Thursday, 07 12 2023
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Իսրայելը թույլ է տվել դեպի Գազա վառելիք մատակարարել
13:50
Հայաստանը հրեաների համար տարածաշրջանի ամենաանվտանգ երկիրն է
Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրություններ կանցկացվեն
Ռազմական ակադեմիայի կուրսանտները զինված ուժերում ծառայության անցնելիս բնակարան կստանան
Անահիտ Ավանեսյանը Գանայում անդրադարձել է առողջապահական համակարգի զարգացման միտումներին
Անընդունելի է ասել՝ եթե չենք ընտրում Հարությունյանին, ուրեմն ձեռնոց ենք նետում քաղհասարակությանը
Ոչ մեկի համար դոշ տալու հարց չկա, բայց պետք չէ ասել՝ նախկինները կոռումպացված էին, մենք՝ մի սուրբ
13:20
Մի դրամի ուժը՝ Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամին
Երբ վարչապետի աշխատակազմի ղեկավարն էի, եկել եմ ԿԿՀ, բայց չեմ հիշում ինչ ճնշման մասին էր խոսքը, ասե՛ք
Հրապարակե՛ք այն փորձագետների անունները, որոնք ենթարկվել են Հարությունյանի ճնշմանը. Մինասյան
13:10
ԱՄՆ-ն դեմ է Գազայում բուֆերային զոնայի ստեղծմանը
Ալիևի նպատակը Հայաստանի աստիճանական, անցնցում կապիտուլյացիան է
Անկախության ճանապարհին առաջին քայլերն անող Հայաստանի համար երկրաշարժը ծանր փորձություն էր. նախագահ
Հենրիխ Մխիթարյանն աջակցում է Օզբիլիսին․ Լեգենդար ֆուտբոլիստը կվերադառնա՞
Բաքվում շարունակվում է գերեվարված պահեստազորային Գագիկ Ոսկանյանի դատավարությունը
Հավատ չի ներշնչում, որ Քոչարյանի 20-ամյա որդին այդքան գումար կարող էր կուտակել
12:20
Լուծումներ՝ Հայաստանում բիզնեսի զարգացման համար
Վատ պատմությունների շղթան. տները ժամանակին չեն հանձնել տերերին. վարչապետը դժգոհ է
Սպիտակի երկրաշարժի 35-ամյա տարելիցն է. գործադիրը նիստը սկսել է լռության րոպեով
12:10
Նոր, ներկայանալի հեռախոս` ձեռքբերման շահավետ պայմաններով. Ucom-ն առաջարկում է 2024-ը դիմավորել նոր հեռախոսով
Վաշինգտոնի «մահակն» Ալիեւի դեմ. Տարածաշրջանը կմասնատվի աշխարհաքաղաքական ճամբարների՞
11:45
Ի՞նչ զենքեր է խնդրել Ուկրաինան ԱՄՆ-ից
11:40
ՀՖՖ նախագահ ընտրվելու դեպքում ջանք չեմ խնայի, որ Մխիթարյանի նման ֆուտբոլիստները մինչև վերջ խաղան Հայաստանի հավաքականում. Արաս Օզբիլիզ
Քվեարկել՝ մուռ հանելո՞վ. նույնիսկ վիրավորական է, ոչ մի պատգամավոր չի կարող այդքան հիշաչար լինել
Էս պատմության մեջ մոլորվածը մեր ընդդիմադիրները՛ չէին. ՔՊ-ականը ԿԿՀ նախագահի ընտրության մասին
Փորձագետներին դուրս եք մղել, այնինչ նրանք վաստակով, համբավով մասնագետներ, են ֆաշիստներ չեն
Ճնշել են փորձում ՔՊ պատգամավորներին, բայց չեն կարող, հաստ պատի կհանդիպեն. ՔՊ պատգամավոր
Հարգանքի տուրք՝ 88թ-ի երկրաշարժի զոհերի հիշատակին. ԱԺ նիստը մեկնարկել է 1 րոպե լռությամբ

Ուրախ եմ, որ կարողացանք այսօր լինել Սոթքի երեխաների կողքին․ ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչը՝ ՄԻՊ-ին

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն ու Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի գրասենյակը Գեղարքունիքի մարզի Վարդենիս խոշորացված համայնքի Սոթք բնակավայրում անցկացրել են «Երեխաների հետ՝ երեխաների համար» թեմայով հանդիպում-քննարկում, տեղեկանում ենք ՄԻՊ գրասենյակից։

Հունիսի 1-ի առթիվ կազմակերպված միջոցառմանը մասնակցել է մարզի սահմանամերձ բնակավայրերից ավելի քան 170 երեխա՝ ընդհանուր մոտ 230 մարդ, այդ թվում՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ:

Մասնակիցներին ողջունել և Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ շնորհավորել են ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը և Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը:

Պաշտպանը մասնավորապես նշել է, որ հունիսմեկյան միջոցառումը Սոթքում անցկացնելու գաղափարն առաջացել է դեռևս Գեղարքունիքի մարզի սահմանամերձ բնակավայրեր մայիսի սկիզբ կատարած այցի ժամանակ:

«Շնորհակալ եմ Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի գրասենյակին մեր այս գաղափարին աջակցելու պատրաստակամության համար: Մեզ համար առաջնահերթություն էր այսօրվա միջոցառմանը ներգրավել մարզի սահմանամերձ բնակավայրերի բոլոր երեխաներին: Կցանկանայի ևս մեկ անգամ ընդգծել, որ ինձ համար շատ կարևոր է, որ կարողանում ենք տոն պարգևել և լինել դրա մասնակիցը: Ցանկանում եմ, որ յուրաքանչյուրի մանկությունը լցված լինի երջանկության զգացումով, և դուք շրջապատված լինեք սիրով և հոգատարությամբ»,-նշել է Պաշտպանը:

Անահիտ Մանասյանը հատուկ ընդգծել է, որ անկախ բնակավայրից և ապրելու պայմաններից բոլոր երեխաներն ունեն արժանապատիվ ապրելու իրավունք և պետության առաջնահերթությունը պետք է լինի ապահովել դրա համար անհրաժեշտ պայմանները:

«Կարևոր են ոչ թե կյանքի հանգամանքները, որոնց բախվում ենք, այլ այն, թե ինչպես ենք դրանց վերաբերվում և ինչ հնարավորություն ենք կարողանում դրանցից ստանալ: Կարծում եմ, կյանքի բոլոր հանգամանքներից մենք մշտապես կարող ենք շատ լուրջ հնարավորություններ քաղել ապագայի համար: Այս համատեքստում, ցանկանում եմ ևս մեկ անգամ արձանագրել՝ մեզ համար շատ կարևոր է, որ այս օրը կարողացանք անցկացնել հենց այստեղ՝ սահմանամերձ բնակավայրերի երեխաների կողքին», – հավելել է նա:

Քրիստինե Վայգանդն էլ նշել է, որ այսօր ՅՈՒՆԻՍԵՖ-ի համար նշելու կրկնակի առիթ էր՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը և ՄԱԿ-ի Ծնողների համաշխարհային օրը:

«Շատ ուրախ եմ, որ կարողացանք այսօր լինել Սոթքի երեխաների և դեռահասների կողքին, լսել նրանց բարձրաձայնած խնդիրները ու քննարկել հնարավոր լուծումները»,- նշել է Քրիսթինե Վայգանդը:

Նա հատուկ ընդգծել է, որ յուրաքանչյուր համայնքում երեխաներն իրավունք ունեն մեծանալ անվտանգ միջավայրում, մեծանալ առողջ, ստանալ որակյալ կրթություն և բոլոր այն սոցիալական ծառայությունները, որոնք անհրաժեշտ են զարգացման համար:

«ՅՈՒՆԻՍԵՖ-ը շարունակելու է աշխատել ՄԻՊ-ի և այլ գործընկերների հետ՝ աջակցելու երեխաներին և նրանց ընտանիքներին թե՛ Վարդենիս համայնքում, թե՛ ամբողջ Հայաստանում», – ասել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչը:

Միջոցառման նպատակն էր խթանել երեխաների մասնակցության, լսված լինելու և կարծիքն ազատ արտահայտելու իրավունքների իրացումը՝ ստեղծելով երեխայակենտրոն հարթակ, որտեղ երեխաներն ու երիտասարդները կարող են ներկայացնել իրենց հուզող հարցերն ու խնդիրները, և դրանք քննարկել ոլորտային իրավասու ներկայացուցիչների հետ։

Նրանց համար կազմակերպվել են երեխաների իրավունքներին վերաբերելի քննարկումներ՝ Մարդու իրավունքների պաշտպանի, ՄԻՊ աշխատակազմի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչների և պետական պատասխանատու կառույցների մասնագետների ներգրավմամբ: Թեմաներն էին հասարակությունում և ընտանիքում երեխաների պաշտպանությունը և անվտանգությունը, երեխաների կրթությունը և սոցիալական ներառումը, բուլինգը և խտրական վերաբերմունքը, երեխաների առողջության պահանման իրավունքի իրացումը:

Նախադպրոցական տարիքի երեխաների և տարրական դասարանների աշակերտների համար նաև նկարչության ժամ է անցկացվել՝ «Իմ իրավունքները» թեմայով, իսկ «Ընտանիք և համայնք» բարեգործական հասարակական կազմակերպությունը ցուցադրել է «Իսկական ընկեր» տիկնիկային ներկայացումը:

Տոնական օրվա ավարտին երեխաները կիսվել են իրենց տպավորություններով և ամփոփել թեմատիկ քննարկումների արդյունքները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում