Sunday, 25 02 2024
Ռուսաստանի և Իրանի շահերի բախում կա, որի վրա փորձում է խաղալ Թուրքիան
Հանու՞ն, թե՞ ընդդեմ Ռուսաստանի
16:45
Իրանի հարավում հայտնի կին ահաբեկչի են ձերբակալել
16:15
Իսրայելը սովն օգտագործում է որպես զենք. Բորել
16:15
Արևմտյան երկրները պետք է ավելի համարձակ դառնան. Սունակ
Արտաշատում էլեկտրական շչակ է փորձարկվելու
«Խաղաղության խաչմերուկը» կարևոր է Հնդկական օվկիանոսում ենթակառուցվածքային ծրագրերի առումով
15:30
Բելառուսում խորհրդարանական ընտրություններ են ընթանում
Ալիևը շնորհավորել է Էրդողանին՝ նրա 70-ամյա հոբելյանի առթիվ
15:00
Ալեքսանդր Լուկաշենկոն կառաջադրվի նախագահի թեկնածու
Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները փետրվարի 26-ի համար
ՎԶԵԲ-ի միջոցներով Գյումրիում կիրականացվի «Գյումրու քաղաքային ճանապարհներ» ծրագիրը
14:15
Առանց Հայաստանի ՀԱՊԿ-ը չի փլուզվի. Ալեքսանդր Լուկաշենկո
Մյունխենի համաժողովը կանխեց Ռուսաստանի ծրագիրը. Աստծո նվեր էր մեզ՝ հրաշք
ՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Վալենսիայում տեղի ունեցած հրդեհի կապակցությամբ
Գնալով ուժեղանում է Հայաստանի դերը տարածաշրջանային գործընթացների վրա
13:30
Ռուսաստանը սկսել է կրկին տարածքներ նվաճել Ուկրաինայից. Բայդեն
Ռադիկալ ահաբեկչի պահվածք է. ադրբեջանցին դանակով տարեցի վիզ է կտրել
Այսօր Անառակի կիրակին է
Օսկանյանի տասը տոկոսի հավանականությունը եւ արցախցիների հարյուր տոկոսյա «ոչը»
Փորձարկվելու է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի էլեկտրական շչակը
Վարչապետը շնորհավորական ուղերձներ է հղել Քուվեյթի Պետության էմիրին և վարչապետին
12:15
Դոնալդ Թրամփը կրկին հաղթանակ տարավ Նիկկի Հեյլիի նկատմամբ
1 զոհ, 2 վիրավոր․ Արտավազ գյուղում Nissan-ը բախվել է Волга-ին և մխրճվել բնակչի տան մեջ
Կապան, Գորիս, Դիլիջան և Իջևան քաղաքներում տեղում է ձյուն
Հրդեհ՝ Մխչյան գյուղում․ տուժածներ չկան
Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային շրջաններում՝ ձյուն
Սյունիքում ձյուն է տեղում․ իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին
Զինծառայող է մահացել․ ՀՀ ՊՆ
10:45
Աշխարհի ամենամեծ բանակում ծառայում է 2 մլն մարդ, ամենափոքրում՝ 245

Ի՞նչ է առաջարկում Վաշինգտոնն Արցախին

Ողջունում ենք «համաներման» մասին Իլհամ Ալիևի հայտարարությունները, հայտարարում է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Միլլերը, խոսելով հայ-ադրբեջանական կարգավորման և Քիշնևում սպասվող հանդիպումից դրական սպասման մասին: Իսկ ի՞նչ էր ասել Իլհամ Ալիևը «համաներման» մասին: Մայիսի 28-ին այցելելով Լաչին նա ասել էր, որ Արցախի նախագահը պետք է հանձնվի, պաշտոնական ինստիտուտները պետք է լուծարվեն և այդ դեպքում միայն կարող են արժանանալ ներման, իսկ արցախցիներն էլ պետք է հրաժեշտ տան կարգավիճակ ունենալու մտքին և դաս քաղելով սահմանային անցակետի տեղակայումից, պետք է համակերպվեն կամ հեռանալու, կամ Ադրբեջանին ինտեգրվելու մտքին:

Հիմա, երբ պետքարտուղարության խոսնակը հայտարարում է, որ ողջունում են Ալիևի հայտարարությունը «համաներման» մասին, ի՞նչ նկատի ունի այդ ողջույնի ներքո: Որովհետև, Ալիևը հայտարարությունն արել է շատ հստակ համատեքստով և բովանդակությամբ, ըստ այդմ ողջունել դա, նշանակում է ողջունել ամբողջը: Դա նշանակում է ողջունել Արցախի վերաբերյալ Ալիևի արտաբերած մոտեցումը: Հետևաբար, Վաշինգտոնն ի՞նչ է առաջարկում Արցախին՝ համակերպվե՞լ այն կանոնների կամ պայմանների հետ, որ համաներում ստանալու դիմաց առաջարկում է Ալիևը, թե՞ պարզապես պատրաստվել հեռանալու՝ Հայաստան տեղափոխվելու մասին: Ո՞րն է առաջարկը, որը պետք է նպաստի նաև հայ-ադրբեջանական կարգավորմանը, Կովկասի խաղաղությանը:

Արդյո՞ք Վաշինգտոնի «ողջույնը» պարզապես կանաչ լույս չէ Ալիևին՝ շարունակել Արցախը սեղմելու քաղաքականությունը: Դա խաղաղության ճանապա՞րհ է, թե՞ դա ճանապարհ է, որ տանում է նոր պատերազմի, որով պետք է լուծվեն ավելի լայն աշխարհաքաղաքական հարցեր, իսկ դրանց համար գինը վճարեն դարձյալ Արցախը և Հայաստանը: Սա շատ կարևոր հանգամանք է և այդ հարցադրումները հայ ժողովուրդը պետք է դնի բոլոր այն սուբյեկտների առաջ, որոնք հավակնում են լինել Կովկասի խաղաղության «մոդերատոր», «կորդինատոր», «երաշխավոր» կամ որևէ այլ բան: Հայաստանը և հայ ժողովուրդը պատրաստ են աշխատել այդպիսի իրական մտադրություն ունեցող բոլոր սուբյեկտների հետ, բայց խաղաղությանն ուղղված աշխատանքի գլխավոր պայմանը պետք է լինի խաղաղության գլխավոր խոչընդոտի՝ Ալիևի սանձահարումը: Առայժմ դրա փոխարեն գերակայում է նրան՝ աշխարհաքաղաքական մեծ դիմակայության գլխավոր գործող սուբյեկտների, պայքարի գլխավոր կողմերի՝ մեկը մյուսին սանձահարելու համար «սանձազերծելը»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում