Saturday, 02 03 2024
Երևան-Երասխ ավտոճանապարհին մեքենան ամբողջությամբ այրվել է
3 հոգի դանակահարվել է մեքենան կայանելու վեճի պատճառով
Երևանում Chevrolet Volt-ով բախվել է եռագույն դրոշի բետոնե պատվանդանին, վնասվել է կայանված 4 մեքենա
00:33
Լիտվայի և Լատվիայի ՆԳ նախարարությունների հետ համագործակցությունն ամրապնդվում է
Հայ-ադրբեջանական սահմանին նախատեսվում է ԵՄ դիտորդների ավելացում
Նորագյուղ թաղամասը՝ Երևանի նոր կենտրոն. քաղաքապետ Ավինյանը հանդիպել է ֆրանսիացի ճարտարապետների հետ
00:15
Ֆինլանդիայի նախագահը խոսել է երկրի համար միջուկային զսպման ուժերի նշանակության մասին
Գազայի հատվածում օգնության դիմելիս ավելի քան 100 մարդ Է զոհվել
23:45
Օրբանը կոչ է արել անհապաղ սկսել Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցությունները
23:30
Հունաստանի ազգային պաշտպանության նախարարը գալիք շաբաթ պաշտոնական այց կկատարի Հայաստան
Ռուսաստանի կեղծ թեզն է, թե Հայաստանում բևեռների բախման վտանգ կա
Մյունխենը ոչինչ չի փոխել, Ալիևն իր խաղն է խաղում, օգնում է Շոլցի միջնորդի դերին
Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր գյուղում անասնագոմի տանիք և մոտ 300 հակ անասնակեր է այրվել
Իր տանը հրազենային վնասվածքով հիվանդանոց տեղափոխվածը հայտնի ընկերության տնօրեն է
Հայաստանը «դանդաղ շտապում է» դեպի ԵՄ
Պատմության «երկսայրի սուրը»
Վլադիմիր Պուտինը զորակոչի մասին հրամանագիր է ստորագրել
21:40
Ալլա Պուգաչովան նոր ալբոմ է թողարկել
21:30
Լեհաստանի Շչեցին քաղաքում մեքենան մխրճվել է ամբոխի մեջ, ինչի հետևանքով 12 մարդ վիրավորվել է
Թուրքիայի Դենիզլի նահանգի հիվանդանոցներից մեկի մոտ հրաձգություն է տեղի ունեցել
Վահագն Խաչատուրյանն այցելել է Աինկավայի հայկական եկեղեցի
Բախտորոշ օր Իրանում. Գերագույն առաջնորդի կոչը.
20:50
Բուլղարիան դադարեցնում է Ռուսաստանից նավթի ներկրումը
Հայաստանը երբեք չի համաձայնել իր տարածքում միջանցք տրամադրել Ադրբեջանին. Ռուբինյան
ԿԳՄՍ նախարարը և դեսպանը քննարկել են Թուրքմենստանում Հայաստանի մշակույթի օրեր անցկացնելուն առնչվող հարցեր
Թուրքիայի և Հայաստանի հատուկ ներկայացուցիչները կարող են հանդիպել Երևանում
Թուրքիան ցանկանում է հարաբերություններն ամբողջությամբ կարգավորել Հայաստանի հետ. թուրք դիվանագետ
20:30
Բիբլոս Բանկ Արմենիան աջակցել է «Նորարարի երկընտրանքը» բեսթսելերի հայերեն հրատարակությանը
20:20
ԻԻՀՊ կորպուսի սպա է զոհվել Սիրիային հասցված իսրայելական հարվածի հետևանքով
Թուրքիայի Քահրամանմարաշ նահանգում երկրաշարժ է տեղի ունեցել

Ռուսական կողմից հայտնել են ՌԴ-ի տարածքում ԱԹՍ-ներով մի շարք հարվածների և ԼԺՀ-ի գնդակոծության մասին. կան զոհեր և վիրավորներ

Ուկրաինայի զինված ուժերի կողմից Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության Կարպատի բնակավայրում թռչնաֆաբրիկայի գնդակոծության հետևանքով 5 մարդ է զոհվել, 24 մարդ՝ վիրավորվել: Այս մասին հաղորդել է «Վերահսկողության և համակարգման համատեղ կենտրոնում» ԼԺՀ-ի ներկայացուցչությունը:

//

Տեղի իշխանությունները հաղորդել են, որ բոլոր տուժածները հոսպիտալացվել են, նրանցից երկուսը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում:

РИА Новости գործակալությունը, վկայակոչելով «Վերահսկողության և համակարգման համատեղ կենտրոնի» տարածած տեղեկությունը, հաղորդում է, որ գնդակոծությունն իրականացվել է HIMARS համակարգերից:

Իր հերթին ՌԴ Բելգորոդի մարզի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը հայտարարել է, որ գիշերը զանգվածային գնդակոծության է ենթարկվել Շեբեկինո բնակավայրը: 4 մարդ վիրավորվել է: Ըստ Գլադկովի՝ «Գրադ» համակարգից արձակված արկերի պատճառով վնասվել են 8 բազմաբնակարան շենք, 4 մասնավոր շենք, դպրոցի շենքը և 2 վարչական շենք, ինչպես նաև մեքենաներ: Մեկ խանութ ամբողջովին այրվել է:

«Այսօրվանից սկսում ենք Շեբեկինսկի և Գրայվորոնսկի շրջաններից դուրս բերել երեխաներին: Այսօր առաջին երեք հարյուր երեխաներին կուղարկենք Վորոնեժ», – գրել է Գլադկովն իր Telegram ալիքում:

ТАСС գործակալությունն իր հերթին հաղորդում է, որ ՌԴ Կրասնոդարի երկրամասի Իլսկի նավթավերամշակման գործարանում անօդաչու թռչող սարք է ընկել: Տուժածներ չկան:

Նաև հաղորդվում է, որ Կրասնոդարից ոչ հեռու գտնվող Նեֆտեկաչկա բնակավայրի Աֆիպսկի նավթավերամշակման գործարանում հրդեհ է բռնկվել ԱԹՍ-ի հնարավոր հարվածի պատճառով: Ըստ Կրասնոդարի երկրամասի նահանգապետի՝ հրդեհը մարվել է, տուժածներ չկան:

BBC-ի ռուսական ծառայությունն էլ հաղորդում է, որ ի տարբերություն նախորդ օրերի՝ թիկունքում գտնվող ուկրաինական քաղաքներին գիշերը զանգվածային հարվածներ չեն հասցվել:

Մայիսի 30-ին Մոսկվայի և Մոսկվայի մարզի վրա 8 ԱԹՍ էր արձակվել: Այդ հարձակումից հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Մոսկվայում ավելի շատ ՀՕՊ համակարգեր կտեղադրվեն: Կրեմլի ղեկավարի խոսքով՝ Մոսկվայի վրա ԱԹՍ-ների հարձակման նպատակը «Ռուսաստանին պատասխանի հրահրելն է»: Ուկրաինայի իշխանությունները հերքել են իրենց առնչությունը հարձակմանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում