Wednesday, 28 02 2024
21:00
Բելգիան 200 մլն եվրո է հատկացրել Ուկրաինային՝ արկերի հրատապ գնման համար
«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունն անդրադարձել է Իվանյանի շուրջ ադրբեջանական հիստերիային
Ադրբեջանական ֆաշիզմով համեմված «դիվանագիտության» թշվառությունը
Ասել՝ Սյունիք մի այցելեք, որևէ հիմնավորում չունի. Փաշինյանը՝ դեսպանատների զգուշացումների մասին
Փաշինյանի թիմակիցները սպառնալիքներ են ստացել
Դե ֆակտո սառեցրել ենք, եթե ՀԱՊԿ-ը նույն կերպ շարունակի, դե յուրե էլ կսառեցնենք. վարչապետ
Սուքիասյանը ծիծաղեց ու մանրամասներ խնդրեց նորակառույցների օրինագծի վերաբերյալ
«Ինչ-որ հրաշքը ո՞րն ա, ստեղ հրաշք չի կարող գործել, օրենքով կարգավորվող նորմ ա». «Հմի էդ ա»
Սումգայիթից Արցախ՝ 36 տարվա «նախիջևանացում»
Ալիևը սպառնացել է վերջնականապես դադարեցնել Ադրբեջանի անդամակցությունը ԵԽԽՎ-ին
Ներքին Հանդի հատվածում ՌԴ սահմանապահների ներկայության մանդատ և պայմանագիր գոյություն չունի․ վարչապետ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
19:00
Նավթի գներն աճել են – 27-02-24
Անկախ ձեր ջղաձգումներից՝ դատավարական խախտումները կունենան հետևանքներ. նախարար Մինասյանը՝ Խամոյանին
Ներքին Հանդում ռուս սահմանապահների ներկայության մանդատ և պայմանագիր գոյություն չունի. վարչապետ
25 հազ. հնդիկ հարկ չի վճարում, թրաֆիկինգի գրանդիոզ սխեմա կարող է լինել. Արթուր Խաչատրյան
18:50
Հնդկաստանի ռազմածովային ուժերը 3,3 տոննա թմրանյութ տեղափոխող նավ են կալանել
Վարչապետին է ներկայացվել ՊՊԾ հաշվետվությունը
Իրանը արբանյակ կարձակի ռուսական տանող հրթիռի միջոցով
ՀՅԴ-ական պատգամավորը շնորհակալություն հատնեց պապի եղբոր նկարը կառավարության շենքում փակցնելու համար
18:30
Իսպանիայում 470 կգ հաշիշ են հայտնաբերել կենդանիներ փոխադրող ավտոմեքենայի քարշակում
Երկրաշարժ Թուրքիայում. այն զգացվել է նաև Հայաստանում
Սերժ Սարգսյանը իր կենցաղային հարցերով անընդհատ նամակ կարող էր գրել, վերահաս արհավիրքի մասին՝ ոչ
Փաշինյանի հայտարարությունը, թե ՌԴ-ն հեղաշրջման փորձեր է արել ՀՀ-ում, հիմք, փաստ չունի. Զախարովա
18:20
ԵՄ-ն 2023 թվականին գրանցել է ապաստանի ստացման ռեկորդային թվով դիմումներ
18:10
Փնտրվում է Միլիոնատեր․ Նոր Խաղարկություն Իդրամից
18:10
Տեխասի նահանգապետն արտակարգ դրություն է սահմանել սաստիկ անտառային հրդեհների պատճառով
Մեկնարկել է Հայաստանի, Ադրբեջանի ու Գերմանիայի ԱԳ նախարարների հանդիպումը
«ՀԵՑ»-ը տուգանվեց տասը միլիոն դրամով. ՀԾԿՀ
18:04
Բայրամովը հանդիպել է Գերմանիայի ԱԳ նախարարին

Շվեդիայում ուժի մեջ են մտել փոփոխություններն ահաբեկչության մասին օրենքում

Այսօր Շվեդիայում ուժի մեջ են մտել ահաբեկչության մասին օրենքում կատարված փոփոխությունները: Դրանք դիտվում են որպես Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Ստոկհոլմի անդամակցության հայտի հաստատման կարևոր մաս: Այդ մասին տեղեկանում է ТАСС գործակալությունից:

Փոփոխությունները նախատեսում են քրեական պատասխանատվության սահմանում ահաբեկչական խմբավորումներին մասնակցության համար, ինչը ենթադրում է ցանկացած գործունեություն` ուղղված նման կազմակերպությունների «տարածմանն, ամրապնդմանն ու աջակցմանը»։

Փոփոխված օրենսդրության համաձայն՝ նման գործունեության համար նախատեսվում է պատիժ՝ մինչև չորս տարի ժամկետով ազատազրկմամբ։ Եթե ​​հանցագործությունը համարվում է առանձնապես ծանր, ապա պատիժ կրելու ժամկետը կարող է տատանվել երկուսից մինչև ութ տարի: Եթե ​​հանցագործը գլխավորել է ահաբեկչական կազմակերպություն, ապա նրան կարող են դատապարտել բանտարկության՝ երկու տարուց ոչ պակաս և 18 տարուց ոչ ավելի ժամկետով կամ ցմահ բանտարկության։

Քրեական հետապնդման կենթարկվեն նաև ահաբեկչական կազմակերպության մասնակցության ֆինանսավորումը, ահաբեկչական գործունեության հրապարակային հրահրումը և հանցագործության կատարման նպատակով հավաքագրումը:

Շվեդիան ակնկալում է, որ հակաահաբեկչական օրենսդրության խստացումը կկարողանա արագացնել Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցության Շվեդիայի հայտի վավերացումը Թուրքիայի կողմից։ Մարտին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Անկարան չի կարող վավերացնել թագավորության անդամակցությունը ՆԱՏՕ-ին, քանի որ Ստոկհոլմը հրաժարվել է արտահանձնել 120 անձանց, որոնց Թուրքիայի իշխանությունները կասկածում են ահաբեկչական գործունեության մեջ:

Շվեդիան և Ֆինլանդիան Հյուսիսատլանտյան դաշինքին միանալու հայտեր են ներկայացրել 2022 թվականի մայիսին, սակայն Թուրքիան արգելափակել է անդամակցության գործընթացը՝ նրանցից պահանջելով ահաբեկչական հայտարարել քրդական կազմակերպությունները և հանձնել այն անձանց, որոնք մեղադրվում են ահաբեկչության կամ 2016 թվականի հեղաշրջման փորձին մասնակցելու մեջ ։

Անցյալ տարվա հունիսի 28-ին Մադրիդում՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի մեկնարկից առաջ, տեղի ունեցան Թուրքիայի նախագահ Էրդողանի, Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստյոյի, այն ժամանակ Շվեդիայի վարչապետի պաշտոնն զբաղեցնող Մագդալենա Անդերսոնի և դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի բանակցությունները։ Ստորագրվեց հուշագիր, որը յուրօրինակ ճանապարհային քարտեզ էր և թույլ էր տալիս Ստոկհոլմին և Հելսինկիին անդամակցել ՆԱՏՕ-ին։

Այս տարվա մարտի 31-ին Թուրքիայի խորհրդարանը հաստատեց ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցության արձանագրությունը. երկիրը դաշինքի անդամ դարձավ ապրիլի 4-ին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում