
Ուկրաինայի անվտանգության ուժերը Մոսկվայի վրա գրոհել են ութ անօդաչու թռչող սարքով․ հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Հարձակմանը մասնակցել է ութ ինքնաթիռային անօդաչու թռչող սարք, որոնք բոլորը խոցվել են»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ռադիոլոկացիոն պաշտպանության միջոցով հաջողվել է ճնշել երեք անօդաչու թռչող սարքի, որոնք կորցրել են կառավարումն ու շեղվել նախատեսված թիրախներից։ Մոսկվայի մարզում «Պանցիր-Ս» հրթիռահրետանային համակարգով խոցվել է ևս 5 դրոն։