Ամերիկահայ հասարակական գործիչ Րաֆֆի Ճիգերյանը Հայաստան է եկել Լոս Անջելեսից՝ քննարկելու Հայաստան-սփյուռք հարաբերություններն ու մայր հայրենիքի առաջ ծառացած մարտահրավերները.«Կարծում եմ ամեն երիտասարդ սփյուռքից գոնե մեկ անգամ պետք է գա Հայաստան ու իր աչքով տեսնի կատարվողը։ Շատ լավ կլինի, որ գան նաև աշխատեն Հայաստանում»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։
Րաֆֆի Ճիգերյանը համարում է, որ առաջիկայում Արցախի շրջափակման հարցը կլուծվի։ Մեր զրուցակցիը լիահույս է, որ Արցախը կմնա հայկական.«Արցախահայությունը չի ուզում լինել Ադրբեջանը կազմում։ Արցախի ժողովրդի կամքը զորավոր է։ Կարծում եմ՝ Արցախը պետք է մեզ մնա»,-ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում