Քիշնևի հանդիպումից հետո էլ չեղավ հայտարարություն, որ պատերազմ չի լինի: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Էդվարդ Անտինյանը:
Քաղաքագետը կարծում է, որ քանի դեռ խաղաղության պայմանագիր չկա, որևէ մեկը չի կարող ասել՝ պատերազմ չի լինի․ «Մենք գտնում ենք, որ ճիշտը ՀԱՊԿ-ից դուրս գալն է, բայց իշխանությունը դեռ վախենում է: Ավելի պարզ ինչպես խոսի ՌԴ-ն․ Ալիևին նույնիսկ չասաց՝ ինչպես ես լուծարելու Արցախի իշխանությունը, երաշխավորը ես եմ»: