրջանակային համաձայնագիր՝ մի քանի դրույթի ամրագրմամբ։ Ասենք, կողմերը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, ֆիքսվում են սահմանազատման սկզբունքները, հրաժարվում են ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումից, իրականացնում են սահմանի և ԼՂ շփման գծի արմատական ապառազմականացում, բացում են կոմունիկացիաները, իսկ ԼՂ կարգավիճակի և այլ հարցեր, որ վերաբերում են ենթակառուցվածքներին, տնտեսությանը և այլնի, թողնում Բաքու-Ստեփանակերտ քննարկումների տիրույթում՝ ապահովելով երաշխավորված հարթակ և մեխանիզմներ։ Այս փուլում դա իդեալական կլիներ։ Բայց ո՞վ է դրանում շահագրգռված, ու՞մ աջակցությունը կստանա Հայաստանը։ Խնդիրը դա է։ Չեմ կարծում, թե պաշտոնական Երևանը տարբերակներ չի քննարկում կամ մշակումներ չունի։ Բայց միջազգային իրավիճակը չափազանց բարդ է, անկայուն, անգամ՝ տուբուլենտ։ Եվ Հայաստանը գործում է նոր էսկալացիան բացառելու սկզբունքով։ Որքանո՞վ է դա արդարացված և ի՞նչ կունենանք, եթե առաջին պլան բերվի ԼՂ կարգավիճակի հարցը՝ խոր և մանրակրկիտ վերլուծության թեմա է։ Կարծում եմ՝ չպետք է հավակնոտ լինել եւ միայն սեփական դատողություններից ծնված հուշումներ անել։

-Երբ 2007-ին ՀՀ-ն ԼՂ խնդրի կարգավորման հիմք էր ընդունում Օսկանյանի հեղինակած «Մադրիդյան սկզբունքներն» ու համաձայնում տարածքային ամբողջականության սկզբունքին, արդյո՞ք դա ենթադրում էր, որ կարելի է վերապահում անել մյուս սկզբունքի՝ ինքնորոշման իրավունքի իրացման մասով։

ԼՂՀ-ն, որքանով տեղյակ եմ՝ պաշտոնապես «Մադրիդյան սկզբունքները» որպես միջնորդների առաջարկություն, չի ստացել և երբեք չի հայտարարել, որ դրանք ընդունում է կարգավորման հիմք։ Հստակ դիրքորոշում չի հայտնել նաեւ Ադրբեջանը։ Եթե դրանց հեղինակն իրոք Վարդան Օսկանյանն է, ապա ցավով պիտի արձանագրել, որ Հայաստանը փաստորեն ավելի քան տասը տարի բանակցել է «ինքն իր»  կամ լավագույն դեպքում՝ նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահների, բայց ոչ Ադրբեջանի հետ։ Համենայն դեպս, Բաքուն երբեք չի համաձայնել, որ ԼՂ-ն իր կարգավիճակը որոշի տեղական հանրաքվեով։ Սա է իրականությունը։

Հ. Գ. Հարցազրույցն արվել է նախքան Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարությունը

Բաքուն հայտարարում է, որ Ելիսեյան պալատը խեղաթյուրել է քիշնեևյան բանակցությունների արդյունքները

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում