Նարեկ Աբրահամյանը լիբանանյան բանակի գեներալ է եղել, այժմ թոշակառու է, Երևան է եկել՝ մասնակցելու Հայաստան-Սփյուռք հարաբերությունների թեմայով համաժողովին.«Ժողովը նպատակ ունի գտնել ճանապարհ՝ միասնաբար դուրս գալ կրիտիկական վիճակից»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։
Նրա խոսքերով՝ իրենք նպատակ չունեն պառակտել հայությանը.«Մենք պետության հետ ենք, բայց դա չի նշանակում, որ իշխանության բոլոր քայլերին աջակցում ենք։Երբ իշխանությունը սխալ է, մենք արտահայտվում ենք, բայց դրա տարբեր ձևերը կան։Պառակտումն օգտագործվում է արտաքին ուժերի կողմից։ Եթե պետք է արտահայտենք մեր դժգոհությունը, այլ ձևով պետք է անենք»,-նկատեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում