Thursday, 05 10 2023
«Տղամարդը գրել է, որ ես առաջարկել եմ միջուկային հարված հասցնել ՌԴ տարածքին»․ Սիմոնյանը իրեն զրպարտելու մասին
Երևան-Գյումրի ճանապարհին մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, կախվել ձորակում
Մհեր Մարգարյանը ՄԱԿ-ի կողմից ԼՂ-ում արձանագրածն անվանել է խեղաթյուրված նկարագրություն
00:30
Դոնալդ Թրամփ. Նախագահի իմ ամբողջ ուշադրությունը Ամերիկան ​​կրկին մեծացնելն է, մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, որտեղ երկիրը ձախողվում է, մեզ չեն հարգում աշխարհում
Ռուսաստանն էս ինչ նեղն է, որ դիմում է էս անպատիվներին․․․
00:00
Թալիբներն անընդունելի են համարում աֆղան միգրանտներին ուժով արտաքսելու Պակիստանի որոշումը
Ռուսաստանը լավ հարաբերություններ ունի Իրանի հետ. Պուտին
23:30
ԱՄՆ սենատորն Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու կոչ է արել
Իջևանի երթուղին սպասարկող մարդատար ГАЗель-ը վթարի է ենթարկվել
Հայտնաբերվել է ընտանիքին ուղղված երկտող
Ադրբեջանի «հայ» պարետը․ Լրտեսության «ալիևյան մոդելը» աշխատեց արդյունավետ
ՀՀ-ում ռուսական հեռուստաալիքների արգելափակումը կհարվածի ժողովրդավարական սկզբունքներին. Զախարովա
Ո՞վ է դավաճանել Հայաստանը՝ ԵՄ-ն, թե ՌԴ-ն․ Գաղտնի բանակցություններն ու լրտեսական «խաղերը»
Հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել․ ՌԴ ՊՆ
Ալիևը հրաժարվել է հանդիպել Փաշինյանի հետ Իսպանիայում․ Էրդողանը մտնում է խաղի մեջ
Սուրեն Պապիկյանն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են անվտանգային հարցեր
ԱՀԿ գրասենյակի տնօրենն Ավանեսյսանի հետ հանդիպմանն անդրադարձել ՀՀ-ում երկարաժամկետ ծրագրերի հնարավորություններին
Ֆրանսիան հրում է սայլը. ինչ կանի Հայաստանը ֆրանսիական «զենք ու զրահ» ստանալու համար
Այլ երկրներ պետք է հետևեն Ֆրանսիային ու հզորացնեն ՀՀ անվտանգային համակարգը
ԼՂ-ից բռնի տեղահանված ուսանողների համար կգործի կրթաթոշակի ծրագիր
Ալիևի Գրանադա չգնալը Հայաստանի համար պարունակում է և վտանգներ, և հնարավորություններ
Գրանադայի տապալումից հետո Հայաստանը պետք է դիտարկի Իրանի առաջարկը
«Առաջին» լրատվական-վերլուծական թողարկում
21:30
Լիտվան 350 հազար եվրոյի մարդասիրական օգնություն է ուղարկում Հայաստան
«Քվանտ» վարժարանի սանը հաղթել է կիրառական քիմիայի միջազգային օլիմպիադայում
21:10
Եվրախորհրդարանը կոչ է անում ԵՄ-ին պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ
Հայաստանում քաղաքացիական պատերազմ է՝ առանց ավտոմատների
20:50
Տարածաշրջանում Իրանի համար անընդունելի է ՆԱՏՕ-ի ուժերի ներկայությունը․ Ռայիսի
20:40
Հռոմում և Միլանում տեղի է ունեցել Հայաստանը ներկայացնող զբոսաշրջային Roadshow
20:30
Վլադիմիր Զելենսկին զանգահարել է Իլհամ Ալիևին

Բանակում ատեստացիայից ֆորմալիզմի հոտ եմ առնում, շարային կոչվածն ընդհանրապես պետք է «ռադ անել»

Պաշտպանության նախարարին կից կոլեգիայի հերթական նիստի ընթացքում անդրադարձ է կատարվել ինժեներական և ամրաշինական կառույցների կահավորման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին, հատուկ նշանակության նոր ստորաբաժանումների կազմավորման և համալրման գործընթացին, ինչպես նաև առաջիկա օրերին մեկնարկող զինծառայողների ատեստավորման քննություններին:

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը նշել է, որ այն բոլոր ծրագրերն ու առաջնահերթ անելիքները, որոնք որդեգրել է պաշտպանական գերատեսչությունը, պետք է իրականացվեն պատշաճ, որակով և սահմանված ժամկետում։

Ռազմական փորձագետ Մհեր Հակոբյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց. «Այն, որ հատուկ նշանակության ստորաբաժանումներ պետք են, միանշանակ ճիշտ է և լավ որոշում է, բայց հատուկ ստորաբաժանում հասկացությունը շատ լայն է  և իր մեջ ընդգրկում է նաև, այսպես կոչված, լավագույն հետևակ տարբերակը: Այսինքն երբ մենք ասում ենք հատուկ նշանակության ուժեր, օրինակ, հակաահաբեկչական ջոկատ ԱԱԾ-ում ունենք, ենթադրում եմ, որ ուզում են ստեղծել նաև գրոհիչ ջոկատներ: Եթե դա է, ապա դա շատ լավ գաղափար է, բայց դա այնքան էլ դասական իմաստով հտուկ նշանակության ուժեր չեն: Դա, ավելի շուտ, որակյալ հետևակ է: Հիմա հարցն այն է, թե մենք որքանով կկարողանանք սա կյանքի կոչել և իր մեջ իրական բովանդակություն լցնել: Դավիթ Տոնոյանի նախարար եղած վերջին տարիներին՝ 2018-2019-ին, այդ թեման շատ էր քննարկվում, որոշ բաներ նույնիսկ արվեց, բայց այդ պրոցեսը որոշակիորեն որակյալ չարվեց, ավարտուն տեսք չստացավ և արդյունքում մենք դա չտեսանք»:

Ռազմական փորձագետի խոսքով՝ ներկայումս ժամանակակից պատերազմները հաճախ ընթանում են մանր ջոկատների միջև, այսինքն՝ երկրորդ համաշխարհայինի ժամանակվա դասական տարբերակով խրամատների համընդհանուր միասնությունը չկա, որ զինվորներն «ուռա» գոռալով վազեն առաջ. «Այս դեպքում լինում են հատուկ օպերացիաներ, ինչ-որ բարձունքի գրավում և այլն: Այս դեպքում հատկապես մեր լեռնային պայմաններում սա շատ է կարևորվում և շատ դրական է»:

Ինչ վերաբերում է բանակում ատեստացիային, Մհեր Հակոբյանը նկատեց, որ ցավոք, զորքերից ստացվող ազդակներն ատեստացիայի մասին այդքան էլ լավ չեն խոսում. «Շեշտադրվում է ձևականությունը, ֆորմալիզմը: Պարզ մի օրինակ ասեմ, մարդիկ նույնիսկ շարային են հանձնում ատեստացիային, իսկ որոշ դեպքերում էլ շարայինի տեսական մասը: Այսինքն՝ դու քննություն ես հանձնում ոչ թե ոտքդ ոնց ուղիղ բարձրացնել ու իջացնես, այլ նաև այն, թե ոտքդ ասֆալտի համեմատ քանի՞ աստիճան պետք է բարձրացնես և իջեցնես: Ես բազմիցս ասել եմ, որ շարային կոչվածն ընդհանրապես պետք է «ռադ անել» բանակից ինչքան հնարավոր է՝ հեռու: Համեմատության համար ասեմ, որ Իսրայելի բանակում շարային ծառայություն չկա, ինչ-որ մեկը կարող է ասել, որ Իսրայելի բանակը անկազմակերպ ու անկարգապա՞հ է:

Այլ խնդիր էլ կա, հաճախ ֆիզիկական ոչ իրական պահանջներ են ներկայացվում: Տպավորություն է, որ մենք ուզում ենք իդեալական բանակ ունենալ և ինչքան էլ դրական պահանջ դնես, այնքան լավ, եթե մարդը անցավ այդ դրական պահանջը, իսկապես որակյալ պատրաստված զինվոր կունենաս: Բայց հաճախ հաշվի չեն առնում մեր կադրային բազան: Այսինքն մեր զինվորներն այս պահին ի վիճակի են այս ֆիզիկական պահանջներին բավարարել: բարձրացնելով չափանիշը, հաճախ որակյալ մարդկանց դուրս են թողնում ատեստացիայից: Իշխանությունները կասեն՝ մենք ձգտում ենք, որ իրենք կատարելագործվեն ու ավելի լավը լինեն, բայց արդյոք մենք անիրական պահանջներ չենք դնում մարդկանց առջև: Ես այս ամենի մեջ մի քիչ ֆորմալիզմի հոտ եմ առնում և դա ինձ դուր չի գալիս»,-հայտարարեց նա:

Ռազմական փորձագետը ընդգծեց, որ ատեստացիայի մասով ինքն  այդքան էլ լավատես չէ. «Նաև մի քիչ այլ համակարգերում ատեստացիաներից տեղյակ լինելով, օրինակ, ՆԳՆ-ում, Փրկարար ծառայությունում, գիտեմ, որ ասենք, բերել են 1000 հարցից կազմված մի հարցաշար, որտեղ հրշեջ ծառայության մասին ոչ մի հարց չկա, փոխարենը կա հարց, թե Հայաստանում դատական համակարգը քանի աստիճան է, նախարարը մինչև որ տարիքն է պաշտոնավարում: Համարել, որ եթե այդ հարցերի պատասխանը գիտի, ուրեմն նա լավ հրշեջ է, պարզապես, ծիծաղելի է: Բանակում էլ, եթե զինծառայողը գիտի, որ ոտքը դնելիս պետք է 30 տոկոս բարձրացնի, իսկ մատների միասնությունն էլ լինի քունքին հավասար, ու համարենք, որ ունենք լավ սպա, կներեք, դա ինքնախաբեություն է: Լավ սպան դրանով չի որոշվում, լավ սպան որոշվում է արդյունավետ կրթությամբ և մարտական փորձով: Ցավոք, վերջին պատերազմը ցույց տվեց, որ այդտեղ մենք կաղում ենք: Դպրոցում է հինգեր ստացողները հաճախ կյանքում չեն կարողանում իրենց տեղը գտնել: Այդ առումով ես լավ տպավորություն չունեմ»,- իր խոսքն ամփոփեց նա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում