Tuesday, 09 06 2026
Արժանապատիվ աշխատանք և ներառական զբաղվածություն․ Հայաստանի առաջնահերթությունները ներկայացվել են Ժնևում
Վայրի կենդանիների և բույսերի պահպանության ոլորտում օրենսդրական բարեփոխումները մտնում են գործնական փուլ
Հունաստանում ՀՀ դեսպանը քննարկումներ է ունեցել Դիդիմոտիխոյի և Օրեստիադայի քաղաքապետների հետ
Հունիսի 19-ին «Արև Արենայում» ելույթ կունենա NEMRA խումբը
Նախատեսվում է ոստիկանությունում ներդնել հոգեբանական աջակցության պիլոտային ծրագրեր
Հուլիսի 1-ից Հիդրոմետը կհամագործակցի Եվրոպական օդերևութաբանական ծառայությունների ցանցի հետ
Հակակոռուպցիոն դատարանը 160-ից ավելի խափանման միջոցի միջնորդությունների մոտ 90 տոկոսը բավարարել է
Կիպրոսում և Հունաստանում բացահայտվել է «ՀԱՄԱՍ»-ի հետ կապված ահաբեկչական ցանց
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են
Կրեմլն «անընդունելի» է որակել Եվրոպայի նախապայմաներն Ուկրաինայի հարցում կարգավորման համար
Միջազգային խորհրդակցություններ՝ նվիրված ԱԲ կիրառմանն ու կառավարմանը հիդրոօդերևութաբանության ոլորտում
Ղրղզստանի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում տարած հաղթանակի առիթով
Ընտրակաշառք բաժանող ընդդիմադիրներին մաղթում եմ շուտափույթ քաղաքական մահ. Տիգրան Ավինյան
Մալաթիայի համայնքային ոստիկաններն ու պարեկները կանխել են թմրանյութերի ապօրինի շրջանառության հերթական դեպքը
Փետրվարից 7-ից ընտրական հանցագործությունների գործերով կալանավորվել է 52 անձ. Հակակոռուպցիոն կոմիտե
Դաութին շնորհավորել է Փաշինյանին
ՆԱՍԱ-ի գիտության դեսպան և աստղաֆիզիկոս Անջալի Թրիփաթին հանդիպել է ԵՊՀ դասախոսների և ուսանողների հետ
«Հեզբոլլահ»-ը կոչ է արել Լիբանանի իշխանություններին «շտկել» հարաբերություններն Իրանի հետ
22:00
Կանանց առողջությունը թվային դարաշրջանում
Ադրբեջանի ԱԳՆ-ն քաղաքացիներին հիշեցրել է արտերկրում զինված հակամարտություններին մասնակցելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին
Ընտրությունները ցույց տվեցին, որ Հայաստանը վտանգավոր չափով խոցելի է Կրեմլի կողմից
21:30
Խամենեիի սպանությունից հետո ՌԴ-ում անջատել են Պուտինին պաշտպանող տեսահսկման համակարգը. FT
21:21
Իրանը խոցել է ամերիկյան Apache ուղղաթիռ․ Թրամփ
«Միակ տղամարդը» է՜լ բլոգեր դարձավ, է՜լ երեխա գրկող՝ ոչինչ չօգնեց. չեն կարող փողոց գեներացնել
21:09
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 21-րդ փաթեթի մասին
Ինչպես պատերազմը, խաղաղությունը նույնպես մրցակցային է․ Հայաստանը պետք է ձևավորի խաղաղության իր «բաժնետոմսերը»
20:50
Իրանն ԱԷՄԳ-ում ԱՄՆ-ի ներկայացրած բանաձևի նախագիծը որակել է որպես նոր ագրեսիան արդարացնելու փորձ
Կիպրոսի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Երկու իրանցի զինվոր է զոհվել Իսրայելի հարվածների հետևանքով
ՊԵԿ աշխատակիցներն ԻԻՀ-ց ժամանած բեռնատարում հայտնաբերել են չհայտարարագրված 143 կապ բնական մազ

Կողոպտիչ համակարգեր

Երբ հասարակությունը պահանջներ է ներկայացնում իշխանությանը` այս կամ այն ոլորտում համակարգային բարեփոխումներ իրականացնելու համար, իշխանությունը հակադարձում է դրանց այն հակափաստարկով, թե բոլոր ոլորտներն էլ հասարակության հայելին են և ինչպիսին հասարակությունն է, այդպիսին էլ վիճակն է այդ ոլորտներում: Եվ այդ հակափաստարկը, այսինքն հասարակության որակը, դարձել է իշխանական համակարգի համատարած ալիբին:

Ամենուր բարձիթողի վիճակ է, իսկ պաշտոնյաները, իշխանությունը, այդ վիճակը համակարգերով արմատապես փոխելու փոխարեն, համակարգերը դարձրել են իրենց իշխանության հարատևության գործիք, անձնական հարստացման մեխանիզմ, իսկ հասարակությանն էլ` այդ հանցավոր գործունեության կամ անգործության ալիբի: Իհարկե պետք է ընդունել, որ Հայաստանի հասարակության զգալի մասը ամենևին չի փայլում իր գիտակցական և բարոյական որակներով: Պետք է ընդունել, որ խորհրդա-ռուսական արժեքային համակարգը հայ հասարակության մտածողությունը բավական խորը, և նույնիսկ հիմնովին է արատավորել, ու թեև այսօր նկատելի է քաղաքացիական իրավագիտակցության վերելք, այդուհանդերձ դա դեռևես հեռու է բավարար աստիճանից: Հասարակության զգալի մասը դեռևս գտնվում է այդ հին մտածողության, հին բարքերի ազդեցության տակ, դրանց կրողը:

Ընդ որում, հանրության մի զգալի մասը դա անում է առանց ավելոդ դիսկոմֆորտի: Բայց, այդ հանգամանքը ոչ թե նվազեցնում է, ոչ թե հանում է պատասխանատվությունն իշխանության, հատկապես բարձրագույն իշխանության ուսերից, այլ է՛լ ավելի է ծանրացնում և մեծացնում այն: Եթե հասարակության մտածողությունն արատավոր է, իշխանությունը պարտավոր է բուժել նաև այդ մտածողությունը: Իսկ դրա համար կան պետական ինստիտուտներ, համակարգեր, որոնց մեջ ներգրավված են քաղաքացիները, ներգրավված են հասարակության տարբեր շերտերը:

Օրինակ, նույն բանակը, ոստիկանությունը, դատական համակարգը, հարկային համակարգը, այլ համակարգեր: Դրանց միջոցով իշխանությունը պետք է դաստիրակի հասարակությանը, նոր արժեքներ փոխանցի նրան, բարձրացնի իրավագիտակցությունը, փոխի մտածողությունը: Բայց, իրականում իշխանությունն այդ համակարգերով ուղղակի կողոպտում է քաղաքացիներին, հասարակությանը, իսկ հետո էլ ցինիկ կողոպտչի նման մեղքը բարդում հենց հասարակության վրա: Դա հանցավոր ցինիզմ է և մեծագույն մոլորություն: Իշխանությունը պետք է իր վարքով, իր օրինակով, իր հաստատած կենսակերպով և կենսապայմաններով, ինչպես նաև արդարացի բայց անխուսափելի պատիժների մեխանիզմով փորձի փոխել հասարակության մտածողությունը:

Այլ տարբերակ չկա, քանի որ այլ տարբերակի դեպքում արատավոր շերտը միշտ էլ ավելի ագրեսիվ է լինում և հասնում է իր ցանկալի արդյունքին: Թեև Հայաստանի պարագայում կարծես թե համընկնում են իշխանության և արատավոր շերտի ցանկությունները, դրա համար էլ նրանց համատեղ գործունեության արդյունքից դժգոհ է հասարակությունը, իսկ իշխանությունը դժգոհ է հասարակությունից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում