Saturday, 23 09 2023
Ադրբեջանը կրկին տապալվեց Հայաստանի հետ սպորտային դիմակայությունում
11:30
Հայտնի մարզիկների արձագանքը․ Արոնյանը պատասխանել է Մամեդյարովին
11:25
Արձագանքեք և օգնեք՝ տարածելու խաղաղության վերականգնման ձայնը. Հենրիխ Մխիթարյան
12:40
Մերժել Հայաստանին հանուն Ռուսաստանի․ Յանա Եգորյանի զոհաբերությունը
Վերջապես․ ՀՖՖ-ի դարակազմիկ որոշումը․․․
Ինչու լցվեց ՈւԵՖԱ-ի համբերության բաժակը․ Ովքեր են մեղավորները․․․
16:00
Բելգրադում սպասում են հայ լեգենդին․ Միջազգային ֆեդերացիայի անդրադարձը
15:58
Fast Sports-ը ստացավ հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզիա
Հայաստանն ու Թուրքիան․Վրացական ֆիասկո, ադրբեջանական անկում․․․
Որ դեպքում Հայաստանի հավաքականը կնվաճի Եվրո-2024-ի ուղեգիր
Պետրակովի ֆունդամենտը․ Խորվաթիայից կրած պարտության հետագիծը․․․
Ալեքսանդր Պետրակովի հետխաղային մամուլի ասուլիսը
22:15
Հայաստանը պայքարեց մինչև վերջ, բայց ցավալի պարտություն կրեց
Հայաստանը պատրաստ է սենսացիայի․ Ուշագրավ փաստեր Խորվաթիայի մասին
Պետրակովը ճիշտ է․ Կարևորագույն հանգրվան Երևանում
00:45
Հայաստանի հավաքականը չպարտվեց Թուրքիային. Պայքարը շարունակվում է
00:04
Դաշյանը դաշունահարեց դարպասը. Հայաստանը բացեց Թուրքիայի հետ խաղի հաշիվը
Ռևանշի խաղը․ Ինչպես հաղթել թուրքերին․․․
Հայաստանի ազգային հավաքականը վերջին մարզումն է անցկացրել Թուրքիայի դեմ խաղից առաջ
Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Թուրքիայի դեմ խաղում․ 1in.am
Պետրակովի հաղթաթուղթն ու հավաքականի հիմնական խնդիրը․․․
Ընդդեմ 250 միլիոնանոց Թուրքիայի․ Կորուստներ մրցակցի ճամբարում
Հայաստանի հավաքականը «ամուր ընկույզ» է դարձել. Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիա
Մահ, կամ ազատությո՞ւն․ Անընդունելի օրակարգ Թուրքիայի դեմ խաղի շուրջ
Ռուսները ճնշե՞լ են Օգանեսյանին․ Հայ ֆուտբոլիստն ուրախ է, բայց․․․
Մերժել ռուսներին․ Հայ ֆուտբոլիստի որոշումն ու հայտարարությունը
Արսեն Զախարյանը Հայաստանի հավաքականո՞ւմ․ Նոր զարգացումներ․․․
Որքան է գնահատված Հայաստանի հավաքականը Թուրքիայի դեմ խաղից առաջ
Ֆուտբոլի տոմսի գնի նոր ռեկորդ․ Որքան վճարել Հայաստան-Խորվաթիա խաղը դիտելու համար
16:00
Կրկին Բելգրադում․ Արթուր Ալեքսանյանի ոսկե հնարավորությունը․․․

Լոս Անջելեսում ընդդեմ Եվրոպայի փոխչեմպիոնի․ Էական տեղաշարժեր Հայաստանի հավաքականում

Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականը եկող տարի կմասնակցի աշխարհի առաջնության ընտրական փուլին։ Այս մասին «Առաջին լրատվականի»-ի հետ զրույցում ասաց Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արթուր Նազարյանը։ Մինչ այդ հունիսի 16-ին և 17-ին Հայաստանի ու Ֆրանսիայի հավաքականներն ընկերական խաղեր կանցկացնեն ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում։ Ֆրանսիան Եվրոպայի գործող փոխչեմպիոնն է, իսկ Հայաստանը՝ ՖԻԲԱ Եվրոպայի փոքր երկրների առաջնության հաղթող։ «Անցյալ տարի մենք հաղթեցինք ՖԻԲԱ-ի փոքր երկրների առաջնությունում, իսկ ապագայում ցանկանում ենք մասնակցել աշխարհի առաջնության ընտրական փուլի խաղերին։ Այդ իսկ պատճառով Լոս Անջելեսում կանցկացնենք ուսումնամարզական հավաք և ընկերական խաղեր։ Ես ոգևորված եմ, որ Ֆրանսիան համաձայնել է գալ և մասնակցել այս 2 խաղերին, նրանք աշխարհի ուժեղագույն թիմերից են։ Հայաստան-Ֆրանսիա խաղը հիանալի հնարավորություն կլինի Կալիֆորնիայում ապրող հայերի համար ներկա գտնվել խաղերին և աջակցել Հայաստանի հավաքականին»,- նշել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռեքս Քալամյանը, որը նաև «Դետրոյթ Փիստոնս»-ի գլխավոր մարզչի օգնականն է։

«Եվրոպայի փոխչեմպիոնի հետ հանդիպումների նպատակն առաջին հերթին այն է, որ Հայաստանի հավաքականն ունենա խաղային պրակտիկա։ Մենք ուսումնամարզական հավաք ենք անցկացնում Լոս Անջելեսում և ցանկություն կար ստուգողական հանդիպումներ անցկացնել ուժեղ մրցակցի հետ։ Գալիք տարվա փետրվարին Հայաստանի հավաքականը պայքարը կսկսվի աշխարհի առաջնության ընտրական փուլում և Ֆրանսիայի հետ հանդիպումները շատ կարևոր են հատկապես խաղային փորձի տեսանկյունից։ Մեր նպատակներից էր նաև, որ Կալիֆոռնիայի բավական մեծ հայկական համայնքի ներկայացուցիչները հնարավորություն ունենան սեփական աչքերով դիտել Հայաստանի հավաքականի մասնակցությամբ հանդիպումներ»,- նշեց Նազարյանը։ Ի դեպ, մեր ազգային թիմում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ։ Մասնավորապես, Քալամյանն առաջիկա հանդիպումներում կփորձարկի թե փորձառու, թե երիտասարդ և թե նատուրալիզացված բասկետբոլիստների։ «Նոր խաղացողներից կարելի է առանձնացնել ԱՄՆ-ի «Փիլիբոսի» դպրոցում ելույթ ունեցող ելույթ ունեցող 16-ամյա Անտոն Բալյանին։ Վերջինս ունի 190 սմ հասակ, աչքի է ընկնում տպավորիչ խաղով և մոտ ապագայում կարող է դառնալ Հայաստանի հավաքականի հիմնական խաղացող։ Բալյանի հետ մեծ հույսեր ենք կապում։ Կարող եմ առանձնացնել նաև Երևանի ԲԿՄԱ-ի 18-ամյա ներկայացուցիչ Տիգրան Մկրտումյանին»,- հավելեց Նազարյանը։

Վերջինս նշեց նաև, որ Ֆրանսիայի հետ խաղերը մեծ ոգևորություն են առաջացրել Կալիֆոռնիայի հայկական համայնքում։ Մասնավորապես, մեծ թվով մեր հայրենակիցներ ցանկություն են հայտնել ներկա գտնվելու այդ հանդիպումներին։ Տոմսերի վաճառքն արդեն սկսվել է և ՀԲՖ-ի գլխավոր քարտուղարը հույս ունի ու մարզադահլիճը լեցուն կլինի։ Հայաստան-Ֆրանսիա հանդիպումները հեռարձակվելու են յութուբյան ալիքով։ Մի քանի հեռուստաընկերություններ ցաննկություն են հայտնել ցուցադրելու առաջիկա մրցավեճերը, սակայն այս հարցում դեռևս հստակություն չկա։ Հայաստանի ազգային հավաքականի ելույթները երկպագուները հնարավորություն կունենան դիտել նաև այս տարվա նոյեմբերին։ «Նախատեսում ենք այս տարվա նոյեմբերին Երևանում կազմակերպել միջազգային մրցաշար։ Կարևոր է, որ աշխարհի առաջնության ընտրական փուլի հանդիպումներից առաջ մեր հավաքականն անցնի նախապատրաստական ևս մեկ փուլ»,- ասաց Արթուր Նազարյանը։ Նշենք, որ 2016 թվականին բասկետբոլի Հայաստանի տղամարդկանց հավաքականն առաջին անգամ մասնակցելով բասկետբոլի Եվրոպայի փոքր երկրների առաջնությանը` դարձել էր մրցաշարի չեմպիոն:

Մեր ազգային թիմը իրավունք էր ստացել մասնակցելու Եվրոպայի առաջնության ընտրական փուլին։ Այս մրցաշարում Հայաստանի հավաքականը փալյուն ելույթով աչքի ընկավ մեր երկրում առաջացնելով բասկետբոլային բում։ Մասնավորապես խորվաթ մասնագետ Նիկշկա գլխավոժրությամբ Հայաստանի հավաքականը խմբային փուլում հաղթել էր այպիսի հավաքականների ինչպիսիք են Սլովակիան և Շվեդիան։ 2018 թվականին էլ Հայաստանի հավաքականը հաղթահարեց Եվրոպայի առաջնության նախընտրական առաջին փուլումը։ Մեր ազգային թիմն առավելության էր հասել Ալբանիայի նկատմամբ և զիջել Դանիային։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում