Saturday, 23 09 2023
Ադրբեջանը կրկին տապալվեց Հայաստանի հետ սպորտային դիմակայությունում
11:30
Հայտնի մարզիկների արձագանքը․ Արոնյանը պատասխանել է Մամեդյարովին
11:25
Արձագանքեք և օգնեք՝ տարածելու խաղաղության վերականգնման ձայնը. Հենրիխ Մխիթարյան
12:40
Մերժել Հայաստանին հանուն Ռուսաստանի․ Յանա Եգորյանի զոհաբերությունը
Վերջապես․ ՀՖՖ-ի դարակազմիկ որոշումը․․․
Ինչու լցվեց ՈւԵՖԱ-ի համբերության բաժակը․ Ովքեր են մեղավորները․․․
16:00
Բելգրադում սպասում են հայ լեգենդին․ Միջազգային ֆեդերացիայի անդրադարձը
15:58
Fast Sports-ը ստացավ հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզիա
Հայաստանն ու Թուրքիան․Վրացական ֆիասկո, ադրբեջանական անկում․․․
Որ դեպքում Հայաստանի հավաքականը կնվաճի Եվրո-2024-ի ուղեգիր
Պետրակովի ֆունդամենտը․ Խորվաթիայից կրած պարտության հետագիծը․․․
Ալեքսանդր Պետրակովի հետխաղային մամուլի ասուլիսը
22:15
Հայաստանը պայքարեց մինչև վերջ, բայց ցավալի պարտություն կրեց
Հայաստանը պատրաստ է սենսացիայի․ Ուշագրավ փաստեր Խորվաթիայի մասին
Պետրակովը ճիշտ է․ Կարևորագույն հանգրվան Երևանում
00:45
Հայաստանի հավաքականը չպարտվեց Թուրքիային. Պայքարը շարունակվում է
00:04
Դաշյանը դաշունահարեց դարպասը. Հայաստանը բացեց Թուրքիայի հետ խաղի հաշիվը
Ռևանշի խաղը․ Ինչպես հաղթել թուրքերին․․․
Հայաստանի ազգային հավաքականը վերջին մարզումն է անցկացրել Թուրքիայի դեմ խաղից առաջ
Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Թուրքիայի դեմ խաղում․ 1in.am
Պետրակովի հաղթաթուղթն ու հավաքականի հիմնական խնդիրը․․․
Ընդդեմ 250 միլիոնանոց Թուրքիայի․ Կորուստներ մրցակցի ճամբարում
Հայաստանի հավաքականը «ամուր ընկույզ» է դարձել. Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիա
Մահ, կամ ազատությո՞ւն․ Անընդունելի օրակարգ Թուրքիայի դեմ խաղի շուրջ
Ռուսները ճնշե՞լ են Օգանեսյանին․ Հայ ֆուտբոլիստն ուրախ է, բայց․․․
Մերժել ռուսներին․ Հայ ֆուտբոլիստի որոշումն ու հայտարարությունը
Արսեն Զախարյանը Հայաստանի հավաքականո՞ւմ․ Նոր զարգացումներ․․․
Որքան է գնահատված Հայաստանի հավաքականը Թուրքիայի դեմ խաղից առաջ
Ֆուտբոլի տոմսի գնի նոր ռեկորդ․ Որքան վճարել Հայաստան-Խորվաթիա խաղը դիտելու համար
16:00
Կրկին Բելգրադում․ Արթուր Ալեքսանյանի ոսկե հնարավորությունը․․․

Չեմպիոնական դիմակայություն «Հանրապետականում»․ Արդարությունը կհաղթանակի՞

Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի նախավերջին՝ 35-րդ տուրում, հունիսի 2-ին Հայաստանի գործող չեմպիոն «Փյունիկը» Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կմրցի «Ուրարտուի» հետ։ Այս պահին մրցաշարային աղյուսակը 79 միավորով գլխավորում է «Ուրարտուն», իսկ «Փյունիկը» երկու միավոր ավելի քիչ ունի։ Վերջին տուրում «Փյունիկի» մրցակիցը լինելու է 4-րդ հորիզոնականում գտնվող «Ալաշկերտը», իսկ «Ուրարտուն» խաղալու է 6-րդ հորիզոնականում գտնվող Երևանի «Արարատի» հետ։ 35-րդ տուրում հաղթելու դեպքում «Փյունիկը» մեկ միավորով առաջ կանցնի «Ուրարտուից» և հաստատուն քայլ կկատարի դեպի չեմպիոնություն։ Եթե հաղթի «Ուրարտուն», ապա այս թիմի վերջին տուրից առաջ կհռչավի Հայաստանի չեմպիոն։ Ոչ-ոքի գրանցելու դեպքում ավելի շահավետ իրավիճակում կհայտնվի «Ուրարտուն», որը վերջին տուրում հաղթելու դեպքում կնվաճի Հայաստանի առաջնության ոսկե մեդալը։ Կարճ ասած «Հանրապետական» մարզադաշտում կայանալիք հանդիպումը կարելի է անվանել չեմպիոնական դիմակայություն։ Ո՞վ կհաղթի առաջիկա մրցավեճում և իրականում ով է արժանի կրելու Հայաստանի չեմպիոնի տիտղոսը։ «Ուրարտուն» նախորդ տարիների համեմատ ակնհայտորեն ավելի լավ մրցաշրջան է անցկացնում։ Թիմը գլխավորում է ազգությամբ ռուս Դմիտրի Գունկոն, որը նախկինում աշխատել է «Նոա» և «Արարատ-Արմենիա» ակումբներում։

Այս տարվա սկզբին «Ուրարտու» ակումբը հայտարարեց, որ Գունկոն հայկական անձնագիր է ստացել։ Թե ինչով այս տեղեկությունը պետք է ուրախացներ երկրպագուներին դժվար է ասել։ Ամեն դեպքում օտարազգի այս մասնագետի շնորհիվ «Ուրարտուն» առաջընթաց է գրանցել ինչը փաստ է։ Միևնույն ժամանակ նշենք, որ օտարազգի այս մասնագետը հայտնի է Հայաստանի առաջնության վերջին հատվածում տապալվելով։ Նախորդ առաջնության առաջին հատվածից հետո Գունկոյի գլխավորած «Արարատ-Արմենիան» 8 միավորի առավելություն ուներ «Փյունիկի» նկատմամբ սակայն Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը ցուցաբերելով կամային բարձր հատկանիշներ գերազանցեց Գունկոյի թիմին և դարձավ չեմպիոն։ Գունկոյի գլխավորությամբ առաջնության վերջին հատվածը ձախողել էր նաև «Նոան»։ Ընացիկ առաջնության առաջին հատվածից հետո «Ուրարտուն» արդեն 10 միավորի առավելություն ուներ «Փյունիկի» նկատմամբ, բայց․․․։ Մեր գործող չեմպիոն այս տարի ևս աչքի է ընկնում կամային բարձր որակներով և ունի իրական հնարավորություն Գունկոյին կրկին «ծանր հարված» հասցնելու։

Հարկ ենք համարում նշել, որ անցյալ տարի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան մերժում էր «Փյունիկի» խնդրանքը առաջնության հանդիպումները հետաձգելու վերաբերյալ։ Հայաստանի չեմպիոնը հանդես էր գալիս եվրագավաթների խաղարկություններում և կադրային խնդիրների պատճառով ուղղակի չէր կարողանում պայքարել երկու «ֆրոնտներում»։ Դրա հետևանքով «Փյունիկը» շատ կարևոր միավորներ կորցրեց առաջնությունում։ Փասենք թերևս, որ եթե ՀՖՖ-ն ընդառաջեր «Փյունիկին», ապա վերջինս այս պահին ապահոված կլիներ առաջին հորիզոնականը և չեմպիոնության հարցն արդեն լուծված կլիներ։ Նշենք նաև, որ «Փյունիկը», թե խաղի որակով թե կազմով ակնհայտորեն ուժեղագույնն է Հայաստանում և միանգամայն արժանի է մեծ հաղթանակին։ Ավելին, նախորդ տարի եվրագավաթներում ունեցած հաջող ելույթներից հետո ձեռք բերած վարկանիշի շնորհիվ այս տարի Չեմպիոնների լիգայի խաղարկությունում «Փյունիկը» կարող է հայտնվել շահեկան զամբյուղում ինչը օգտակար է առաջին հերթին հայկական ֆուտբոլի համար։ Ինչ վերաբերվում է «Ուրարտուին», ապա այս թիմը երբեք աչքի չի ընկել եվրագավաթներում։

Չնայած շատ է խոսվում, որ այս թիմի սեփականատեր Ջևան Չելոյանցը լուրջ միջոցներ է հատկացնում ակումբին, այնուամենայնիվ վերջին տարիներին «Ուրարտուն» որևէ լուրջ հաջողության չի հասել։ Հայցելով «Ուրարտուի» երկրպագուների ներողամտությունը հուսով ենք, որ չեմպիոնական խաղում «Փյունիկը» կհաղթի ինչի արդյունքում կհաղթանակի նաև արդարությունը։ Այլ պարագայում ակամայից կստացվի որ «Ուրարտուն» չեմպիոն է դառնում ՀՖՖ-ի օգնությամբ։ Ֆուտբոլային ընտանիքով շատ է խոսվում, որ «Ուրարտուն» վայելում է ֆեդերացիայի ղեկավարության համակրանքը։ Լիահույս ենք նաև, որ առաջիկա խաղում ՀՖՖ-ի կողմից նշանակված մրցավարները օգնության ձեռք չեն մեկնի Ջևան Չելոյանցի թիմին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում