Saturday, 23 09 2023
Ադրբեջանը կրկին տապալվեց Հայաստանի հետ սպորտային դիմակայությունում
11:30
Հայտնի մարզիկների արձագանքը․ Արոնյանը պատասխանել է Մամեդյարովին
11:25
Արձագանքեք և օգնեք՝ տարածելու խաղաղության վերականգնման ձայնը. Հենրիխ Մխիթարյան
12:40
Մերժել Հայաստանին հանուն Ռուսաստանի․ Յանա Եգորյանի զոհաբերությունը
Վերջապես․ ՀՖՖ-ի դարակազմիկ որոշումը․․․
Ինչու լցվեց ՈւԵՖԱ-ի համբերության բաժակը․ Ովքեր են մեղավորները․․․
16:00
Բելգրադում սպասում են հայ լեգենդին․ Միջազգային ֆեդերացիայի անդրադարձը
15:58
Fast Sports-ը ստացավ հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզիա
Հայաստանն ու Թուրքիան․Վրացական ֆիասկո, ադրբեջանական անկում․․․
Որ դեպքում Հայաստանի հավաքականը կնվաճի Եվրո-2024-ի ուղեգիր
Պետրակովի ֆունդամենտը․ Խորվաթիայից կրած պարտության հետագիծը․․․
Ալեքսանդր Պետրակովի հետխաղային մամուլի ասուլիսը
22:15
Հայաստանը պայքարեց մինչև վերջ, բայց ցավալի պարտություն կրեց
Հայաստանը պատրաստ է սենսացիայի․ Ուշագրավ փաստեր Խորվաթիայի մասին
Պետրակովը ճիշտ է․ Կարևորագույն հանգրվան Երևանում
00:45
Հայաստանի հավաքականը չպարտվեց Թուրքիային. Պայքարը շարունակվում է
00:04
Դաշյանը դաշունահարեց դարպասը. Հայաստանը բացեց Թուրքիայի հետ խաղի հաշիվը
Ռևանշի խաղը․ Ինչպես հաղթել թուրքերին․․․
Հայաստանի ազգային հավաքականը վերջին մարզումն է անցկացրել Թուրքիայի դեմ խաղից առաջ
Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Թուրքիայի դեմ խաղում․ 1in.am
Պետրակովի հաղթաթուղթն ու հավաքականի հիմնական խնդիրը․․․
Ընդդեմ 250 միլիոնանոց Թուրքիայի․ Կորուստներ մրցակցի ճամբարում
Հայաստանի հավաքականը «ամուր ընկույզ» է դարձել. Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիա
Մահ, կամ ազատությո՞ւն․ Անընդունելի օրակարգ Թուրքիայի դեմ խաղի շուրջ
Ռուսները ճնշե՞լ են Օգանեսյանին․ Հայ ֆուտբոլիստն ուրախ է, բայց․․․
Մերժել ռուսներին․ Հայ ֆուտբոլիստի որոշումն ու հայտարարությունը
Արսեն Զախարյանը Հայաստանի հավաքականո՞ւմ․ Նոր զարգացումներ․․․
Որքան է գնահատված Հայաստանի հավաքականը Թուրքիայի դեմ խաղից առաջ
Ֆուտբոլի տոմսի գնի նոր ռեկորդ․ Որքան վճարել Հայաստան-Խորվաթիա խաղը դիտելու համար
16:00
Կրկին Բելգրադում․ Արթուր Ալեքսանյանի ոսկե հնարավորությունը․․․

Էդուարդ Սպերցյանը Ռուսաստանի լավագույն ֆուտբոլի՞ստ

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը հավակնում կարող է ճանավել Ռուսաստանի 2022/2023 թթ․ լավագույն ֆուտբոլիստ: Ռուսաստանի ֆուտբոլի միության ներկայացված հավակնորդների շարքում տեղ են գտել 10 խաղացողներ։ Բացի Սպերցյանից լավագույն կիսապաշտպանի տիտղոսին հավակնում են Քվինսի Պրոմեսը («Սպարտակ»), Մալկոմը («Զենիթ»), Իվան Օբլյակովը (ԲԿՄԱ), Ֆյոդոր Չալովը (ԲԿՄԱ), Արտյոմ Ձյուբան («Լոկոմոտիվ»), Իգոր Ակինֆեևը (ԲԿՄԱ), Վլադիմիր Պիսարսկին («Օրենբուրգ» / «Կռիլյա Սովետով»), Ալեքսանդր Սոբոլևը («Սպարտակ») և Լուկաս Վերան («Օրենբուրգ»)։ Քվեարկությանը կմասնակցեն ՌՊԼ-ի թիմերի գլխավոր մարզիչներն ու ավագները, լիգայի լեգենդներն ու «Матч Премьер» հեռուստաընկերության ներկայացուցիչները։ Հավասար արդյունքի դեպքում հաշվի կառնվեն երկրպագուների ձայները։ Մրցանակաբաշխությունը տեղի կունենա հունիսի 4-ին։

Նշենք, որ Էդուարդ Սպերցյանը հավակնում է նաև Ռուսաստանի առաջնության լավագույն կիսապաշտպանի մրցանակին։ Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում մեր հավաքականի խաղացողն անց կացրել է 27 հանդիպում դարձել 10 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ: Նշենք, որ Սպերցյանը 2022 թվականին ճանաչվել էր Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ։ Ռուս մասնագետները կքվեարկե՞ն արդյոք Սպերցյանի օգտին։ Այն որ, Սպերցյանն ընդգրկվել է Ռուսաստանի լավագույն 10 ֆուտբոլիստների շարքում արդեն իսկ մեծ ձեռքբերում կարելի է համարել։ Նշենք, որ Մրցաշրջանի ավարտից հետո մեր հավաքականի կիսապաշտպանն ամենայն հավանականությամբ կտեղափոխվի եվրոպական բարձրակարգ ակումբ։ Սպերցյանի ծառայություններով լրջորեն հետաքրքրված է ֆրանսիական «Մարսելը»։ «Ֆրանսիայից ուշադիր հետևում են Սպերցյանին։ իսապաշտպանը «Մարսելի» տրանսֆերային նպատակներից մեկն է։ Գլխավոր մարզիչ Իգոր Տյուդորը ցանկանում է Սպերցյանի հետ պայմանագիր կնքել՝ թիմի կիսապաշտպանությունում մրցակցություն ստեղծելու համար։Հայտնի է նաև, որ ֆուտբոլիստի հնարավոր տրանսֆերն ակտիվորեն դիտարկում են իտալական «Միլանն» ու «Ֆիորենտինան»: Այս ակումբները նույնպես հետևում են Սպերցյանի ելույթներին և կարող են ձեռք բերել նրան, եթե ոչ այս ամռանը, ապա հաջորդ ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում:Երեք ակումբներն էլ պատրաստ են Սպերցյանի համար վճարել ոչ ավելի, քան 14 միլիոն եվրո՝ ներառյալ բոնուսները»,- գրել էր Sport24 պարբերականը։ Նշվում է, որ թիմի առաջ խնդիր է դրված ուժեղացնել հարձակման գիծը։

Սպերցյանի տրանսֆերը կարող է լուծել «Մարսելի» խնդիրներն առջևի գծում և նա դիտարկվում է որպես Դիմիտրի Պայետի հետնորդ ֆրանսիական թիմում։ Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ Սպերցյանը հայտնվել է, Մինալի «Ինտերի» դիտակետում։ Այս մասին գրել էր Metaratings պարբերականը։ Նույն աղբյուրի համաձայն գերմանական մի քանի ակումբներ ևս ցանկանում են ձեռք բերել Սպերցյանի տրանսֆերը: Մասնավորապես, Սպերցյանի խաղին ակտիվորեն հետևում են գերմանական «Բայեր», «Ֆրայբուրգը», Մյունխենգլադբախի «Բորուսիան»։ Հիշեցնենք, որ ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում Սպերցյանի տրանսֆերը ցանկանում էր ձեռք բերել հոլանդական ՊՍՎ-ն։ Ըստ տրանսֆերմարկետ պարբերականի Սպերցյանի տրանսֆերային արժեքն այս պահին 9 միլիոն եվրո է։

Հավանականությունը մեծ է սակայն, որ առաջիկա օրերին հայ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կկրկնապատկվի։ Մրցաշրջանի գարնանային ավարտին Սպերցյանը գրանցում է հերթական կտրուկ աճը։ Ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների «Միլանը», «Ֆիորենտինան» և «Մարսելը» պատրաստ էր Սպերցյանի տրանսֆերի համար «Կրասնոդարին» վճարել 14 միլիոն եվրո։ Թե եվրոպական որ լիգայում կարիերան կշարունակի Սպերցյանն այս պահին դժվար է ասել։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում