Tuesday, 19 03 2024
Ուղիղ. Ազգային ժողովի հերթական նիստը
Դիլիջանի ոլորանները փակ են բեռնատարների համար
4 պատճառ, թե ինչու չարձագանքել Պուտինի վերընտրությանը
Սպասվում են ինտենսիվ տեղումներ
Եթե նախկինում հնարավոր էր ընտրություն կատարել, այսօր չկա այլընտրանք, քան Եվրոպան
Արսենյանը չի ճանաչում իր գրասենյակի մոտ պայթուցիկ տեղադրելու գործով կալանավորվածներին․ մանրամասներ. «Ժողովուրդ»
Հանրահավաքը կպառակտի՞, թե՞ կմիավորի. «Հրապարակ»
Ռուսները նախազգուշացնում են՝ գենոցիդ ենք անելու
Ինչ է քննարկվել ՔՊ խմբակցության փակ նիստում. «Հրապարակ»
«Ներքին գործերի նախարարությունը 89 հատ թանկարժեք ժամացույց է գնել. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մոտ 5 միլիոն դրամ՝ օրացույցների և օրագրերի համար․ ԱԺ անհիմն գնումները 2024-ի առաջին եռամսյակում. «Ժողովուրդ»
ՀՀ իշխանություններն իրականում չեն պատրաստվում խզել ՌԴ-ի հետ որեւէ միջպետական պայմանագիր. «Հրապարակ»
Փաշինյանը պաշտոնա՞նկ կանի Շիրակի մարզպետին. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանն ապահովագրում է իրեն Ա և Բ պլանների համա՞ր
Հանրապետության նախագահն ընդունել է ֆրանսիացի մտավորականների
Պուտինը ՌԴ նախագահի թեկնածուներին առաջարկել է համատեղ աշխատել
Եթովպիայում ՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել երկրի նախագահին
Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարությունների միջև անցկացվել են առաջին քաղաքական խորհրդակցությունները
Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել «…և նորից Գարուն» ներկայացմանը
00:07
Բայդենը Նեթանյահուին հայտնել է Իսրայելի ռազմական ծրագրերի վերաբերյալ մտահոգությունների մասին
Էրդողանը շնորհավորել է Պուտինին
00:03
ԱՄՆ-ն չի շնորհավորի Պուտինին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
Եղանակային պայմանները ՀՀ ավտոճանապարհներին
Արա Աբրահամյանի ներկայացուցիչը 20-ամյա երիտասարդի է ծեծի ենթարկել
Փաշինյանը փոխզիջման օրինակ է ծառայում․ 31 գյուղի հեկտարները կվերադարձվե՞ն
Մեր քաղաքականությունն է թույլ չտալ պատերազմ. Նիկոլ Փաշինյանը Ոսկեպարում էր
ՌԴ նախագահի ընտրության բուն ինտրիգը նոր է սկսվում
Երթուղայինի վարորդը և կանգառում սպասող կինը հարվածներ են հասցրել միմյանց
ՆԱՏՕ-ն նախապատվությունը տալիս է Բաքվի՞ն․ Ստոլտենբերգի «անհամաչափ» օրակարգը

Կիբերանվտանգության ոլորտում ՀՀ համար վտանգավոր է ոչ այնքան Իսրայել-Ադրբեջան գործակցությունը, որքան` ՌԴ-ի հետ. Չերնամորյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Իսրայելահայեր» թերթի գլխավոր խմբագիր ու Պետախ Տիկվայի Իսրայելահայերի «Նաիրի»  միության նախագահ Արտյոմ Չերնամորյանը։

-Պարոն Չերնամորյան, տեղեկատվական անվտանգության ոլորտի մասնագետ Սամվել Մարտիրոսյանն օրերս մտահոգություն էր հայտնել, որ Իսրայելը Արդբեջանի հետ ունենալով լուրջ ռազմաարդյունաբերական համագործակցություն, վերջերս նաև պայմանագիր է ստորագրել՝ Ադրբեջանում լուրջ կիբերմիավորման, մասնագետների պատրաստման մասին։ Ընդ որում՝ խոսքը գնում է ինչպես պաշտպանողական, այնպես էլ հարձակվողական կիբերանվտանգության մասին։ Այս ամենը ի՞նչ վտանգներ է սպառնում Հայաստանին։

-Անկեղծ ասած՝ չգիտեմ ինչու է այդ թեման հիմա Հայաստանում արծարծվում, գուցե սա կապ ունի Իսրայելի նախագահ Հերցոգի՝ Ադրբեջան կատարած այցի հետ, որտեղ նա Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության հետ հանդիպումներ է ունեցել։

Ինչ վերաբերում է կիբերանվտանգային համակարգի ուսումնական կենտրոնների ստեղծմանը, ապա առաջին անգամ  մենք այս մասին ինֆորմացիա ստացանք դեռ անցած տարվա հունիսին։ Այն ժամանակ Ադրբեջանի տեխնոլոգիաների և տրանսպորտի նախարարն  այցելել էր Իսրայել ու այս  ոլորտում որոշակի պայմանավորվածություններ ձեռք բերել։Խոսքը գնում է Հայֆայի համալսարանի  հետ համագործակցության մասին, որի ջանքերով Ադրբեջանում ստեղծվելու է կիբերհարձակումներից պաշտպանության կենտրոն։ Մոտ երեք տարվա  ընթացքում պետք է նախապատրաստեն շուրջ հազար մասնագետներ։ Ընդ որում՝  ոչ միայն մասնագետներ, այլ նաև ուսուցիչներ, որոնք հնարավորություն կունենան դասավանդել ու  մեծացնել կիբերհարձակումներից պաշտպանվելու  գիտելիքները։

Սա իսկապես վատ հետևանքներ կարող է ունենալ Հայաստանի համար։ Պատերազմի ժամանակ հայկական տեղեկատվական  կայքերի վրա բազմաթիվ կիբերհարձակումներ էին տեղի ունենում, որից պաշտպանվելու հնարավորությունները այդքան էլ գոհացուցիչ  չէին։ Ինչպես գիտեք՝ Իսրայելում այդ տեխնոլոգիաները աշխարհում ամենազարգացածներից են և շատ դեպքերում նշվում է, որ հրեաները իրենց բոլոր բարեկամ երկրներից ինֆորմացիա են կարողանում հավաքել։ Իրենց հետախուզական ցանցը սփռված է ամբողջ աշխարհով մեկ։ Նույնիսկ մի ծիծաղելի   նախադասություն էլ կա, որ «յուրաքանչյուր հրեա իր պետության լրտեսն է արտասահմանում»։ Նմանատիպ կենտրոնների ու մասնագետների  վերապատրաստումը Իսրայելի համալսարաններում լավագույն մասնագետների կողմից շատ մտոհոգիչ է։ Այո՛, Թումոն շատ լավն է, բազմաթիվ այլ լավ կենտրոններ ունենք, բայց տեղեկատվության անվտանգության ոլորտի շատ կենտրոններ ու մասնագետներ մենք չունենք։ Պետք է պայքարենք ոչ միայն զենք ձեռք բերելու, այլ կիբերհարձակումներից պաշտպանվելու համար։ Այժմ կիբերհարձակումներ կազմակերպելու դար է և ովքեր տիրապետում են այս ոլորտին, ունեն լավ մասնագետներ, կարողանում են լուրջ ազդեցություն ունենալ նույնիսկ պատերազմի ժամանակ տարբեր հրամանների իջեցման և  տեղում ազդեցություն ունենալու իմաստով։

Չգիտեմ՝ մեր կառավարությունն այս մասին ինչ է մտածում, բայց սա իրոք մտահոգիչ է։

-Հայաստանին Իսրայել-Ադրբեջան այս ոլորտի գործակցությունից ի՞նչ վտանգներ է սպառնում։

-Առհասարակ պետք է նշել, որ Հայաստանի համար վտանգավոր է ոչ միայն Իսրայելի ու Ադրբեջանի համագործակցությունը։ Վերջերս իմացանք, որ պետական կառույցներից մեկում «կասպերսկի» անտիվիրուսի հետ կապված մրցույթ էին կազմակերպել, լրագրողներն էլ այդ մասին բարձրաձայնեցին։ Սա խիստ մտահոգիչ է։ Ես վախենում եմ ասել, որ ոչ միայն հրեական  կիբերհարձակումները Ադրբեջանի կողմից Հայաստանի համար կարող են վտանգավոր լինել, այլ բոլոր ռուսական էլեկտրոնային հասցեները, սերվերները, յանդեքսը, մեյլը։ Կրկնում եմ՝ բոլոր ռուսական սերվերները, որոնք օգտագործվում են Հայաստանում՝ կարող են վտանգավոր լինել երկրի անվտանգության համար։ Կարող են յուրաքանչյուր քաղաքացու մասին տեղեկություն ստանալ ու փոխանցել Ադրբեջանին, և սա ամենաքիչը։ Ինչ վերաբերում է Իսրայելի հետ Ադրբեջանի համագործակցությանն այս ոլորտում, ապա գիտեք, որ որքան էլ Բաքուն ասում է, որ սա իր անվտանգության համար է անում, նա միևնույն ժամանակ կարողանում է դիվանագիտորեն օգտագործել Իսրայելի ողջ պոտենցիալը և՛ ինֆորմացիոն տեխնոլոգիաների և՛ նորագույն զինատեսակների  հետ կապված։ Պատերազմի  ժամանակ նույնիսկ նոր իսրայելական զինատեսակների փորձարկում է եղել։ Հայաստանը պարզապես իրենց համար դարձել է փորձադաշտ։ Սա իսկապես շատ մտահոգիչ է, մանավանդ  հիմա, երբ նորից Իրանի թեման է այստեղ բարձրացվում, նորից զորավարժություններ են այստեղ կազմակերպվում։ Ինչպես  գիտեք՝ միակ մարդը, որ այստեղ Իսրայելում զոհվեց մի քանի օրվա հակամարտության արդյունքում, մեր հայկական համայնքից էր։  Տարվա կտրվածքով մի քանի անգամ Իսրայելում նման  ընդհարումներ ու սրացումներ լինում են, բայց, ցավոք սրտի, այս անգամ մեր հային բաժին հասավ նման ճակատագիր։

-Ձեր  խոսքերից կարելի է ենթադրել, որ Հայաստանն այնքան էլ պատրաստ չէ այն մարտահրավերներին, որոնց բախվում է Իսրայել-Ադրբեջան համագործակցության արդյունքում։

-Կարծում եմ՝ո՛չ։ Ինչքան էլ մենք նոր տեխնոլգիաներին զարկ  են տալիս, սրա հետ մեկտեղ պետք է մտածել կիբերանվտանգության մասին։ Ես գիտեմ, որ քանի դեռ մենք ՀԱՊԿ անդամ ենք, քանի դեռ ունենք հարյուրավոր պայմանագրեր Ռուսաստանի հետ՝ անվտանգության ոլորտի հետ կապված, չենք կարող  լինել վստահ, որ որևէ մի դավաճան, ծախված անձնավորություն չի փոխանցի տեղեկատվություն Ռուսաստանի հատուկ ծառայություններին։

Այս իմաստով ես խորհուրդ կտամ համագործակցել ԱՄՆ-ի հետ։ Այն տեխնոլոգիաները, որոնք Իսրայելն ունի կիբերանվտանգության, կիբերպաշտպանության հետ կապված՝ վստահ եմ, որ ԱՄՆ-ն ունի դրան համարժեք պատասխանող ծրագրեր։Իմ կարծիքով՝ այս պարագայում պետք է ամերիկյան դաշնակիցների մոտ փնտրել այս հիմնախնդրի լուծման բանալին։ Հնարավոր է նաև ԱՄՆ-ն որոշակի ճնշում գործադրի Իսրայելի վրա, որպեսզի մինիմալին հասցնի Ադրբեջանին նման տեխնոլոգիաների կամ մասնագետների տրամադրումը։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում