ՀՀ Քաղաքացիություն ստացած անձինք այնպես չէ, որ տեղափոխվել են մշտական բնակության Հայաստան: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց միգրացիոն ծրագրի փորձագետ Տաթևիկ Բեժանյանը:
Վերջինիս փոխանցմամբ` ՀՀ քաղաքացիություն ստանալու տենդենցը շարունակվում է, բայց ոչ այն բումը, որ ունեցել ենք 2022-ին: Բեժանյանը նաև տեղեկացրեց, որ ՌԴ-ն նոր օրենք է ընդունել, որով ավելացել են քաղաքացիության դադարեցման հիմքերը. «ՌԴ-ն հնարավորինս խստացրել է քաղաքացիությունը դադարեցնելու հիմքերը»: