Thursday, 29 02 2024
01:00
Թրամփը մտավոր ունակությունների ստուգման թեստ է հանձնել
00:53
Պետդեպը չի արձանագրում ՌԴ կողմից միջուկային զենք կիրառելու նշաններ
00:51
«Ուկրաինայում չեն լինի ո՛չ Գերմանիայի, ո՛չ էլ ՆԱՏՕ-ի զորքեր»․ Շոլց
00:30
«Եթե Ուկրաինան տապալվի, ՆԱՏՕ-ն ստիպված կլինի պայքարի դուրս գալ Ռուսաստանի դեմ»․ Պենտագոնի ղեկավար
Հայերի նկատմամբ ատելությունը սպի է թողնում պատմության մեջ․ իտալացի պատգամավորը՝ Ստեփանակերտում Ազնավուրի կիսանդրին քանդելու մասին
Հնդկաստանի քաղաքացիները ծեծկռտուք են սարքել, նրանցից մի քանիսը որոնվում են
Բյուրական գյուղում տնակ և 1000 քմ խոտածածկույթ է այրվել
Արարատ Միրզոյանի Անթալիա այցի շրջանակում նախատեսվում են նաև երկկողմ հանդիպումներ
Կառավարության առաջարկած «3 միլիոնը» արցախցիներին հիասթափեցրել է
Եղբայրները վիճել են, այդ թվում դանակներով, նրանց տեղափոխել են հիվանդանոց
Միրզոյան-Բայրամով հանդիպման արդյունքները. Բեռլինը շտապեցնում է
Որդին ձեռքերով, ձեռնափայտով ծեծել Է հորն ու հափշտակել 59 հազար դրամ
Ալիևը կիրառում է Սերբիայի մեխանիզմը. ձգձգելով բանակցությունը հասունացնել պատերազմ
Ռուսական մեդիան ինքնատիրապետումը նորից կորցրել է. «ալիքը փոխելու» ժամանակը
ՀԱՊԿ-ը կարող է քանդվել ոչ միայն Հայաստանի ձեռքով
Բաքուն իր դեմ բարձրացած ալիքը փորձում է կանգնեցնել. իսկ այն առայժմ միայն ուժեղանում է
Մոսվկայում մենաստանում հրդեհ է բռնկվել
Վերին Խոտանան-Աղվանի ավտոճանապարհին բեռնատարը կողաշրջվել է
Պուտինի «մերկությունը». կայցելի՞ նա Թուրքիա
Էդմոն Մարուքյանը վարչապետին ներկայացրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնից ազատման դիմում
Մոսկվայում տղամարդը կրակ է բացել շտապօգնության մեքենայի մեջ
«Վանաձոր» ՔԿՀ-ում պահման պայմանների պատճառով հացադուլ է հայտարարել 53 դատապարտյալ
Ասում են՝ քոլիկները քանդեք. դե ձեր դղյակները չունենք. Նորքում լարված էր
Նոր թեժ կետ եւ ազդեցության նոր ալիք դեպի Կովկաս
20:50
Բրիտանիան կարող է վաճառել իր ավիակիրը
Իր 3 երեխաների նկատմամբ նախ ինքն էր սեռական ոտնձգություն կատարել, հետո փողի դիմաց հանձնել ընկերոջը
Ներկայիս Ալիևին ստեղծել է ՀՀ թշվառ քաղաքական էլիտան
Քննարկվել են «Ակադեմիական քաղաք»-ի մշակութային և կրթական կլաստերների ենթակառուցվածքներին վերաբերող հարցեր
ԱԺ պատգամավորները հանդիպել են ԵՄ դեսպանին
Քասախում սպանության և այլ հանցագործության վերաբերյալ վարույթով երեք անձ կալանավորվել է

Հայաստանի վարչապետի վտանգավոր կրկնությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 1-իին Մոլդովայյում հայ համայնքի հետ հանդիպմանը կրկնել է Հայաստանի «կադաստրի վկայական» չունենալու մասին իր հայտնի հայտարարությունը, ասելով, թե իր առաքելությունն է համարում գալիք սերունդներին լիարժեք, թե ամբողջական կադաստրի վկայականով Հայաստան թողնելը: Այն, որ Նիկոլ Փաշինյանը կրկնել է թե իրավական, թե քաղաքական առումով խիստ անհաջող «այլաբանությունը», հուշում է, որ նա բացարձակապես անտարբեր է եղել այն ընդդիմախոսության նկատմամբ, որ առաջացրել էր հայտարարությունը խորհրդարանում: Ընդ որում, ընդդիմախոսությունը չէր եղել զուտ հռչակագրային կամ կոնյուկտուրային, այլ տարբեր մասնագետներ և գործիչներ, անկախ քաղաքական հայացքներից և քաղաքական-կուսակցական պատկանելությունից, հանգամանալից արտահայտվել էին այդօրինակ հայտարարությունների սխալականության, արտաքին դաշտոում խոցելիության, Հայաստանի տարածքային ամբողջության դեմ փաստարկային հիմք ստեղծելու վտանգ պարունակելու մասին: Բայց, այդ ամենով հանդերձ, Նիկոլ Փաշինյանը կրկնել է նույնը, իր կարծիքով գուցե խոսքին պատկերավորություն հաղորդելու համար, թեև այդ կերպ գործնականում կամա, թե ակամա նենգափոխում է Հայաստանի տարածքային ամբողջության իրավա-քաղաքական խնդիրը:

Միաժամանակ, կրկնությունը վկայում է, որ Հայաստանի վարչապետը կամ համոզված է իր օրինակի «արդարացիության» ու «համարժեքության» հարցում, ինչը ինքնին մտահոգիչ է, կամ պարզապես լիովին անտարբեր է այլ կարծիքի և ընդդիմախոսության նկատմամբ, ինչը ևս մտահոգիչ է: Սակայն, գլխավորը շարունակում է լինել այն, որ Հայաստանը հայտարարելով «կադաստրի վկայական» չունեցող, Հայաստանի վարչապետը փաստացի հեռակա կարգով կամ ավանսով հիմնավորում է Հայաստանի հանդեպ որևէ «պահանջ», նաև այդ որևէ պահանջի հանդեպ կառավարության անարդյունավետությունը, քանի որ հաջորդիվ կլինի պարզաբանում, որ մենք խնդիրներ ունենք և կունենանք այնքան ժամանակ, քանի դեռ չունենք «կադաստրի վկայական»:

Մեծ հաշվով, այն խնդիրը, որ տվյալ օրինակով փորձում է լուծել ու կառավարել Նիկոլ Փաշինյանը, թերևս հասկանալի է: Նա փորձում է շեշտադրել Հայաստանի հանրապետության անվտանգության ու տարածքային ամբողջության ճանաչման հրամայականը, որի միջոցով նաև ձգտում է Արցախի ժողովրդի իրավունքների և անվտանգության իրացման ու պաշտպանության հարցում չեզոքացնել Հայաստանի հանդեպ Ադրբեջանի ուժային ճնշման և շանտաժի հնարավորությունները: Արդյո՞ք արդարացված և արդյունավետ է այդօրինակ մարտավարական կամ մեթոդաբանական մոտեցումը, անշուշտ կարող է լինել տարբեր կարծիքների ու քննարկումների առարկա, ինչը բնական է և անգամ անհրաժեշտ: Սակայն, աներկբա է, որ այդ մեթոդաբանության սպասարկման հարցում ընտրված և կիրառվող օրինակը ոչ միայն չի կարող լինել արդյունավետ, այլ կարող է դառնալ հակաարդյունավետ, ստեղծելով հավելյալ խնդիրներ հենց Հայաստանի համար, որոնք ժամանակի ու տարածության մեջ կարող են դրսևորվել ոչ կարճաժամկետ տրամաբանությամբ, բայց «ոռոգվել» կադաստրի օրինակներով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում