Thursday, 07 12 2023
Հայտնի է Ռուսաստանի նախագահական ընտրությունների օրը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Իսրայելը թույլ է տվել դեպի Գազա վառելիք մատակարարել
13:50
Հայաստանը հրեաների համար տարածաշրջանի ամենաանվտանգ երկիրն է
Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրություններ կանցկացվեն
Ռազմական ակադեմիայի կուրսանտները զինված ուժերում ծառայության անցնելիս բնակարան կստանան
Անահիտ Ավանեսյանը Գանայում անդրադարձել է առողջապահական համակարգի զարգացման միտումներին
Անընդունելի է ասել՝ եթե չենք ընտրում Հարությունյանին, ուրեմն ձեռնոց ենք նետում քաղհասարակությանը
Ոչ մեկի համար դոշ տալու հարց չկա, բայց պետք չէ ասել՝ նախկինները կոռումպացված էին, մենք՝ մի սուրբ
13:20
Մի դրամի ուժը՝ Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամին
Երբ վարչապետի աշխատակազմի ղեկավարն էի, եկել եմ ԿԿՀ, բայց չեմ հիշում ինչ ճնշման մասին էր խոսքը, ասե՛ք
Հրապարակե՛ք այն փորձագետների անունները, որոնք ենթարկվել են Հարությունյանի ճնշմանը. Մինասյան
13:10
ԱՄՆ-ն դեմ է Գազայում բուֆերային զոնայի ստեղծմանը
Ալիևի նպատակը Հայաստանի աստիճանական, անցնցում կապիտուլյացիան է
Անկախության ճանապարհին առաջին քայլերն անող Հայաստանի համար երկրաշարժը ծանր փորձություն էր. նախագահ
Հենրիխ Մխիթարյանն աջակցում է Օզբիլիսին․ Լեգենդար ֆուտբոլիստը կվերադառնա՞
Բաքվում շարունակվում է գերեվարված պահեստազորային Գագիկ Ոսկանյանի դատավարությունը
Հավատ չի ներշնչում, որ Քոչարյանի 20-ամյա որդին այդքան գումար կարող էր կուտակել
12:20
Լուծումներ՝ Հայաստանում բիզնեսի զարգացման համար
Վատ պատմությունների շղթան. տները ժամանակին չեն հանձնել տերերին. վարչապետը դժգոհ է
Սպիտակի երկրաշարժի 35-ամյա տարելիցն է. գործադիրը նիստը սկսել է լռության րոպեով
12:10
Նոր, ներկայանալի հեռախոս` ձեռքբերման շահավետ պայմաններով. Ucom-ն առաջարկում է 2024-ը դիմավորել նոր հեռախոսով
Վաշինգտոնի «մահակն» Ալիեւի դեմ. Տարածաշրջանը կմասնատվի աշխարհաքաղաքական ճամբարների՞
11:45
Ի՞նչ զենքեր է խնդրել Ուկրաինան ԱՄՆ-ից
11:40
ՀՖՖ նախագահ ընտրվելու դեպքում ջանք չեմ խնայի, որ Մխիթարյանի նման ֆուտբոլիստները մինչև վերջ խաղան Հայաստանի հավաքականում. Արաս Օզբիլիզ
Քվեարկել՝ մուռ հանելո՞վ. նույնիսկ վիրավորական է, ոչ մի պատգամավոր չի կարող այդքան հիշաչար լինել
Էս պատմության մեջ մոլորվածը մեր ընդդիմադիրները՛ չէին. ՔՊ-ականը ԿԿՀ նախագահի ընտրության մասին
Փորձագետներին դուրս եք մղել, այնինչ նրանք վաստակով, համբավով մասնագետներ, են ֆաշիստներ չեն
Ճնշել են փորձում ՔՊ պատգամավորներին, բայց չեն կարող, հաստ պատի կհանդիպեն. ՔՊ պատգամավոր

ՀՀ ՊՆ պաշտոնյան կաշառք է ստացել ժամկետային զինծառայողի օգտին գործողություն կատարելու համար

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացված քրեական վարույթով ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել է, որ Կ. Ա.-ն, զբաղեցնելով ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի տեխնիկական մասի պետ-հրամանատարի տեղակալի պաշտոնը, նույն զորամասի ժամկետային զինծառայողի օգտին գործողություն կատարելու համար վերջինիս հորից միջնորդների միջոցով ստացել է 605.000 ՀՀ դրամ կաշառք:

Ինչպես տեղեկացրին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից, քրեական վարույթով կատարված նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայողին նույն զորամասում վարորդի պաշտոնին նշանակելու հարցում աջակցելու համար վերջինիս հայրը՝ Մ. Գ.-ն, 2023 թվականի մարտին Մ. Հ.-ի և Ա. Գ.-ի միջոցով դիմել է հիշյալ զորամասի տեխնիկական մասի պետ-հրամանատարի տեղակալ Կ. Ա.-ին: Վերջինս էլ, իր ծառայողական լիազորություններով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով զինծառայողի օգտին գործողություն կատարելու համար, 2023 թվականի մարտի 7-ին միջնորդներից մեկի միջոցով և Ս. Խ.-ի օժանդակությամբ պահանջել է 2.500 ԱՄՆ դոլար կաշառք և նույն օրը իր ենթակային՝ զորամասի ավտոմոբիլային ծառայության պետին հանձնարարել է նշված զինծառայողին ընդգրկել վարորդի հաստիքին նշանակվող անձանց ցուցակում: Մ. Գ.-ն, սակայն, ֆինանսական միջոցների բացակայության պատճառով հրաժարվել է տալ պահանջված կաշառքի գումարը, որից հետո Կ. Ա.-ն պահանջել է 1.500 ԱՄՆ դոլար:

«Մ. Գ.-ն, ընդունելով պաշտոնատար անձին կաշառք տալու առաջարկը, Ա. Գ.-ի միջոցով Կ. Ա.-ին է փոխանցել 515.000 ՀՀ դրամին համարժեք 100.000 ՌԴ ռուբլի և 90.000 ՀՀ դրամ (ընդհանուր՝ 605.000 ՀՀ դրամ):

Կ. Ա.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, Ս. Խ.-ին՝ 46-435-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, Մ. Հ.-ին՝ 437-րդ հոդվածի 1-ին մասով, Ա. Գ.-ին՝ 437-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ Մ. Գ.-ին՝ 436-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:

Կ. Ա.-ի և Ս. Խ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ վերը նշված մեղադրյալների վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում