Եթե կա տնտեսական աճ, դրական է, բայց առավել կարևոր են գործոնները, որոնք ապահովել են աճը: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ՀՊՏՀ դասախոս, տ․գ․թ / «Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետ Հայկ Բեջանյանը:
Ըստ տնտեսագետի՝ գործոնները, որոնք ապահովել են տնտեսական աճը, երկարաժամկետում կարող են խնդիրներ առաջացնել․ «Շատ բարձրանալուց հնարավոր է ցած ընկնել․ տնտեսական բարձր աճը գործոնների բացակայության պայմաններում կարող են կտրուկ անկումների պատճառ դառնալ: Բարենպաստ տնտեսական զարգացումների ֆոնին պետք է ենթակառուցվածքային զարգացում ապահովել: Այսօրվա տնտեսական աճը պայմանավորված է արտաքին գործոններով: Տնտեսական այս զարգացումները տեղի են ունեցել պատժամիջոցների հետևանքով, ինչն արդեն մտահոգիչ է: Առաջին եռամսյակի բարձր ցուցանիշների մասով բազային էֆեկտի հետ գործ ունենք, այդ բարձր ցուցանիշները դրական էֆեկտ կունենան ամբողջ տարվա համար»: